ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 18-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 25.02.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
24.02.2026
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

24 փետրվարի 2026 թ.

N 18-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի «Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյանների ձևերը և լրացնելու կարգը սահմանելու մասին» N 131-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

« Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 46-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1․ Սահմանել՝

1) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի`

ա. նիստերի արձանագրությունների և որոշումների գրանցամատյանի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

բ. փաստաթղթերի, դիմումների և բողոքների հաշվառման գրանցամատյանի ձևը` համաձայն N 2 հավելվածի,

2) տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանի ձևը` համաձայն N 3 հավելվածի,

3) ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյանները լրացնելու կարգը` համաձայն N 4 հավելվածի:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

 

2016 թվականի նոյեմբերի 9-Ի

ք. Երևան

Վ. Հովակիմյան

 

 

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2016 թ. նոյեմբերի 9-ի N 131-Ն որոշման

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Թիվ ______

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

 

ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1

 

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստի

 

«_____» ________________ 20  թ.

ժամը` ______

Նիստին ներկա են

 

Հ/Հ

Ազգանուն, անուն, հայրանուն

Մասնակցի ստորագրությունը

1.

   

2.

   

3.

   

4.

   

5.

   

6.

   

7.

   

 

Նիստը վարում է ____________________________________________________________

(տարիքով ավագ անդամի անուն, ազգանուն)

 

Հանձնաժողովի նիստն իրավազոր է, նիստին ներկա է հանձնաժողովի ____ անդամ:

Ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

 

Օրակարգում

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրություն:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն:

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղարի ընտրություն:

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրություն

 

Առաջադրվեց`

1. _______________________________________________________________________

2. ______________________________________________________________________

3. _______________________________________________________________________

 

Ինքնաբացարկ հայտնեց` ________________________________________________

                                       ________________________________________________

Նիստը վարողը ներկայացրեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրության կարգը, համաձայն որի ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարն ընտրվում են բաց քվեարկությամբ: Եթե քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե քվեարկվել է մեկից ավելի թեկնածու, ապա ընտրվում է առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում՝ առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն:

 

 Քվեարկություն`

 

 

կողմ

դեմ

1.

   

2.

   

3.

   

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 12-րդ մասով և հիմք ընդունելով ______________________________________ արդյունքները`

 «քվեարկության» կամ «վիճակահանության»

ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է.

Թիվ ____ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել  _______________________________________________________________ :

 

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն

 

Առաջադրվեց`

1. ___________________________________________________________________________

2. ___________________________________________________________________________

3. ___________________________________________________________________________

 

Ինքնաբացարկ հայտնեց` ________________________________________________

 

Քվեարկություն`

 

 

կողմ

դեմ

1.

   

2.

   

3.

   

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 12-րդ մասով և հիմք ընդունելով ______________________________________ արդյունքները`

 «քվեարկության» կամ «վիճակահանության»

ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է.

Թիվ ____ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ________________________________________________________________________ :

 

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղարի ընտրություն

 

Առաջադրվեց`

1. ___________________________________________________________________________

2. ___________________________________________________________________________

3. ___________________________________________________________________________

 

Ինքնաբացարկ հայտնեց` ________________________________________________

 

Քվեարկություն`

 

 

կողմ

դեմ

1.

   

2.

   

3.

   

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 12-րդ մասով և հիմք ընդունելով ______________________________________ արդյունքները`

 «քվեարկության» կամ «վիճակահանության»

ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է.

 

Թիվ ____ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար է ընտրվել

_______________________________________________________________ :

 

 

Հանձնաժողովի նախագահ

____________________

 

ստորագրություն

Հանձնաժողովի քարտուղար

____________________

 

ստորագրություն

 ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐ

N

Ներկա գտնվելու իրավունք ունեցող անձի կարգավիճակ, ազգանուն, անուն

Անձը հաստատող փաստաթղթի համար

Օր, ամիս, տարեթիվ, ժամ

Ստորագրություն

Նշումների համար

           
           
           
           
           

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2016 թ. նոյեմբերի 9-ի N 131-Ն որոշման

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Թիվ ______

 

ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

 

ՄՏԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

Մտից համար

Ստացման ամսաթիվ և ժամ

Ստացված փաստաթղթի համար և ամսաթիվ

Որտեղից է ստացվել
(ուղարկողի անուն, ազգանուն կամ կազմակերպության անվանում)

Համառոտ բովանդակություն

Թերթերի թիվ

Ծանոթություն

1

2

3

4

5

6

7

             
             

 

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

 

ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

Հերթական ելից համար ամսաթիվ

Ում է հասցեագրված

Համառոտ բովանդակություն

Թերթերի թիվ

Ծանոթություն

1

2

3

4

5

         
         

 

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

 

ԴԻՄՈՒՄՆԵՐ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐ

 

Հ/Հ

Ստացման ամսաթիվ և ժամ

Դիմողի անուն, ազգանուն, կարգավիճակ
/կազմակերպության անվանում/

Դիմողի փոստային հասցե

Համառոտ բովանդակություն

Թերթերի թիվ

1

2

3

4

5

6

           
           

 

Ում է մակագրված
Հանձնաժողովի անդամի անուն, ազգանուն, ստորագրություն

Դիմողին պատասխանն ուղարկվել է
/համար և ամսաթիվ/

Պատասխանն առձեռն ստանալու դեպքում՝ դիմողի ստորագրություն, ամսաթիվ

Ծանոթություն

7

8

9

10

11

         
         

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2016 թ. նոյեմբերի 9-ի N 131-Ն որոշման

 

Թիվ -------/-------

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

______________________________________________________________________

(Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը՝ մարզ, համայնք, հասցե)

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) գրանցամատյանը բաղկացած է երեք մասից:

Առաջին մասը լրացվում է սահմանված ձևին համապատասխան: Գրանցամատյանում նշվում է Հանձնաժողովի նիստերին Հանձնաժողովի անդամների մասնակցության մասին, որի տակ ստորագրում են նիստին ներկա Հանձնաժողովի անդամները:

Երկրորդ մասում նշվում է վստահված անձանց, դիտորդների, այցելուների, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչների (այսուհետ նաև՝ թարգմանիչ), վերադաս ընտրական հանձնաժողովների անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այսուհետ նաև՝ ԿԸՀ) ներկայացուցիչների, զանգվածային լրատվության միջոցների (այսուհետ նաև՝ ԶԼՄ) ներկայացուցիչների վերաբերյալ պահանջվող տվյալները:

Երկրորդ մասում նշվում են նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի ամփոփման նիստին ներկա թեկնածուների վերաբերյալ պահանջվող տվյալները։

Երրորդ մասում գրառվում են Հանձնաժողովի մտից և ելից փաստաթղթերը:

Փաստաթղթերի հաշվառումը կատարվում է արաբական թվանշաններով՝ հերթական համարակալմամբ:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառվում են նաև «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ նաև՝ Ընտրական օրենսգիրք) և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այսուհետ նաև՝ ԿԸՀ) որոշումներով նախատեսված՝ գրանցամատյանում պարտադիր գրառում պահանջող այլ գործողություններ և որոշումներ:

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում՝ բաց քվեարկությամբ:

Որոշումն ընդունվում է, եթե կողմ են քվեարկել նիստին ներկա Հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ՝ Ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերի:

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում և քվեարկության սենյակում, կարող են ներկա գտնվել`

- Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները՝ համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ,

- Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի մինչև 2 վստահված անձ (նշվում է միայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ),

- համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի 1 վստահված անձ (նշվում է միայն համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ),

- մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածուի 1 վստահված անձ (Նշվում է միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ),

- յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոցը ներկայացնող 1 լրագրող և 1 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 1 օպերատոր,

- յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից մինչև 2 դիտորդ՝ թարգմանչի ուղեկցությամբ,

- տեղական դիտորդների դեպքում՝ յուրաքանչյուր կազմակերպությունից՝ 2 դիտորդ, իսկ համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից միասնական՝ 2 դիտորդ,

- Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների և այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչները՝ այցելուի կարգավիճակով՝ թարգմանչի ուղեկցությամբ:

Հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփման նիստին կարող է ներկա գտնվել նաև թեկնածուն։

 

Հեռախոս

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

Տարածքային ընտրական հանձնաժողով

 

Համայնքի ղեկավար

 

Ոստիկանության բաժին

 

Առաջին ատյանի դատարան

 

Դատախազություն

 

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմը

 

Հ/Հ

Ազգանունը, անունը, հայրանունը

Նշանակված է՝
(կուսակցություն, կուսակցությունների դաշինք, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով)

Պաշտոն

Հեռախոս

Լիազորությունների վաղաժամկետ դադարման/
դադարեցման ամսաթիվ

1.

         

2.

         

3.

         

4.

         

5.

         

6.

         

7.

         

8.

         
           
           
           
           
           
           
           

 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստի

 

«_____» ________________ 20 թ.

ժամը՝ __________

 

Նիստին ներկա են`

 

Հ/Հ

Ազգանուն, անուն, հայրանուն

Ստորագրություն

     
     
     
     
     
     
     

 /նշվում են նիստին ներկա անդամների ազգանունները, անունները, հայրանունները, որից հետո յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց/

 

Նիստը վարում է ______________________________________________________:

Հանձնաժողովի նիստն իրավազոր է, նիստին ներկա են հանձնաժողովի ___ անդամ:

 

(Նիստին ներկա վստահված անձանց, դիտորդների, այցելուների, թարգմանիչների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, վերադաս ընտրական հանձնաժողովի անդամների, ԿԸՀ ներկայացուցիչների տվյալները լրացվում են գրանցամատյանի երկրորդ մասում` յուրաքանչյուրի համար նախատեսված տեղում)

 

Օրակարգում՝

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի իրավունքների և պարտականությունների ծանոթացման՝ տեքստի ստորագրում:

Ծանոթացա տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի իրավունքների և պարտականությունների ստորև ներկայացված տեքստին և ստորագրում եմ.

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամն իրավունք ունի՝

Ներմուծեք նկարագրությունը_19954 նախապես ծանոթանալու Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին,

Ներմուծեք նկարագրությունը_19954 ելույթ ունենալու Հանձնաժողովի նիստում,

Ներմուծեք նկարագրությունը_19954ներկայացնելու առաջարկություններ, առարկություններ և պահանջելու, որ այդ հարցով անցկացվի քվեարկություն,

Ներմուծեք նկարագրությունը_19954նիստի մասնակիցներին տալու հարցեր, ստանալու պատասխաններ,

Ներմուծեք նկարագրությունը_19954 հայտնելու քվեարկության նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը,

Ներմուծեք նկարագրությունը_19954 իրավունք ունեն պահանջելու, որ իրենց գնահատականն արձանագրվի Հանձնաժողովի գրանցամատյանում, եթե համարում է, որ քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախապատրաստման, քվեարկության և արդյունքների ամփոփման ընթացքում կատարվել է Ընտրական օրենսգրքով նախատեսված կարգի խախտում,

Ներմուծեք նկարագրությունը_19954 իրականացնելու Ընտրական օրենսգրքով սահմանված այլ լիազորություններ:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամն իրավունք չունի՝

Ներմուծեք նկարագրությունը_19954 կազմակերպել ու իրականացնել նախընտրական քարոզչություն:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է՝

Ներմուծեք նկարագրությունը_19954 կատարել Հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տրված հանձնարարությունները,

Ներմուծեք նկարագրությունը_19954մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները,

Ներմուծեք նկարագրությունը_19954մասնակցել ընտրական հանձնաժողովի անդամների համար կազմակերպվող մասնագիտական դասընթացներին,

Ներմուծեք նկարագրությունը_19954 մասնակցել Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը, (Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ կամ դեմ)

Ներմուծեք նկարագրությունը_19954ստորագրել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունը: Եթե նա արձանագրության տվյալների վերաբերյալ ունի առարկություն (հատուկ կարծիք), ապա այդ մասին գրառում է կատարում արձանագրությունում` դրա համար նախատեսված հատուկ տեղում,

Ներմուծեք նկարագրությունը_19954 կրել Ընտրական օրենսգրքով սահմանված այլ պարտականություններ:

 

Ընտրական հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն իրենց լիազորությունների իրականացման նպատակով սեփական նախաձեռնությամբ ազատվում են ծառայողական (աշխատանքային) պարտականությունները կատարելուց:

Ընտրական հանձնաժողովների անդամներն ազատվում են վարժական հավաքից և զինվորական վարժանքից: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակահատվածում ընտրական հանձնաժողովների անդամները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ընտրության ավարտից հետո:

 

Ազգանուն, անուն, հայրանուն

Ստորագրություն

Օր, ամիս, տարեթիվ

     
     
     
     
     
     
     


Հանձնաժողովի նախագահ

____________________

 

ստորագրություն

Հանձնաժողովի քարտուղար

____________________

 

ստորագրություն

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ _____

 

«_____» ________________ 20 թ.

ժամը՝ __________

 

Նիստին ներկա են`

 

Հ/Հ

Ազգանուն, անուն, հայրանուն

Ստորագրություն

     
     
     
     
     
     
     

/նշվում են նիստին ներկա անդամների ազգանունները, անունները, հայրանունները, որից հետո յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց/

 

Նիստը վարում է _________________________________________________________

 

Հանձնաժողովի նիստն իրավազոր է, նիստին ներկա է հանձնաժողովի _____ անդամ:

 

(Նիստին ներկա վստահված անձանց, դիտորդների, այցելուների, թարգմանիչների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, վերադաս ընտրական հանձնաժողովի անդամների, ԿԸՀ ներկայացուցիչների տվյալները լրացվում են գրանցամատյանի երկրորդ մասում` յուրաքանչյուրի համար նախատեսված տեղում)

 

Օրակարգում՝

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքների բաշխման վիճակահանություն.
2. Քվեաթերթիկների և քվեարկության ծրարների հարյուրական կապերի դասավորում.
3. Քվեարկության սենյակի կահավորում:

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքների բաշխման վիճակահանություն

 Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն անհատական կնիքները տեղավորեց վիճակահանության արկղի մեջ, հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, ազգանունների այբբենական հերթականությամբ, վիճակահանության արկղից հանեցին մեկական անհատական կնիք և անհատական կնիքի նմուշն ստորև ամրագրվեց.

 

Հ/Հ

Ազգանուն, անուն

Անհատական կնիքի նմուշ

     
     
     
     
     
     
     

Հանձնաժողով է ներկայացել ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը (սարքավորումները) սպասարկող մասնագետը (մասնագետները)։

 

Հ/Հ

Ազգանուն, անուն, հայրանուն

Ստորագրություն

 1    
 2    
 3    

/նշվում է տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի ազգանունը, անունը, հայրանունը, որից հետո յուրաքանչյուրը ստորագրում է իր տվյալների դիմաց/

 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Կահավորված քվեարկության սենյակը (ընտրական փաստաթղթերը և այլ պարագաները), չհրկիզվող պահարանը և տեխնիկական սարքավորումները ոստիկանության ծառայողներին պահպանության հանձնելու մասին

 

«_____» ________________ 20 թ.

ժամը՝ __________

 

Կահավորված քվեարկության սենյակը (ընտրական փաստաթղթերը և այլ պարագաները), չհրկիզվող պահարանը փակված, փակման մասում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից ստորագրված թղթով սոսնձված, ______ հատ տեխնիկական սարքավորում միացված էլեկտրական հոսանքի սնուցման աղբյուրին, ____ հատ անխափան սնուցման սարք, ____ հատ ռաուտեր, ____ հատ էլեկտրական երկարացման լարեր պահպանության են հանձնվում ոստիկանության ծառայողներին։

 

Հանձնող՝

_________________

(ստորագրություն)

___________________

(անուն, ազգանուն)

Ընդունող՝

_________________

(ստորագրություն)

___________________

(անուն, ազգանուն)

 

_________________

(ստորագրություն)

___________________

(անուն, ազգանուն)

 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Կահավորված քվեարկության սենյակը (ընտրական փաստաթղթերը և այլ պարագաները), չհրկիզվող պահարանը և տեխնիկական սարքավորումները ոստիկանության ծառայողներից ընդունելու մասին

 

«_____» ________________ 20 թ.

ժամը՝ __________

 

Կահավորված քվեարկության սենյակը (ընտրական փաստաթղթերը և այլ պարագաները), չհրկիզվող պահարանը փակված, փակման մասում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից ստորագրված թղթով սոսնձված, ______ հատ տեխնիկական սարքավորում միացված էլեկտրական հոսանքի սնուցման աղբյուրին, ____ հատ անխափան սնուցման սարք, ____ հատ ռաուտեր, ____ հատ էլեկտրական երկարացման լարեր ոստիկանության ծառայողներից ընդունվեց:

 

Հանձնող՝

_________________

(ստորագրություն)

___________________

(անուն, ազգանուն)

_________________

(ստորագրություն)

___________________

(անուն, ազգանուն)

Ընդունող՝

_________________

(ստորագրություն)

___________________

(անուն, ազգանուն)

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ _____

 

«_____» ________________ 20 թ.

ժամը՝ __________

 

Նիստին ներկա են`

 

Հ/Հ

Ազգանուն, անուն, հայրանուն

Ստորագրություն

     
     
     
     
     
     
     

/նշվում են նիստին ներկա անդամների ազգանունները, անունները, հայրանունները, որից հետո յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց/

 

Նիստը վարում է ______________________________________________________:

Հանձնաժողովի նիստն իրավազոր է, նիստին ներկա է հանձնաժողովի ___ անդամ:

 

(Նիստին ներկա վստահված անձանց, դիտորդների, այցելուների, թարգմանիչների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, վերադաս ընտրական հանձնաժողովի անդամների, ԿԸՀ ներկայացուցիչների տվյալները լրացվում են գրանցամատյանի երկրորդ մասում` յուրաքանչյուրի համար նախատեսված տեղում)

 

Օրակարգում՝

1. Քվեարկության օրը Հանձնաժողովում 2 ժամը մեկ պարբերականությամբ` ընտրողներին գրանցող, քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող, ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու, (Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ նաև շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող) անդամներին որոշելու վիճակահանություն։

2. Տեխնիկական սարքավորումների աշխատանքի ստուգում և տվյալ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքի տպում։

3. Քվեարկության կազմակերպում։

 

 Հարց 1. Հանձնաժողովի նախագահը պատրաստեց վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին համապատասխան, իրարից չտարբերվող թերթիկներ և կատարեց համապատասխան նշումներ: Բոլոր թերթիկները ծալվեցին այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորվեցին վիճակահանության արկղի մեջ:

Հանձնաժողովի անդամները, բացառությամբ՝ հանձնաժողովի նախագահի և քարտուղարի, ազգանունների այբբենական հերթականությամբ յուրաքանչյուր հերթափոխի համար վիճակահանության արկղից հանեցին մեկական թերթիկ:

 

Վիճակահանության արդյունքում որոշվեց՝

 

Հեր-թա-փոխ

Ընտրողներին գրանցող
(մինչև 1100 ընտրողի հաշվարկով առնվազն` մեկ, իսկ 1100-ից ավելիի դեպքում` երկու անդամի)

Քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող
(մինչև 1100 ընտրողի հաշվարկով առնվազն` մեկ, իսկ 1100-ից ավելիի դեպքում` երկու անդամի)

Ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու
(առնվազն մեկ անդամի)

Շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող
(նշվում է միայն ԱԺ ընտրության ժամանակ, եթե տեղամասում ընտրողների թիվը մինչև 1100 է)

«ցուցակ 1»

«ցուցակ 2»

«քվեաթերթիկ 1»

«քվեաթերթիկ 2»
(կամ «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» նշվում է միայն ԱԺ ընտրության ժամանակ, եթե տեղամասում ընտրողների թիվը 1100-ից ավելի է)

8-10

           

10-12

           

12-14

           

14-16

           

16-18

           

18-20

           

(Յուրաքանչյուր հերթափոխի դիմաց` դատարկ վանդակներում նշվում է վիճակահանության արդյունքում համապատասխան գործառույթն իրականացնող Հանձնաժողովի անդամի ազգանուն, անուն)

 

Հարց 2. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ յուրաքանչյուր մասնագետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ստուգեց տեխնիկական սարքավորումների աշխատանքը, մուտքագրեց ընտրական տեղամասի նույնականացման տվյալները և տպեց տվյալ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանք: Տեղեկանքը (տեղեկանքները) սոսնձվեց (սոսնձվեցին) Հանձնաժողովի գրանցամատյանում:

Եթե տվյալ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանք չի տպվել մեկ կամ մի քանի տեխնիկական սարքավորումների միջոցով, ապա յուրաքանչյուրի վերաբերյալ կատարվում է գրառում։

 

 

 

 

տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված

ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանք (տեղեկանքներ)

 

 

 

 

 

 

 

Հարց 3. Հանձնաժողովի նախագահը՝

հանձնաժողովի գրանցամատյանում կնիք դնելով՝ հայտարարեց կնիքի համարը.

 

Կ.Տ. կնիքի համարն է _______________________,

 

ստուգեց քվեատուփի և, եթե առկա է, նաև շրջիկ արկղի դատարկ լինելը, քվեատուփը (առկայության դեպքում` շրջիկ արկղը) փակեց, հատուկ կապիչներով և քվեատուփի (շրջիկ արկղի) համար հատկացված ինքնասոսնձվող ժապավեններով կնքեց,

հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի տրամադրեց նախորդ օրվա վիճակահանությամբ որոշված իր անհատական կնիքը,

ընտրողների ցուցակները՝ ըստ հերթափոխի գրաֆիկի, հանձնեց ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամին (անդամներին),

քվեաթերթիկները և քվեարկության ծրարները՝ հարյուրական կապերով՝ ըստ հերթափոխի գրաֆիկի, հանձնեց քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամին (անդամներին),

հարյուր ինքնասոսնձվող դրոշմանիշ և ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները (առկայության դեպքում)՝ ըստ հերթափոխի գրաֆիկի, հանձնեց ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին:

 

 Հանձնաժողով է ներկայացել ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը (սարքավորումները) սպասարկող մասնագետը (մասնագետները)։

 

Հ/Հ

Ազգանուն, անուն, հայրանուն

Ստորագրություն

 1    
 2    
 3    

/նշվում է տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի ազգանունը, անունը, հայրանունը, որից հետո յուրաքանչյուրը ստորագրում է իր տվյալների դիմաց/

 

Ընտրական տեղամասը հայտարարվեց բացված:

 

Գրառումներ

 

Հանձնաժողովի նախագահից ինքնասոսնձվող դրոշմանիշերի ստացման, քվեարկության ընթացքում, ինչպես նաև քվեարկության ավարտին չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը և ընտրողներից ստացած քվեարկության կտրոնները հանձնելու մասին

 

ՏԸՀ նախագահից ստացած ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվ

Հանձնաժողովի անդամի ստորագրություն

 

Ընտրողներից ստացած քվեարկության կտրոնների թիվ

Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվ

Հանձնաժողովի նախագահի ստորագրություն

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

 

Հանձնաժողովի նախագահը.

- ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին նոր ինքնասոսնձվող դրոշմանիշերի հերթական խմբաքանակը հանձնում է, միայն հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերը սպառվելու և նրանից քվեարկության կտրոնները ստանալուց հետո.

- եթե հերթափոխի ավարտին ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի խմբաքանակը չի սպառվել, ապա ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամն իր հերթափոխի ավարտին պետք է իրեն հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի խմբաքանակից չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը, ինչպես նաև իր մոտ առկա ընտրողներից ստացված քվեարկության կտրոնները ստորագրությամբ հանձնի Հանձնաժողովի նախագահին, իսկ Հանձնաժողովի նախագահը նախորդ հերթափոխին հատկացված խմբաքանակից չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը ստորագրությամբ տրամադրի հաջորդ նոր հերթափոխի ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին.

- հաշվում է իրեն տրամադրված՝ ընտրողներից ստացած քվեարկության կտրոնները, ինչպես նաև իրեն տրամադրված չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը և թվերը արձանագրում:

 

Գրառումներ

 

Ստացիոնար բժշկական հաստատությունում (ռազմաբժշկական հաստատությունում) քվեարկությունը շրջիկ արկղի միջոցով կազմակերպելու մասին

 

Ստացա.

□ շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակ,

□ ________________ քվեաթերթիկ,

□ ________________ քվեարկության ծրար,

□ ________________ ինքնասոսնձվող դրոշմանիշ,

□ ________________ համարակալված կտրոն ___________-ից ______________ համարները,

□ հատուկ կապիչով փակված և կնքված շրջիկ արկղ, չօգտագործված քվեաթերթիկների համար փաթեթ:

 

Հանձնաժողովի անդամ

_________________________________

  (ազգանուն, անուն, ստորագրություն)

 

ՏԸՀ նախագահին հանձնեցի.

□ շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակը,

□ ընտրողներից ստացված ________________ համարակալված քվեարկության կտրոն,

□ չօգտագործված ________________________ համարակալված կտրոն,

□ չօգտագործված ________________________ ինքնասոսնձվող դրոշմանիշ,

□ չօգտագործված քվեարկության ծրարները, չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված կամ վնասված և հետ տրված քվեաթերթիկների փաթեթը,

□ հատուկ կապիչով փակված շրջիկ արկղը։

 

Հանձնաժողովի անդամ

_________________________________

  (ազգանուն, անուն, ստորագրություն)


Հանձնաժողովի նախագահ՝

_________________________________

  (ազգանուն, անուն, ստորագրություն)

 

Գրառումներ

 

Ձերբակալված անձանց պահելու վայրում քվեարկությունը շրջիկ արկղի միջոցով կազմակերպելու մասին

 

Համաձայն _____________________________ ձերբակալված անձանց պահելու վայրի ղեկավարի հաղորդման՝ քվեարկության օրը ձերբակալված անձանց պահելու վայրի ընտրողների ցուցակում ընդգրկված է ____________ ընտրող:

 

Ստացա.

□ ________________ քվեաթերթիկ,

□ ________________ քվեարկության ծրար,

□ ________________ ինքնասոսնձվող դրոշմանիշ,

□ ________________ համարակալված կտրոն ___________-ից ______________ համարները,

□ հատուկ կապիչով փակված և կնքված շրջիկ արկղ, չօգտագործված քվեաթերթիկների համար փաթեթ:

 

Հանձնաժողովի անդամ

_________________________________

  (ազգանուն, անուն, ստորագրություն)

 

ՏԸՀ նախագահին հանձնեցի.

□ ձերբակալված անձանց պահելու վայրի ընտրողների ցուցակը,

□ ընտրողներից ստացված ________________ համարակալված քվեարկության կտրոն,

□ չօգտագործված ________________________ համարակալված կտրոն,

□ չօգտագործված ________________________ ինքնասոսնձվող դրոշմանիշ,

□ չօգտագործված քվեարկության ծրարները, չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված կամ վնասված և հետ տրված քվեաթերթիկների փաթեթը,

□ հատուկ կապիչով փակված շրջիկ արկղը։

 

Հանձնաժողովի անդամ

_________________________________

  (ազգանուն, անուն, ստորագրություն)


Հանձնաժողովի նախագահ՝

_________________________________

  (ազգանուն, անուն, ստորագրություն)

 

Գրառումներ

 

Քվեարկության օրը մինչև ժամը 11:00-ն, 14:00-ն, 17:00-ն և 20:00-ն ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ

 

Մինչև ժամը

11:00

14:00

17:00

20.:00

քվեարկությանը մասնակցած
ընտրողների թիվ

       

(Տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են մինչև ժամը 11:30, 14:30, 17:30 և 20:30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով հաղորդել համապատասխանաբար մինչև ժամը 11:00-ն, 14:00-ն, 17:00-ն և 20:00-ն տվյալ ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը)

 

Գրառումներ

 

Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալների մասին

 

Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի։

 

Հ/Հ

Օգնող անձի ազգանուն, անուն, հայրանուն

Անձը հաստատող փաստաթղթի համարը

     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     

 

Գրառումներ

 

 Քվեարկության նախապատրաստման, քվեարկության և արդյունքների ամփոփման ընթացքում Ընտրական օրենսգրքով նախատեսված կարգի խախտման դեպքի վերաբերյալ հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի գնահատականի մասին

 

Հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի կամ դիտորդի Ա. Ա. Հ.

(վստահված անձի դեպքում՝ նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի, ավագանու անդամի թեկնածուի Ա.Ա )

(դիտորդի դեպքում՝ նշվում է դիտորդական կազմակերպության անվանումը)

Խախտման վերաբերյալ հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի գնահատականը

Այլ նշումներ

     
     
     
     
     
     
     

 

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահը ժամը 20:00-ին հայտարարեց քվեարկության ավարտի մասին և արգելեց ընտրողների մուտքը քվեարկության սենյակ: Քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն տրվեց, որից հետո Հանձնաժողովի նախագահը փակեց քվեատուփի ճեղքը հատուկ կապիչով:

Քվեարկությունն ավարտվեց:

 

Հանձնաժողովի նախագահ

____________________

ստորագրություն

Հանձնաժողովի քարտուղար

____________________

ստորագրություն

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՆԻՍՏ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ ____

 

«_____» ________________ 20 թ.

ժամը՝ __________

 

Նիստին ներկա են`

 

Հ/Հ

Ազգանուն, անուն, հայրանուն

Ստորագրություն

     
     
     
     
     
     
     

/նշվում են նիստին ներկա անդամների ազգանունները, անունները, հայրանունները, որից հետո յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց/

 

Նիստը վարում է _____________________________________________________

Հանձնաժողովի նիստն իրավազոր է, նիստին ներկա է հանձնաժողովի ___ անդամ:

 

(Նիստին ներկա թեկնածուների, վստահված անձանց, այցելուների, դիտորդների, թարգմանիչների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, վերադաս ընտրական հանձնաժողովի անդամների, ԿԸՀ ներկայացուցիչների տվյալները լրացվում են գրանցամատյանի երկրորդ մասում` յուրաքանչյուրի համար նախատեսված տեղում)

 

Օրակարգում՝

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփում։

Ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկում (այսուհետ՝ նաև Պարկ) տեղադրվող ընտրական փաստաթղթերի և հանձնաժողովի անդամների անհատական կնիքների փաթեթավորումն իրականացվում է համապատասխան փաստաթղթերն ու հանձնաժողովի անդամների անհատական կնիքներն առանձին ծրարներում տեղադրելու և ծրարներից յուրաքանչյուրի վրա դրա պարունակության վերաբերյալ նշում կատարելու միջոցով: Ծրարները փակման մասում սոսնձվում են և կնքվում Հանձնաժողովի կնիքով: Ծրարների վրա պետք է առկա լինի Հանձնաժողովի նախագահի ստորագրությունը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու ծրարների վրա: Հանձնաժողովի գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անունները, ազգանունները, դրվում նրանց ստորագրության նմուշները:

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովը՝

1 փաթեթավորեց հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, փաթեթը կնքեց և տեղադրեց Պարկում.

2 հաշվեց և արձանագրեց՝

1) ընտրողների ցուցակում ընտրողների ստորագրությունների հիման վրա քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը ______________________________

2) քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակում առկա ստորագրությունների թիվը (առկայության դեպքում) ______________________

3) շրջիկ արկղով քվեարկությանը մասնակցած ընտրողների լրացուցիչ ցուցակներում առկա ստորագրությունների թիվը (առկայության դեպքում) ____________________________________________________________________________

(սույն կետը նշվում է միայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ)

 

Արձանագրեց ընտրական տեղամասում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը ___________________________________________:

 

Հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում արձանագրված` ընտրական տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը հայտնեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

 

Հանձնաժողովի նախագահը տեխնիկական սարքավորման միջոցով տպված գրանցված ընտրողների հերթական համարներով տեղեկանքի մեկ օրինակը ստորագրեց, կնքեց հանձնաժողովի կնիքով և տեղադրեց պարկում:

Տեխնիկական սարքավորման ____________________________________________________

նշվում է տեղեկանքը տպելու անհնարինության պատճառը

 

պատճառով հնարավոր չէ տպել Ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարներով տեղեկանքը:

3․ Ընտրողների ցուցակները (քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները) տեղադրեց առանձին՝ ընտրողների ցուցակների փաթեթում, որն իրենից ներկայացնում է մեկանգամյա օգտագործման փոքր պարկ (այսուհետ՝ ընտրողների ցուցակների պարկ) Ընտրական օրենսգրքի 71-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար: Ընտրողների ցուցակների պարկը փակեց, վրան նշեց Հանձնաժողովի համարը, կնքեց Հանձնաժողովի կնիքով: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը ստորագրեցին պարկի վրա:

Զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակները փաթեթավորեց առանձին, փաթեթը կնքեց և տեղադրեց Պարկում (պարբերությունը նշվում է միայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ):

4. հաշվեց և արձանագրեց ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման միջոցով տպված քվեարկության կտրոնների թիվը _______________________________________________________,

5. հաշվեց և արձանագրեց ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների թիվը ____________________________________________________________________________,

Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման միջոցով տպված և համարակալված քվեարկության կտրոնները առանձին-առանձին փաթեթավորեց, փաթեթները կնքեց և տեղադրեց Պարկում.

Արձանագրեց քվեարկության մասնակիցներից ստացված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը ___________________________________________:

6. հաշվեց և արձանագրեց չօգտագործված համարակալված քվեարկության կտրոնների թիվը ___________________________________________________________, փաթեթավորեց, փաթեթը կնքեց և տեղադրեց Պարկում (համարակալված քվեարկության կտրոնները չօգտագործվելու դեպքում դրանք չեն հաշվվում, և նշվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հատկացրած կտրոնների թիվը):

7. հաշվեց և արձանագրեց չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը _____________________________________________________________, փաթեթավորեց, փաթեթը կնքեց և տեղադրեց Պարկում,

8. առանց հաշվելու փաթեթավորեց չօգտագործված քվեաթերթիկները:

9. առանց հաշվելու փաթեթավորեց չօգտագործված ծրարները:

Բացվեց քվեատուփը:

 

Հանձնաժողովը Ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` քվեատուփում առկա քվեաթերթիկները տեսակավորելուց և հաշվարկելուց հետո.

 

Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում արձանագրեց՝

 

Ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանում

Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվ

1.

 

2.

 

3

 

/Մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում՝ նշվում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, «Կողմ եմ» բառերը, լրացվում է կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը, և «Դեմ եմ» բառերը, լրացվում է դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը/

Անվավեր քվեաթերթիկների թիվը ______________________________________________,

     

Մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի ընտրությունների դեպքում արձանագրեց՝

   

Թեկնածուի
ազգանուն, անուն, հայրանուն

Կողմ
քվեարկված քվեաթերթիկների թիվ

1.

 

2.

 

3.

 

/Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում՝ նշվում է «Կողմ եմ» բառերը, լրացվում է կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը, և «Դեմ եմ» բառերը, լրացվում է դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը/

 

Անվավեր քվեաթերթիկների թիվը ________________________________________:

 

Հանձնաժողովը հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները փաթեթավորեց, փաթեթները կնքեց և տեղադրեց պարկում:

Հանձնաժողովի նախագահը ժամը _____________________________ ին հրապարակեց

 ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 12 ժամ հետո

տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը:

 

Արձանագրությունը կազմվեց չորս օրինակից՝ մեկ օրինակը փակցվեց տեղամասային կենտրոնում` ընտրողների ցուցակների կողքին, մեկ օրինակը տեղադրվեց Պարկում, որը սահմանված կարգով փակվեց: Նախագահը Պարկը կնքեց Հանձնաժողովի կնիքով։

 Պարկի վրա ստորագրեց Հանձնաժողովի նախագահ` ______________________ ,

 ինչպես նաև Հանձնաժողովի անդամներ և վստահված անձինք`

 

Հանձնաժողովի անդամի, վստահված անձի ազգանուն, անուն

Ստորագրություն

   
   
   

 

Քվեարկության արդյունքների ամփոփման նիստն ավարտվեց:

 

Հանձնաժողովի նախագահ

____________________

  ստորագրություն

Հանձնաժողովի քարտուղար

____________________

  ստորագրություն

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումներ (օրինակելի ձևեր)

 

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

 

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻՆ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՆՅԱԿՈՒՄ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐ

 

 

Վստահված անձի ազգանուն, անուն, հայրանուն

Ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանում կամ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուի ազգանուն, անուն

Նիստի օրը

ՏԸՀ-ի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում գտնվելու ժամանակահատվածը

Ներկայանալու ժամը

Դուրս գալու ժամը

           
           
           

 

ԴԻՏՈՐԴՆԵՐԻ (ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՒՏՈՐԴՆԵՐԻՆ ՈՒՂԵԿՑՈՂ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ) ՏՎՅԱԼՆԵՐ

 

 

Դիտորդի (թարգմանչի) ազգանուն, անուն

Դիտորդական կազմակերպության անվանում

Նիստի օրը

ՏԸՀ-ի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում գտնվելու ժամանակահատվածը

Ներկայանալու ժամը

Դուրս գալու ժամը

           
           
           

 

ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՏՎՅԱԼՆԵՐ

 

 

ԶԼՄ ներկայացուցչի ազգանուն, անուն

ԶԼՄ-ի անվանում

Նիստի օրը

ՏԸՀ-ի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում գտնվելու ժամանակահատվածը

Ներկայանալու ժամը

Դուրս գալու ժամը

           
           
           

 

ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ (ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՈՒՂԵԿՑՈՂ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ) ՏՎՅԱԼՆԵՐ

 

 

Այցելուի (թարգմանչի) ազգանուն, անուն

Կազմակերպության անվանում

Նիստի օրը

ՏԸՀ-ի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում գտնվելու ժամանակահատվածը

Ներկայանալու ժամը

Դուրս գալու ժամը

           
           
           

 

ՎԵՐԱԴԱՍ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

 

 

Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամի, ԿԸՀ ներկայացուցիչների, թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն

Վերադաս ընտրական հանձնաժողովի անվանում և համար, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանում

Նիստի օրը

ՏԸՀ-ի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում գտնվելու ժամանակահատվածը

Ներկայանալու ժամը

Դուրս գալու ժամը

           
           
           

 

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

 

ՄՏԻՑ ԵՎ ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

Մտից փաստաթղթեր

Ելից փաստաթղթեր

Հ/Հ ստացման ամսաթիվ

Որտեղից է ստացվել և համառոտ բովանդակություն

Հ/Հ ուղարկման ամսաթիվ

Ուր է ուղարկվել և համառոտ բովանդակություն

       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       
       

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2016 թ. նոյեմբերի 9-ի N 131-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյանները լրացնելու

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստանում է համարակալված էջերով և համապատասխանաբար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքով կնքված գրանցամատյան:

2. Ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում փաստաթղթերի հաշվառումը կատարվում է հերթական համարակալմամբ` արաբական թվանշաններով: Համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների և որոշումների գրանցամատյանում համառոտ արձանագրվում է նիստը և գրառվում ընդունված որոշման եզրափակիչ մասը:

4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց տվյալները՝ ներկա գտնվելու իրավունք ունեցող անձի կարգավիճակը, ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, օրը, ամիսը, տարեթիվը, ժամը լրացվում են գրանցամատյանում նախատեսված տեղում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձը գրանցամատյանում ստորագրում է իր տվյալների դիմաց:

5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի փաստաթղթերի, դիմումների հաշվառման գրանցամատյանը բաղկացած է երեք մասից: Գրանցամատյանի`

1) առաջին մասում գրառվում են հանձնաժողովի մտից փաստաթղթերը, հետևյալ կարգով`

ա. «1 «Մտից համար»» սյունակում գրառվում է հերթական համարը,

բ. «2 Ստացման ամսաթիվ և ժամ» սյունակում գրառվում է փաստաթղթի ստացման օրը, ամիսը, տարեթիվը և ժամը: Մտից փաստաթղթերը մուտքագրվում են ստանալու օրը և ժամին,

գ. «3 Ստացված փաստաթղթի համար և ամսաթիվ» սյունակում գրառվում է ստացված փաստաթղթի ելից համարը, օրը, ամիսը, տարեթիվը,

դ. «4 Որտեղից է ստացվել» սյունակում ֆիզիկական անձի դեպքում գրառվում է ուղարկողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը,

ե. «5 Համառոտ բովանդակությունը» սյունակում գրառվում է ներկայացվող պահանջի համառոտ շարադրանքը,

զ. «6 Թերթերի թիվ» սյունակում գրառվում է ստացված փաստաթղթի թերթերի թիվը, իսկ էլեկտրոնային կրիչ կամ այլ նյութ կցված լինելու դեպքում` դրանց քանակը,

է. «7 Ծանոթություն» սյունակում գրառվում է ստացված փաստաթղթի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն:

2) Երկրորդ մասում գրառվում են հանձնաժողովի ելից փաստաթղթերը, հետևյալ կարգով`

ա. «1. Հերթական ելից համար և ամսաթիվ» սյունակում գրառվում է հանձնաժողովից ուղարկվող փաստաթղթի հերթական ելից համարը և ուղարկման օրը, ամիսը, տարեթիվը,

բ. «2. Ում է հասցեագրված» սյունակում գրառվում են հասցեատիրոջ տվյալները։

գ. «3 Համառոտ բովանդակությունը» սյունակում գրառվում է ելից փաստաթղթի համառոտ բովանդակությունը,

դ. «4 Թերթերի թիվ» սյունակում գրառվում է ելից փաստաթղթի թերթերի թիվը, իսկ էլեկտրոնային կրիչ կամ այլ նյութ կցելու դեպքում` դրանց քանակը,

ե. «5 Ծանոթություն» սյունակում գրառվում է ելից փաստաթղթի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն:

3) Երրորդ մասում գրառվում են դիմողի կամ բողոք բերողի (այսուհետ` դիմողի) դիմումները, բողոքները (այսուհետ` դիմում), հետևյալ կարգով`

ա. «1 Հ/Հ» սյունակում գրառվում է հերթական համարը,

բ. «2 Ստացման ամսաթիվ և ժամ» սյունակում գրառվում է դիմումի ստացման օրը, ամիսը, տարեթիվը և ժամը,

գ.«3 Դիմողի անուն, ազգանուն, կարգավիճակ /կազմակերպության անվանում/» սյունակում գրառվում է դիմողի անունը, ազգանունը, կազմակերպության դեպքում` անվանումը, իսկ կարգավիճակը` թեկնածու, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, ընտրական հանձնաժողովի անդամ, լիազոր ներկայացուցիչ: Քաղաքացիներից ստացված դիմումների դեպքում՝ «կարգավիճակը» չի գրառվում,

դ. «4 Դիմողի փոստային հասցեն» սյունակում գրառվում է դիմումատուի հասցեն,

ե. «5 Համառոտ բովանդակությունը» սյունակում գրառվում է ներկայացվող պահանջի համառոտ շարադրանքը,

զ. «6 Թերթերի թիվ» սյունակում գրառվում է ստացված փաստաթղթի թերթերի թիվը, իսկ էլեկտրոնային կրիչ կամ այլ նյութ կցված լինելու դեպքում` դրանց քանակը,

է. «7-8 Ում է մակագրված» սյունակի 1-ին մասում գրառվում է հանձնաժողովի անդամի անունը, ազգանունը, իսկ 2-րդ մասում դրվում է հանձնաժողովի համապատասխան անդամի ստորագրությունը,

ը. «9 Դիմողին պատասխանն ուղարկվել է» սյունակում գրառվում է պատասխան գրության համարը և ուղարկման օրը, ամիսը, տարեթիվը,

թ. «10 Պատասխանն առձեռն ստանալու դեպքում՝ դիմողի ստորագրություն և ամսաթիվ» սյունակում դիմողը ստորագրում է և նշում ստացման օրը, ամիսը, տարեթիվը,

ժ. «11 Ծանոթություն» սյունակում կարող են գրառվել դիմումին, դրա կատարման ընթացքին վերաբերող այլ գրառումներ:

7. Տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը բաղկացած է երեք մասից:

Առաջին մասը լրացվում է գրանցամատյանի սահմանված ձևին համապատասխան:

Երկրորդ մասում լրացվում է վստահված անձանց, դիտորդների, այցելուների, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչների, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների, վերադաս ընտրական հանձնաժողովի անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների և թեկնածուների վերաբերյալ անհրաժեշտ տվյալները:

Երրորդ մասում լրացվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի մտից և ելից փաստաթղթերը` սույն կարգին համապատասխան:

8. Տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառվում են նաև Ընտրական օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով նախատեսված` գրանցամատյանում պարտադիր գրառում պահանջող այլ գործողություններ և որոշումներ:»։

 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

 

2026 թվականի փետրվարի 24

ք. Երևան

Վ. Հովակիմյան

 

 

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 փետրվարի 2026 թվական: