Basic information
Number
N 55-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.02.2006-01.09.2012)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2006.02.15/8(463) Հոդ.215
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.01.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.02.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
04.02.2006
Effective date
16.02.2006
Interrupt date
19.09.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 4 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2006 թվականի N 55-Ն

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի փրկարար  ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 29-րդ  հոդվածի 2-րդ  մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ  կապված պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 1
Երևան

 

Հավելված
ՀՀ  կառավարության 2006 թվականի
հունվարի 26-ի N 55-Ն որոշման

Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր`

ԿԱՊՎԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն իրավական ակտով սահմանվում են փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները:

2. Ծառայողի մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածությունը և նրա  առողջական  վիճակն  օպերատիվ-ծառայողական  խնդիրների  լուծման  համար  անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ֆիզիկական ծանրաբեռնվածության հաղթահարման  համար  որոշակի  ունակությունների  ամբողջությունն  է:

3. Ծառայողի  մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածության նպատակն  ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ մասնագիտական վարպետության կատարելագործումն ու համապատասխան  ֆիզիկական և բարոյակամային  որակների  ձևավորումն է:

II. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

4. Փրկարարական ծառայության միջին, ավագ և գլխավոր պաշտոններ  զբաղեցնող ծառայողներին, ըստ  տարիքային  խմբերի, ներկայացվում են հետևյալ ֆիզիկական պատրաստվածության  պահանջները՝

NN ը/կ

Վարժության տեսակը

Գնահատա-կանը

Բժշկատարիքային խմբերը

1-ին խումբ
(19-23 տարեկան)

2-րդ խումբ
(24-29 տարեկան)

3-րդ խումբ
(30-34 տարեկան)

4-րդ խումբ
(35-39 տարեկան)

5-րդ խումբ (40 տարե-կան և բարձր)

1.

Ձգումներ պտտաձողի վրա (անգամ)

բավարար

7

6

5

4

40 տարեկան և բարձր տարիք ունեցողները ֆիզիկական պատրաստ-վածության նորմա-տիվներ չեն հանձնում։

լավ

11

10

9

7

գերազանց

15

14

13

10

2.

Վազք` 60 մետր (վայրկյան)

բավարար

8,4

9,0

9,2

9,6

լավ

8,0

8,4

8,8

9,2

գերազանց

7,6

8,0

8,4

8,8

3.

Վազք` 2000 մետր
(րոպե)

բավարար

8,3

8,5

-

-

լավ

7,8

8,0

-

-

գերազանց

7,3

7,5

-

-

4.

Վազք` 1000 մետր
(րոպե)

բավարար

-

-

4,5

5,0

լավ

-

-

4,0

4,5

գերազանց

-

-

3,5

4,0

5.

Ռոմբերգի դիրք (վայրկյան)

բավարար

10

10

10

8

լավ

20

20

20

20

գերազանց

30

30

30

30

6.

Եռացատկ
(մետր)

բավարար

-

-

6,6

6,2

լավ

-

-

7,0

6,6

գերազանց

-

-

7,4

7,0

7.

Տասնակի ցատկ
(մետր)

բավարար

24,2

24

-

-

լավ

25,2

25

-

-

գերազանց

26,2

26

-

-

 

5. Փրկարարական ծառայության  կրտսեր  պաշտոններ  զբաղեցնող  ծառայողին  ներկայացվող  ֆիզիկական  պատրաստվածության  պահանջները և  գնահատման ցուցանիշներն են` 

Վարժությունը

Չափման միավորը

Գնահատման միավորները` ըստ ցուցանիշների

Տարիքային խմբերը

20

19

18

17

16

15

14

13

12

11

10

9

8

1-2-րդ

Ձգումներ

հատ

18

17

16

15

14

13

12

11

10

9

8

7

6

1-2-րդ

Տասնակի ցատկ

մետր

26,40

26,20

26,0

28,80

25,60

25,40

25,20

25,0

24,80

24,60

24,40

24,20

24,0

1-2-րդ

Վազք` 60 մետր

վրկ

7,6

7,7

7,8

7,9

8,0

8,1

8,2

8,3

8,4

8,5

8,6

8,7

8,8

1-2-րդ

Վազք` 2000 մետր

րոպե

7,3

7,35

7,4

7,45

7,5

7,55

8,0

8,5

8,10

8,15

8,20

8,25

8,30

1-ին

Վազք` 1000 մետր

րոպե

3,25

3,3

3,35

3,4

3,45

3,5

3,55

4,0

4,05

4,1

4,15

4,2

4,25

2-4-րդ

Ռոմբերգի դիրք

վրկ

32

30

28

26

24

22

20

18

16

14

12

10

8

1-4-րդ

Ձգումներ (ըստ տարիքի)

հատ

16

15

14

13

12

11

10

9

8

7

6

5

4

3-4-րդ

Վազք` 60 մետր (ըստ տարիքի)

վրկ

8,4

8,5

8,6

8,7

8,8

8,9

9,0

9,1

9,2

9,3

9,4

9,5

9,6

3-4-րդ

Եռացատկ

մետր

7,4

7,3

7,2

7,1

7,0

6,9

6,8

6,7

6,6

6,5

6,4

6,3

6,2

3-4-րդ

 

Տարիքային խմբերն են` 1-ին տարիքային խումբ` 19-23 տարեկան, 2-րդ տարիքային խումբ` 24-29 տարեկան, 3-րդ տարիքային խումբ` 30-34 տարեկան, 4-րդ տարիքային խումբ` 35-39 տարեկան: 

Վարժությունների 5 ձևերից յուրաքանչյուրից պարտադիր պետք է հավաքել առնվազն 8 միավոր:

Գնահատումը կատարվում է` 81 միավոր և բարձր` 5 (գերազանց), 61-80 միավոր` 4 (լավ), 40-60 միավոր` 3 (բավարար), 40-ից ցածր` 2 (անբավարար):


III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Փրկարարական ծառայողները պաշտոնի նշանակվելիս պետք է համապատասխանեն տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված մասնագիտական պահանջներին և անցնեն համապատասխան մասնագիտական ուսուցում: Փրկարարական ծառայողների մասնագիտական իմացությունը խորացվում և գիտելիքները հարստացվում են փրկարարական ծառայողի վերապատրաստման ուսումնական ծրագրերի համաձայն:

7. Փրկարարական ծառայողին ներկայացվում են նրան առողջության մասին եզրակացություն տվող բուժհիմնարկում փորձաքննության համար սահմանված պահանջները` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ռազմաբժշկական փորձաքննության կանոնակարգին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան