ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 792-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 792-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 4.1-ին մասերով՝

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ` միջգերատեսչական աշխատանքային խումբ) «Աջակցություն Հայաստանում և Վրաստանում տնտեսական միջանցքի զարգացմանը՝ Հայաստանի և Վրաստանի միջև առևտրի և մրցունակության բարձրացման, սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ հսկողության իրականացման համար» ծրագրի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև համատեղ օգտագործման ցամաքային մաքսային անցման կետերի պլանավորման, նախագծման, շահագործման և մշտադիտարկման աշխատանքներին աջակցելու նպատակով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝

1) ապահովել հանդիպումներն ըստ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներից բխող անհրաժեշտության.

2) ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների կամ ներկայացուցիչների ներգրավումը սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների կատարման գործընթացում՝ ըստ անհրաժեշտության:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

12.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 792-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ռաֆայել Գևորգյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)

Արտեմ Կարապետյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ

Արամ Պետրոսյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ

Սոսե Ստեփանյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ

Խաչիկ Սողոմոնյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնումների կազմակերպման և  վարչատնտեսական ապահովման վարչության պետ

Օլիմպիա Էլոյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ

Լիլիթ Մովսիսյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ

Տիգրան Մնացականյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ

Արթուր Գևորգյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային

անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ

Լևոն Նալբանդյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ-ի նախագծային ռիսկերի կառավարման դեպարտամենտի ղեկավար

Արփինե Գրիգորյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության մաքսային համագործակցության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

Ռուզաննա Այվազյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ

Նորիկ Մնոյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության փորձագետ

Լևոն Խալաթյան

ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետի տեղակալ

Արամ Հարությունյան

ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկան

Սասուն Հովհաննիսյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի վարիչի պարտականությունները կատարող

Դավիթ Գրիգորյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի վարիչ

Մանվել Մայիլյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայող

Արարատ Պետրոսյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից

Տարոն Այխանյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից

Արմեն Մարալչյան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Այրում-Բագրատաշեն սահմանային պետական վերահսկողության բաժնի պետ

Մեսրոպ Գրիգորյան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանային պետական վերահսկողության համակարգման բաժնի պետի տեղակալ

(հավելվածը փոփ., լրաց. 17.02.26 N 68-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

12.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.02.2026, N 68-Ա 12.12.2025, N 792-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան