ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 9-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.02.01/4(573) Հոդ.38
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.01.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60617028

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 հունվարի 2017 թ.
ք. Երևան

N 9-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 (վերնագիրը փոփ. 03.08.22 N 59-Ն)

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 8-րդ մասով, 71-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

 (նախաբանը փոփ. 11.05.21 N 23-Ն)

1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական փաստաթղթերն ու պարագաները փաթեթավորելու և ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.08.22 N 59-Ն)

 

Հայաստանի Հանրապետության 

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2017 թ. հունվարի 11-ի N 9-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 (վերնագիրը փոփ. 03.08.22 N 59-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական փաստաթղթերն ու պարագաները քվեարկության ավարտից հետո փաթեթավորելու և ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Առանձին փաթեթավորվում և ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկում (այսուհետ` պարկ) տեղադրվում են՝

1) հանձնաժողովի անդամների անհատական կնիքները,

2) Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` միայն զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմված ընտրողների ստորագրված ցուցակները,

3) եթե տեխնիկական սարքավորումն անխափան աշխատել է քվեարկության ընթացքում, ապա տեխնիկական սարքավորման միջոցով տպված տեղեկանքի մեկ օրինակը՝ ստորագրված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից և կնքված հանձնաժողովի կնիքով,

4) ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման միջոցով տպված քվեարկության կտրոնները,

5) ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնները,

6) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշները,

7) չօգտագործված համարակալված քվեարկության կտրոնները,

8) կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին, թեկնածուին կողմ, իսկ մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք), թեկնածու քվեարկվելու դեպքում՝ նաև դեմ քվեարկված՝ հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները,

9) անվավեր քվեաթերթիկները,

10) քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը:

3. Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները (բացառությամբ՝ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող՝ ընտրողների ստորագրված ցուցակների) փաթեթավորվում (տեղադրվում) են առանձին՝ ընտրողների ցուցակների փաթեթում, որն իրենից ներկայացնում է մեկանգամյա օգտագործման փոքր պարկ (այսուհետ՝ ընտրողների ցուցակների պարկ): Ընտրողների ցուցակների պարկը փակվում, կնքվում է սույն կարգով սահմանված կարգով և ստորագրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:

4. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակները փաթեթավորվում են առանձին, փաթեթը կնքվում է և տեղադրվում պարկում:

5. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), թեկնածուին կողմ քվեարկած քվեաթերթիկները փաթեթավորվում են առանձին:

6. Մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք), թեկնածու քվեարկվելու դեպքում` կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկները փաթեթավորվում են առանձին:

7. Պարկում տեղադրվող ընտրական փաստաթղթերի և հանձնաժողովի անդամների անհատական կնիքների փաթեթավորումն իրականացվում է համապատասխան փաստաթղթերն ու հանձնաժողովի անդամների անհատական կնիքներն առանձին ծրարներում տեղադրելու և ծրարներից յուրաքանչյուրի վրա դրա պարունակության (քանակի) վերաբերյալ նշում կատարելու միջոցով: Ծրարները փակման մասում սոսնձվում են և կնքվում տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով: Ծրարների վրա պետք է առկա լինի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի ստորագրությունը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու ծրարների վրա: Տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անունները, ազգանունները, դրվում նրանց ստորագրության նմուշները:

8. Պարկը և ընտրողների ցուցակների պարկը փակվում են փակման համար նախատեսված տեղի ժապավենը հեռացնելու, այդ մասում պարկի երկու կողմերն իրար միացնելու և այդ միացման տեղում պարկի երկու կողմերն իրար ամուր սեղմելու միջոցով:

9. Պարկի վրա ստորագրում է հանձնաժողովի նախագահը, պարկը կնքվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով։ Ընտրողների ցուցակների պարկի վրա ստորագրում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, ընտրողների ցուցակների պարկը կնքվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով։ Պարկի և ընտրողների ցուցակների պարկի վրա գրվում է ընտրական տեղամասի համարը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու պարկի և ընտրողների ցուցակների պարկի վրա: Գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անունները, ազգանունները, դրվում ստորագրության նմուշները:

10. Չօգտագործված (չքվեարկված) բոլոր քվեաթերթիկներն առանց հաշվելու փաթեթավորվում են չօգտագործված (չքվեարկված) քվեաթերթիկների համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված փաթեթում։ Չօգտագործված քվեարկության ծրարները, օգտագործված քվեարկության ծրարները, չսահմանված նմուշի քվեաթերթիկները, ավելորդ գրառում պարունակող քվեարկության ծրարներն առանց հաշվելու փաթեթավորվում են առանձին՝ փաթեթների վրա կատարվում է նշում պարունակության վերաբերյալ: Սույն կետում նշված փաթեթները չեն տեղադրվում պարկի մեջ և ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում առձեռն:

11. Պարկը, ընտրողների ցուցակների պարկը, քվեարկության արդյունքների արձանագրության երկու օրինակը, արձանագրության մեկ քաղվածք, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, կնիքը, չօգտագործված քվեարկության ծրարների, չօգտագործված քվեաթերթիկների, օգտագործված քվեարկության ծրարների, չսահմանված նմուշի քվեաթերթիկների, ավելորդ գրառում պարունակող քվեարկության ծրարների փաթեթները տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում ներկայացնում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ: Միաժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են տեղափոխվում նաև քվեատուփերը (առկայության դեպքում՝ շրջիկ արկղերը), տեխնիկական սարքավորումներն՝ իրենց պարագաներով, քվեարկության խցիկները, բրայլյան կաղապարները և այլ փաստաթղթեր ու պարագաներ:

12. Ընտրական փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում հանձնվում և ընդունվում են հանձնողի և ընդունողի կողմից ստորագրելու և ստացական տալու միջոցով: Ստացականը կնքում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը: Ստացականի երկրորդ մասը տրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

 (հավելվածը փոփ., լրաց., խմբ. 11.05.21 N 23-Ն, փոփ., լրաց. 03.08.22 N 59-Ն, խմբ. 24.02.26 N 19-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.02.2026, N 19-Ն 11.01.2017, N 9-Ն
03.08.2022, N 59-Ն 11.01.2017, N 9-Ն
11.05.2021, N 23-Ն 11.01.2017, N 9-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան