ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 88-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 289-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01533651) «Էկո Ֆուդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08212259) 2026 թվականի հունվարի 29-ին կնքված՝ N 001/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պահածոների մատակարարում՝ 2,021,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի ապրիլի 23-ի «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին» ծրագրի մասին» N 289-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
27.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|