Basic information
Number
N 51-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.02.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.02.15/8(463) Հոդ.214
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.01.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.02.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
04.02.2006
Effective date
25.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2006 թվականի N 51-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում և առանձնացված ստորաբաժանումներում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 20-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունվարի 22-ի N 20-Ն որոշման


       Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն   Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ

  

Պաշտոնը

Դրույքաչափը

Գլխավոր քարտուղար

210000

Առանձնացված ստորաբաժանման պետ

170000

Առանձնացված ստորաբաժանման պետի տեղակալ

147840

Վարչության պետ

147840

Խորհրդական

138600

Բաժնի վարիչ

138600

Առաջին քարտուղար

129360

Երկրորդ քարտուղար

120120

Երրորդ քարտուղար

110880

Կցորդ

101640

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 1
Երևան