ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 164-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2026 թվականի N 164-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ գյուղ Կոթի 2 հողամաս հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 03112025-11-0057, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 11-040-0233-0011, հողամասի մակերեսի չափը (հա)՝ 1.05949) հողամասը՝ 978968.76 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, հետագայում օրվա կարգավորիչ ջրամբար կառուցելու նպատակով։

2. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ գյուղ Դաշտադեմ 6 հողամաս հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 31032025-02-0060, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 02-035-0130-0005, հողամասի մակերեսի չափը (հա)՝ 1.746) հողամասը՝ 3802788 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, հետագայում պոմպակայան կառուցելու նպատակով։

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասներկուամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքների ղեկավարների հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքերի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով համայնքների միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

19.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան