ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 83-Ա
«405 ԿՐԹԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՇՈՒՐՋ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 14,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության դպրոցների ուսուցիչներին վերաբերող քաղաքականության ու բարեփոխումների գնահատման շուրջ հետազոտություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «405 կրթական դաշինք» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
25.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 83-Ա որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՇՈՒՐՋ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Գնահատել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների մասնագիտական զարգացման ոլորտում իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը և այդ գնահատման հիման վրա մշակել ու ներկայացնել բարեփոխումների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ու Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի մշտական հանձնաժողովին: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ |
|
4. |
Ծրագրի կատարողը |
«405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամ (Երևան, Հալաբյան 16 փողոց, ՀՎՀՀ` 01351937) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, բնագավառը՝ հանրակրթություն |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
14,000,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներ |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի մարտի 6-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Կրթական հետազոտություն, տվյալների հավաքագրում ու զեկույցի ներկայացում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի մարտի 6-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 14,000,000 դրամի չափով: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Կրթական հետազոտության, տվյալների հավաքագրման ու զեկույցի ներկայացման ծառայությունների ձեռքբերում` 14,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն. 2) Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի մշտական հանձնաժողով. 3) Կրթության զարգացման ու նորարարության ազգային կենտրոն. 4) Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն. 5) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն. 6) Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներ. 7) Հետազոտական կազմակերպություններ. 8) Պետական և հասարակական ոլորտների կրթական կառույցներ և ներկայացուցիչներ: Տվյալ կառույցների ու անհատների հետ փոխգործակցությունը նպատակ ունի խթանել կրթական քաղաքականության տվյալահեն մշակումը, ոլորտում հիմնավորված լուծումների առաջարկը և համակարգային բարեփոխումների գործընթացին գիտական ու մասնակցային աջակցությունը։ |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
25.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |