ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՅՈՒՄՐՈՒ «ԱՌԴԱ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԻՐԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 74-Ա

 

ԳՅՈՒՄՐՈՒ «ԱՌԴԱ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԻՐԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Գյումրու «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 366,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ, «Շիրակ» բժշկական ծառայություններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Գյումրու «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 05531591) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված՝ N 02108133528 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարման գործարքը` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ՝ 01520882) 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված՝ N 120648 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարման գործարքը` 1,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Գյումրու «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

18.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 74-Ա որոշման

 

«ՇԻՐԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Շիրակի մարզի, Գյումրի քաղաքի սոցիալական նպաստի շահառու ընտանիքներին, ծնողազուրկ երեխաներին, մանկատներին, ծերանոցներին անվճար բուժսպասարկում,

ակնաբուժական ծառայությունների իրականացում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (քաղաք Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312)

4.

Ծրագիրը կատարողը

Գյումրու «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն բարեգործական հիմնադրամ (Շիրակի մարզ, Գյումրի, Մովսես Խորենացի 19, ՀՎՀՀ՝ 05531591)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, բնագավառը՝ առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

366,500,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Շիրակի մարզի, Գյումրի քաղաքի սոցիալական նպաստի շահառու ընտանիքներ, ծնողազուրկ երեխաներ, մանկատան սաներ և միայնակ ծերեր

Տարեկան սպասարկվելու է շուրջ 11,000 շահառու

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի մարտի 1-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 30-ը Ծրագիրը շարունակական է, այն իրականացվում է սկսած 2006 թվականից:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) անվճար բժշկական ծառայությունների (ուլտրաձայնային ախտորոշում, բիոքիմիական-կլինիկական լաբորատոր ծառայություններ, գինեկոլոգիական, թերապևտիկ, ակնաբուժական ծառայություններ) իրականացում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 267,300,000 դրամի չափով.

2) բժշկական սարքավորումների, պարագաների և դեղորայքի ձեռքբերում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 70,000,000 դրամի չափով.

3) վարչական և կոմունալ ծախսեր, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 29,200,000 դրամ:

10

Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) բժշկական սարքավորումների և գույքի ձեռքբերում` 92,500,000 դրամի չափով, տարեկան` 18,500,000 դրամ.

2) բժշկական պարագաների ձեռքբերում՝ 50,000,000 դրամի չափով, տարեկան` 10,000,000 դրամ.

3) դեղորայքի ձեռքբերում՝ 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան` 4,000,000 դրամ.

4) հաշվապահական ծառայությունների ձեռքբերում՝ 10,500,000 դրամի չափով, տարեկան` 2,100,000 դրամ.

5) բնական գազի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան` 1,000,000 դրամ.

6) էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 6,500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան` 1,300,000 դրամ.

7) հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում՝ 1,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան` 250,000 դրամ.

8) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան` 800,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

1) հաշվապահական ծառայությունների ձեռքբերում՝ 10,500,000 դրամի չափով.

2) բնական գազի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի

չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան՝ 1,000,000 դրամ.

3) էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում՝ 6,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան՝ 1,300,000 դրամ.

4) հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում՝ 1,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան՝ 250,000 դրամ.

5) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, տարեկան՝ 800,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու

կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

18.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ