ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 153-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 153-Ա

 

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝

1. Հաստատել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-459-Ն, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-469-Ն, «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-462-Ն, «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-463-Ն, «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-464-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

26.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 153-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման

մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագծի ընդունման ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանuական ապահովման

աղբյուրը

Իրավական ակտի ընդունման հիմքը

1.

«Կանխարգելիչ ծառայության իրականացման կարգը, պայմանները, ինչպես

նաև տեղաշարժման դժվարություններ և

հաշմանդամություն ունեցող պացիենտ-

ների դեպքում կանխարգելիչ ծառայության

առանձնահատկու-թյունները սահմանելու

մասին» ՀՀ առողջապահության

նախարարի հրամանի ընդունում

Հայաստանի

Հանրապետության

առողջապահության

նախարարություն

 

2026

թվականի

հունիսի

 1-ին

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

«Առողջության համընդհանուր

ապահովագրության մասին»

2025 թվականի դեկտեմբերի 17-ի

ՀՕ-459-Ն օրենքի

5-րդ հոդվածի 5-րդ մաս

2.

«Ապահովագրական փաթեթից օգտվելու ընթացակարգը և ապահովագրության շրջանակներում բժշկական ծառայություն ստանալու համար հերթագրման կարգը սահմանելու մասին» ՀՀ առողջապահու-

թյան նախարարի հրամանի ընդունում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2026

թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-459-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ, 7-րդ մասեր

3.

«Առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի ձևը, դրա լրացման, ակտիվացման, պլաստիկ քարտի ձևով տրամադրման, վկայագրերի բաշխման, ինչպես նաև պլաստիկ քարտի ձևով վկայագրի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում դրա կրկնօրինակը տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ առողջապահու-

թյան նախարարի հրամանի ընդունում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2026

թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-459-Ն օրենքի

6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ մասեր

4.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մի շարք հրամաններում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2026

թվականի մարտի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-469-Ն օրենքի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի

33-րդ կետ

5.

«Փոխկապակցված անձանց առողջության համընդհանուր ապահովագրության իրականացման համար առողջության համընդհանուր ապահովագրության

ենթակա, կարգավիճակ ունեցող բնակչության խմբերում ընդգրկված անձանց դիմումի ներկայացման կարգը և օրինակելի ձևը սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի

ընդունում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2026

թվականի հունիսի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-459-Ն օրենքի

11-րդ հոդվածի 4-րդ մաս

6.

«Առողջության համընդհանուր ապահովագրավճարի դրույքաչափի փոփոխման վերաբերյալ առաջարկությունների մշակման և ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

2026

թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

2026

թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-459-Ն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մաս

7.

«Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսների միավորների նկատմամբ լրացուցիչ գործակիցների կիրառման պահանջները սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2026

թվականի հունիսի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-459-Ն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մաս

8.

«Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման, դրանց միջոցով վճարումներ կատարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

2026

թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ

2026

թվականի հունիսի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-459-Ն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մաս

9.

«Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում օրենսդրությամբ չնախատեսված վճարներ գանձելու դեպքում ապահովագրված անձին վճարների վերադարձման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

2026

թվականի մարտի 1-ին տասնօրյակ

2026

թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-459-Ն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետ, 21-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ

10.

«Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում գաղտնի տեղեկությունները, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, առանց անձի համաձայնության փոխանցելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

2026

թվականի մարտի 1-ին տասնօրյակ

2026

թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-459-Ն օրենքի

25-րդ հոդվածի 7-րդ մաս

11.

«Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց շահերի բախման հայտարարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

2026

թվականի մարտի 2-րդ տասնօրյակ

2026

թվականի ապրիլի

1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-459-Ն օրենքի

29-րդ հոդվածի 3-րդ մաս

12.

«Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի ներկայացում ՀՀ

վարչապետի աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

2026

թվականի մայիսի 1-ին տասնօրյակ

2026

թվականի հունիսի

1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-459-Ն օրենքի

30-րդ հոդվածի 4-րդ մաս

13.

«Առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման և վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակիցներին ներգրավելու կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի

ընդունում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2026

թվականի ապրիլի

1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-459-Ն օրենքի

32-րդ հոդվածի 2-րդ մաս

14.

«Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջու-

թյան համընդհանուր ապահովագրության

շրջանակներում վերարտադրողական

օժանդակ տեխնոլոգիաների, օժանդակ

սերմնավորման կիրառմամբ բժշկական

օգնության և սպասարկման կարգը,

ծավալներն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկա-

յացնելը

Հայաստանի

Հանրապետության

առողջապահության

նախարարություն

2026

թվականի

մայիսի 2-րդ

տասնօրյակ

2026

թվականի

հունիսի

2-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

«Մարդու վերարտադրողական

առողջության և վերարտադրողական

իրավունքների մասին» օրենքում

փոփոխություններ և լրացումներ

կատարելու մասին» 2025 թվականի

դեկտեմբերի 17-ի ՀՕ-464-Ն օրենքի

2-րդ հոդվածով լրացվող օրենքի

4-րդ հոդվածի 1.1-ին մաս

15.

«Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում սահմանված բոնուսների կիրառման համար հիմք հանդիսացող արյան դոնորության իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի ընդունում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2026

թվականի հունիսի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-463-Ն օրենքի 1-ին հոդվածով լրացվող օրենքի

26-րդ հոդվածի 2.1-ին մաս

16.

«Առանձին բժշկական արտադրատեսակներ կենտրոնացված կարգով ձեռք բերելու ու բաշխելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

2026

թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ

2026

թվականի հունիսի

2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-469-Ն օրենքի 10-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող

օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մաս

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

26.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան