ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 184-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 20.02.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2026 թվականի N 184-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման`

1) 1-ին կետի 3-րդ ենթակետը և 2-րդ կետի 7-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

2) 3-րդ կետից հանել «և վճարահաշվարկային կազմակերպությունների» բառերը.

3) N 1 հավելվածի՝

ա. 2-րդ կետի 5-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության,» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության,» բառերով.

բ․ 2-րդ կետի 7-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած․

գ․ 3-րդ կետից հանել «(բացառությամբ այն դեպքի, երբ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային)» բառերը․

դ․ 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

«4. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու և կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու համար դիմելու դեպքում կենսաթոշակ վճարող բանկի անվանումը ներառվում է համապատասխան դիմումում։ Կենսաթոշակառուն կարող է ցանկացած ժամանակ դիմել (առցանց եղանակով կամ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում) կենսաթոշակ վճարող բանկը փոխելու համար։»․

ե․ 5-րդ կետում «եղանակով (բանկի կամ կազմակերպության միջոցով)» բառերը փոխարինել «կենսաթոշակ վճարող բանկի միջոցով» բառերով․

զ․ 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) բանկի անվանումը, որտեղից կենսաթոշակառուն ցանկանում է ստանալ կենսաթոշակը.».

է․ 6-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «(կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում)» բառերը.

ը․ 6.3-րդ կետում «Կենսաթոշակն ստանալու եղանակը (եթե «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենսաթոշակառուին կենսաթոշակը կարող է վճարվել անկանխիկ կամ կանխիկ եղանակով) կամ» բառերը փոխարինել «Կենսաթոշակ վճարող» բառերով․

թ․ 6.5-րդ կետում «կենսաթոշակն ստանալու եղանակը կամ» բառերը փոխարինել «կենսաթոշակ վճարող» բառերով, և հանել «և e-citizen համակարգում կենսաթոշակառուին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին» բառերը․

ժ․ 6.6-րդ կետում «Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ» բառերը փոխարինել «Կենսաթոշակ վճարող» բառերով.

ժա․ 6.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6.8. Կենսաթոշակ վճարող բանկը փոխելու դիմումը մերժվում է, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է կամ դիմումում նշված բանկը կենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու պայմանագիր չի կնքել։ Առցանց դիմումի հիման վրա կենսաթոշակ վճարող բանկը փոխելու կամ փոխելը մերժելու դեպքում դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մերժելու դեպքում նշելով նաև մերժման հիմքերը։»․

ժբ․ 7-րդ կետում «Կենսաթոշակն ստանալու եղանակին (եթե «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենսաթոշակառուին կենսաթոշակը կարող է վճարվել անկանխիկ կամ կանխիկ եղանակով) կամ կենսաթոշակառուի» բառերը փոխարինել «Կենսաթոշակառուի» բառով, իսկ «կենսաթոշակն ստանալու եղանակը կամ» բառերը փոխարինել «կենսաթոշակ վճարող» բառերով.

ժգ․ 8-րդ կետում «կանխիկ կամ անկանխիկ եղանակով (բանկի միջոցով)» բառերը փոխարինել «՝ կենսաթոշակ վճարող բանկի միջոցով» բառերով, իսկ «վրա՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով» բառերը փոխարինել «վրա՝ դրանում նշված կենսաթոշակ վճարող բանկի միջոցով» բառերով, իսկ 8-րդ կետի 1-ին ենթակետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, բացառությամբ, եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով» բառերով․

ժդ․ 8.4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերից հանել «վճարման եղանակի,» բառերը․

ժե․ 16.8-րդ կետը «սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «, որի 4-րդ ենթակետը սույն կարգի 16.12-րդ կետում նշված դեպքում կիրառվում է, եթե 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալներով կենսաթոշակառուն չի աշխատում» բառերով․

ժզ․ 16.8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.9-16.16-րդ կետերով՝

«16.9․ Մինչև 2026 թվականի մարտի 1-ը նշանակված կենսաթոշակը կանխիկ եղանակով կարող է վճարվել (այդ թվում՝ լիազորագրով) մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը։ Այս դեպքում, եթե մինչև 2026 թվականի մարտի 5-ը ներկայացվում է կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմում, ապա այդ դիմումով ընտրվում է նաև կենսաթոշակ վճարող բանկը, և դիմումը ներկայացնելու հաջորդ ամսվա 1-ից կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դիմումում նշված բանկի միջոցով:

16.10. Եթե սույն կարգի 16.9-րդ կետում նշված դիմումը չի ներկայացվում մինչև 2026 թվականի մարտի 5-ը, ապա օրենքով սահմանված կարգով վճարման ենթակա կենսաթոշակը 2026 թվականի ապրիլի 1-ից վճարվում է անկանխիկ եղանակով։

16.11. 2026 թվականի մարտի 1-ից հետո անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից ստացված` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի կենսաթոշակ վճարելը վերսկսելու դեպքում, եթե մինչև կենսաթոշակի վճարումը դադարեցնելը՝

1) կենսաթոշակը վճարվել է անկանխիկ եղանակով, ապա կենսաթոշակ վճարող բանկը չի փոխվում, եթե մինչև վճարման ցուցակ ձևավորելը կենսաթոշակառուն չի ներկայացրել կենսաթոշակ վճարող բանկի ընտրության դիմում.

2) կենսաթոշակը վճարվել է կանխիկ եղանակով, ապա կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով՝ սույն կարգի 16.12-րդ կետով սահմանված կարգով ընտրված՝ կենսաթոշակ վճարող բանկի միջոցով։

16.12. 2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող անձի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար կենսաթոշակ վճարող բանկի ընտրությունն իրականացնում է ծառայությունը: Եթե անձն ունի սոցիալական ապահովության հաշվով վճարվող գումար, ապա ընտրվում է այդ գումարը վճարող բանկը, հակառակ դեպքում կենսաթոշակ վճարող բանկն ընտրվում է ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով անձի բնակության վայրում այդ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակում ներառված՝ կենսաթոշակ ստացող անձանց թվի համամասնությունները՝ ըստ կենսաթոշակ վճարող այն բանկերի, որոնք սուրհանդակային ծառայություններ մատուցելու լիազորություն ունեցող կազմակերպության կամ իր աշխատողների միջոցով իրականացնում են կենսաթոշակ ստացող անձի՝ բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք բերելու, քարտի ակտիվացման կամ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարությունը ստորագրելու համար անհրաժեշտ գործողությունները։ Եթե 2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, ապա սույն կետով սահմանված կարգով կենսաթոշակ վճարող բանկն ընտրվում է կենսաթոշակառուի համար, իսկ կենսաթոշակը լիազորագրով վճարվում է սույն կարգի 4-րդ բաժնով սահմանված կարգով:

16.13. Սույն կարգի 16.12-րդ կետում սահմանված կարգով ծառայության կողմից կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող անձի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար կենսաթոշակ վճարող բանկը ընտրելուց հետո՝

1) մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակ վճարող բանկը չի փոխվում․

2) 2026 թվականի ապրիլի 1-ից հետո ներկայացված դիմումի հիման վրա կենսաթոշակ վճարող բանկը փոխվում է սույն կարգով սահմանված կարգով։

16.14. Եթե կենսաթոշակ ստացող անձը սույն կարգի 16.12-րդ կետում սահմանված կարգով ծառայության կողմից ընտրված՝ կենսաթոշակ վճարող բանկի հետ չի կնքել բանկային հաշվի պայմանագիր կամ բանկին չի ներկայացրել կենսաթոշակի գումար ստանալու պահանջ, ապա կենսաթոշակ վճարող բանկը փոխելու և նախորդ բանկ փոխանցված կենսաթոշակի գումարն իր կողմից ընտրված բանկի միջոցով վճարելու դիմում ներկայացնելու դեպքում ծառայությունը փոխում է կենսաթոշակ վճարող բանկը և դիմում է նախորդ բանկ՝ փոխանցված գումարը վերադարձնելու համար, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված չէ։ Այս դեպքում ծառայությունը գումարը պահանջում է, և բանկը այդ գումարը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ (սխալ) վճարված գումարների համար սահմանված կարգով և ժամկետներում։

16.15. Սույն կարգի 16.12-րդ կետում սահմանված կարգով ընտրված՝ կենսաթոշակ վճարող բանկերին կենսաթոշակառուների տվյալները ծառայությունը տրամադրում է 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Ընտրված կենսաթոշակ վճարող բանկի մասին կենսաթոշակ ստացող անձին ծառայությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է, առկայության դեպքում, հետադարձ կապի միջոցներին՝ բջջային հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին, հաղորդագրություն ուղարկելու միջոցով։

16.16. Եթե 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող անձի կենսաթոշակի վճարումը դադարեցված է, ապա 2026 թվականի ապրիլի 1-ից հետո կենսաթոշակի վճարումը վերսկսելու համար ներկայացվող դիմումով ընտրվում է նաև կենսաթոշակ վճարող բանկը:»․

ժէ․ 3-րդ բաժինը ճանաչել ուժը կորցրած․

ժը․ 4-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«IV. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԼԻԱԶՈՐԱԳՐՈՎ ՎՃԱՐԵԼԸ

 

27. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված լիազորագրով կենսաթոշակը վճարվում է կենսաթոշակառուի կողմից կամ սույն կարգի 16.12-րդ կետով սահմանված կարգով ընտրված՝ կենսաթոշակ վճարող բանկի միջոցով:

28. Կենսաթոշակը լիազորագրի հիման վրա վճարելու համար անձը դիմում է ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում` ներկայացնելով լիազորագիրը, անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը: Եթե կենսաթոշակը նշանակել է համապատասխան մարմինը, ապա լիազորագիրը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

29. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը տեսաներածում է (սկանավորում է) լիազորագրի բնօրինակը, էլեկտրոնային լուսապատճենը մուտքագրում է շտեմարան և վերադարձնում բնօրինակը:

30. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը շտեմարան է մուտքագրում լիազորված անձի տվյալները, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով ծառայությունը տրամադրում է կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարող բանկին՝ լիազորված անձի տվյալները շտեմարան մուտքագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

30.1. Լիազորված անձի տվյալները կենսաթոշակ վճարող բանկին տրամադրվելուց հետո լիազորված անձը կարող է շահառուի անունից կնքել բանկային հաշվի պայմանագիրը կամ բանկին ներկայացնել շահառուի անվամբ բացված սոցիալական ապահովության բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրություն։

30.2. Կենսաթոշակը լիազորագրով վճարելու՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված ժամկետների հաշվառումն ապահովում է ծառայությունը:»․

4) N 3 հավելվածը ճանաչել ուժը կորցրած:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման՝

1) N 1 հավելվածի՝

ա․ 56-61-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.

բ․ 62-րդ կետում «Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ տեսաներածում է (սկանավորում է) փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում է շտեմարան` մուտքագրելով նաև լիազորված անձի տվյալները, որոնք կենսաթոշակառուի տվյալների հետ արտացոլվում են վճարման ցուցակում: Ընդ որում, եթե» բառերը փոխարինել «Եթե» բառով․

գ․ 65.1-ին կետից հանել «, իսկ 14 տարին լրացած անչափահասին՝ կանխիկ եղանակով,» բառերը․

դ․ 66.1-ին կետից հանել «, իսկ 14 տարին լրացած անչափահասին՝ կանխիկ եղանակով» բառերը․

2) N 9 հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14. Տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուների կենսաթոշակը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ սահմանված կարգով։»․

3) N 10 հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած․

4) N 18 հավելվածի՝

ա․ 67-րդ կետից հանել «, այդ թվում՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով (հաշվի առնելով օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը)» բառերը․

բ․ 68-րդ կետից հանել «կանխիկ կամ անկանխիկ եղանակով (հաշվի առնելով օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը)՝» բառերը․

գ․ 69-րդ կետի 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած․

դ. 69-րդ կետի 1-ին ենթակետում «․» կետադրական նշանը փոխարինել «։» կետադրական նշանով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման N 1 հավելվածի 39-րդ կետից հանել «կամ կանխիկ» բառերը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

19.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2026 թվական: