ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2026 թվականի N 189-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ ենթակետով.
«14) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2026 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը՝ համաձայն N 14 հավելվածի:».
2) որոշումը լրացնել նոր՝ N 14 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և գործառնությունների վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
20.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 19-ի N 189-Ն որոշման |
|
«Հավելված N 14 ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 1177-Ն որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամ
|
NN ը/կ |
Նկարագրություն |
Գումար/ դրամ |
|
1 |
Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլ. էներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ |
2,000,000 |
|
2 |
Գրասենյակային և տնտեսական ապրանքների գնում և ծառայություններ |
2,000,000 |
|
3 |
Կենցաղային և համակարգչային տեխնիկայի և ծառայությունների ձեռքբերում |
2,000,000 |
|
4 |
Անվտանգության համակարգի սարքավորումների և ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում |
5,000,000 |
|
5 |
Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ, տեխնիկական սպասարկում, մոնտաժում, ապամոնտաժում, փոխարինում |
35,000,000 |
|
6 |
Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ |
500,000 |
|
7 |
Թարգմանչական, համանման այլ ծառայություններ |
500,000 |
|
8 |
Վարձակալություն |
10,000,000 |
|
9 |
Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ |
1,000,000 |
|
10 |
Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ |
2,000,000 |
|
11 |
Գնահատման, միջնորդական ծառայություններ |
1,000,000 |
|
12 |
Վառելիք |
2,000,000 |
|
13 |
Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և այլ իրավունքի ձեռքբերում |
2,000,000 |
|
14 |
Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում |
5,000,000 |
|
15 |
Փորձագիտական, ուսումնական ծառայություններ |
7,000,000 |
|
16 |
Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ |
5,000,000 |
|
17 |
Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում, բարելավում, վերանորոգում |
15,000,000 |
|
18 |
Մեքենաների, սարքավորումների, տնտեսական գույքի և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և սպասարկում, տեղադրում, վերանորոգում |
150,000,000 |
|
19 |
Ազգային պարկի վարձակալություն |
17,600,000 |
|
264,600,000 | ||
«Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան» հիմնադրամ
|
»: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
20.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|