Basic information
Number
N 2322-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.02.2006-11.05.2007)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.02.20/8.1 Հոդ.220.1
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.12.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.01.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
30.01.2006
Effective date
21.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2322-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1983 թվականի հուլիսի 4-ի «Հայկական ՍՍՀ տարածքում պետական պահպանության տակ վերցված պատմության և կուլտուրայի հուշարձանների և նրանց պահպանական գոտիների ցուցակը հաստատելու մասին» N 377 որոշման 1-ին կետը՝ Գորիսի, Կապանի, Սիսիանի և Մեղրու շրջանների պատմության և կուլտուրայի հուշարձանների նախկին ցուցակի մասով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 19
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2322-Ն որոշման

Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ



Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան