ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 189-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 20.02.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2026 թվականի N 189-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ ենթակետով.

«14) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2026 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը՝ համաձայն N 14 հավելվածի:».

2) որոշումը լրացնել նոր՝ N 14 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և գործառնությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

20.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

փետրվարի 19-ի N 189-Ն որոշման

 

«Հավելված N 14

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1177-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

«Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամ

 

NN

ը/կ

Նկարագրություն

Գումար/

դրամ

1

Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլ.

էներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ

2,000,000

2

Գրասենյակային և տնտեսական ապրանքների գնում և ծառայություններ

2,000,000

3

Կենցաղային և համակարգչային տեխնիկայի և ծառայությունների

ձեռքբերում

2,000,000

4

Անվտանգության համակարգի սարքավորումների և ծառայությունների

ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում

5,000,000

5

Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ, տեխնիկական

սպասարկում, մոնտաժում, ապամոնտաժում, փոխարինում

35,000,000

6

Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ

500,000

7

Թարգմանչական, համանման այլ ծառայություններ

500,000

8

Վարձակալություն

10,000,000

9

Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ

ծառայություններ

1,000,000

10

Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ

2,000,000

11

Գնահատման, միջնորդական ծառայություններ

1,000,000

12

Վառելիք

2,000,000

13

Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և

այլ իրավունքի ձեռքբերում

2,000,000

14

Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում

5,000,000

15

Փորձագիտական, ուսումնական ծառայություններ

7,000,000

16

Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ

5,000,000

17

Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում,

բարելավում, վերանորոգում

15,000,000

18

Մեքենաների, սարքավորումների, տնտեսական գույքի և այլ

ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և սպասարկում, տեղադրում, վերանորոգում

150,000,000

19

Ազգային պարկի վարձակալություն

17,600,000

 

264,600,000

 

«Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան» հիմնադրամ

 

NN

ը/կ

Նկարագրություն

Գումար /

դրամ

1

Շարժական գույքի գնում

49,000,000

2

Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ,

էլեկտրաէներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ

141,720,000

3

Գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների, կահույքի, այլ կրթական միջոցների գնում

10,430,000

4

Կենցաղային և համակարգչային տեխնիկայի ու ծառայությունների

ձեռքբերում

5,000,000

5

Անվտանգության համակարգի սարքավորումների ու ծառայությունների

ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում

55,510,000

6

Կառույցների, տարածքների շահագործման, մաքրման, պահպանման,

վերանորոգման և այլ ծառայությունների ու նյութերի ձեռքբերում

159,580,000

7

Սննդի ձեռքբերում, տրամադրում, սպասարկում

208,750,000

8

Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ

35,680,000

9

Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ

20,000,000

10

Թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայություններ

2,000,000

11

Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և

գործառնական բնույթի խորհրդատվություն

3,000,000

12

Վարձակալություն՝ շարժական և անշարժ գույքի

370,570,000

13

Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ

ծառայություններ

20,150,000

14

Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ

2,000,000

15

Գնահատման, միջնորդական ծառայություններ

1,500,000

16

Վառելիք

13,900,000

17

Անդամակցության, լիցենզիայի, իրավունքի ձեռքբերում

28,910,000

18

Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում

20,000,000

19

Միջոցառումների, ժողովների և այլ հանդիպումների կազմակերպում

79,340,000

20

Փորձագիտական, ուսումնական, անձնակազմի վերապատրաստման

ծառայություններ

26,030,000

21

Ապահովագրական ծառայություններ

35,710,000

22

Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ

13,000,000

23

Գրքերի, ուսումնական, սպորտային, գիտական, լաբորատոր, տնտեսական, գրասենյակային և այլ նյութերի ու ծառայությունների

ձեռքբերում

129,170,000

24

Անձնակազմի ընտրության ծառայություններ

6,120,000

25

Հիմնական միջոցների, նյութական ու ոչ նյութական ակտիվների և այլ

ապրանքանյութական արժեքների ձեռքբերում ու սպասարկում, տեղադրում, վերանորոգում

162,260,000

 

1,599,330,000

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


20.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2026 թվական: