«Գրանցված է»
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
7 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12406028
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
| 
 30 հունվարի 2006 թ.  | 
 N 1-05/01-Ն  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի N 616 որոշմամբ հաստատված «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման» կարգի 2-րդ կետի «ա» ենթակետի՝
Հրամայում եմ՝
Հաստատել «Ռեզիդենտների կողմից իրականացված ներդրումների և հայտարարագրված վնասների մասին» տեղեկությունների ձևը՝ համաձայն հավելվածի:
| ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ`  | 
Ֆ. Ցոլակյան | 
| 
 Հավելված  | 
  
 
 · [1] տողում նշվում է ռեզիդենտ կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը · [2] և [4] տողերում նշվում է ռեզիդենտ կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը · [3] տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն · [5] տողում նշվում է հաշվետու տարին, որի համար ներկայացվում են տեղեկությունները · [6] տողում նշվում է հարկային մարմին տեղեկությունների ներկայացման ամսաթիվը 
 Հայտնում եմ, որ հաշվետու տարվա _____________ հազ. դրամ հարկային վնասից ______________ հազ. դրամ հարկային վնասը առաջացել է ռեզիդենտի կողմից 20__-20__ թվականների ընթացքում կատարված ներդրումներից (ծախսումներից): 
 
 · Աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա հարկային վնասի վրա ազդող` հաշվապահական (ֆինանսական) ծախսումները, որոնք կատարվել են ռեզիդենտի կողմից հաշվետու և դրան նախորդող 3 տարիների ընթացքում (ներդրումների բացակայության դեպքում համապատասխան սյունակում լրացվում է «X») 
 Կ.Տ. 
 
 
 
 Տեղեկությունները լրացվում են 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է ռեզիդենտ կազմակերպությանը:  | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 25.05.2018, N 319-Ն | 11.06.2018, N 1-05/01-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|