ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«16» փետրվարի 2026 թվական ք. Երևան |
N 328-Ա |
«ՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի թիվ 1113-Ն որոշման Հավելված N 1-ի 13-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով «ՏՐԱՆՍՊՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ ստանալու 2026 թվականի հունվարի 29-ին ներկայացված հայտը և ի լրումն 2026 թվականի փետրվարի 3-ի գրությունը, դրանց կից փաստաթղթերը, 2026 թվականի փետրվարի 12-ին կայացած Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստային կապի գործունեության լիցենզավորման հանձնաժողովի N 2 եզրակացությունը, հաշվի առնելով, որ «ՏՐԱՆՍՊՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չի պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի թիվ 1113-Ն որոշման հավելված N 1-ի 8-րդ կետով սահմանված պարտադիր պայմաններից մեկը, այն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի սպասարկման նպատակով չի ապահովել մատչելի մուտք փոստային կապի օբյեկտ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված մատչելիության պահանջներին համապատասխան, ինչով պայմանավորված առկա են նույն որոշման 13-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված՝ լիցենզիայի հայտը մերժելու հիմքերը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Մերժել «ՏՐԱՆՍՊՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ ստանալու հայտը:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
|
2/16/2026 |
Մ. Հայրապետյան |