ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 89-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 89-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ամիօ բանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01500362) 2025 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված՝ թիվ L25-0147 լիզինգային պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2 միկրոավտոբուսի ձեռքբերում՝ 76,660 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ամիօ բանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01500362) 2025 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված՝ թիվ L25-0148 լիզինգային պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2 միկրոավտոբուսի ձեռքբերում՝ 76,660 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ամիօ բանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01500362) 2025 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված՝ թիվ L25-0149 լիզինգային պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2 միկրոավտոբուսի ձեռքբերում՝ 76,660 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


03.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 89-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 110-Ա որոշման

 

«ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի տարբեր համայնքներում (համայնքների ընտրությունը կատարվում է տվյալ մարզի կամ համայնքի ղեկավար կազմի հետ քննարկման արդյունքում) «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով հարմարությունների ստեղծում և բուն ուսումնական ծրագրի կազմակերպում: Հարմարությունները կարող են ստեղծվել և՛ առկա շենքային պայմանների վերանորոգմամբ ու բարեկարգմամբ, և՛ նորերի ստեղծմամբ: Հիմնականում գյուղական համայնքներում ստեղծվելու են նաև շարժական համակարգեր (կոնտեյներներից պատրաստված գրասենյակներ): Նախատեսված է նաև համալրել այդ հարմարությունները անհրաժեշտ գույքով և

տեխնիկայով:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր

վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Սիմոնյան կրթական հիմնադրամ, Թումո (Սեմ և Սիլվա Սիմոնյաններ)

հիմնադրամ, և այլ ֆիզիկական և ոչ առևտրային իրավաբանական անձինք:

4.

Ծրագիրը կատարողը

Սիմոնյան կրթական հիմնադրամ (քաղաք Երևան, Հալաբյան 16, ՀՎՀՀ` 01245672)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, կրթական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

14,572,256,790 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի տարբեր համայնքներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) հողամասերի, շենքերի և շինությունների ձեռքբերում՝ նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,135,225,676 դրամի չափով.

2) շինարարական և բարեկարգման աշխատանքների իրականացում՝ նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 5,676,128,395 դրամի չափով.

3) շինարարական աշխատանքների նախագծման, չափագրման, տեխնիկական և հեղինակային հսկողության, մասնագիտական խորհրդատվությունների, փորձաքննությունների, փաստագրման և այլ նմանատիպ միջոցառումների իրականացում՝ նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 851,419,260 դրամի չափով.

4) սարքավորումների, արտադրական և տնտեսական գույքի, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 2,727,064,198 դրամի չափով.

5) Համակարգչային ծրագրերի արտոնագրերի և լիցենզիաների ձեռքբերում՝ նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 567,612,840 դրամի չափով.

6) գրասենյակային, կոմունալ, փոստային, տպագրական, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր՝ նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատ- վածում՝ 820,000,000 դրամի չափով.

7) ուղղակիորեն շահառուներին սպասարկող անձնակազմի (ուսուցանողներ,

ուսումնական բովանդակության մշակողներ և մասնագետներ, վարժանքներ ստուգողներ, ծրագրավորողներ, հաղորդակցման ոլորտի աշխատողներ, խորհրդատուներ և այլն) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ՝ նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 2,400,000,000 դրամի չափով.

8) վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ՝ նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 170,283,852 դրամի չափով.

9) գործուղման ծախսեր՝ նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 113,522,569 դրամի չափով.

10) տրանսպորտային միջոցների ձեռքբերում՝ նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած

ժամանակահատվածում՝ 111,000,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) հողամասերի, շենքերի և շինությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 1,135,225,676 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) շինարարական նյութերի և աշխատանքների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 3,973,289,877 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) շինարարական նյութերի և աշխատանքների ձեռքբերում և ներմուծում օտարերկրյա պետություններից՝ 1,702,838,518 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) շինարարական աշխատանքների նախագծման, չափագրման, տեխնիկական և հեղինակային հսկողության, մասնագիտական խորհրդատվությունների, փորձաքննությունների, փաստագրման և այլ նմանատիպ աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 681,135,408 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) շինարարական աշխատանքների մասնագիտական խորհրդատվական

ծառայությունների ձեռքբերում օտարերկրյա պետություններից՝ 170,283,852 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) սարքավորումների, արտադրական և տնտեսական գույքի, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 567,612,840 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) սարքավորումների, արտադրական և տնտեսական գույքի, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում օտարերկրյա պետություններից՝ 2,159,451,358 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) համակարգչային ծրագրերի արտոնագրերի և լիցենզիաների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 113,522,568 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) համակարգչային ծրագրերի արտոնագրերի և լիցենզիաների ձեռքբերում արտերկրից՝ 454,090,272 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) գրասենյակային, կոմունալ, փոստային, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում օտարերկրյա պետություններից՝ 82,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) գրասենյակային, կոմունալ, փոստի, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 738,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) տրանսպորտային միջոցների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքից՝ 97,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) տրանսպորտային միջոցների ներմուծում օտարերկրյա պետություններից՝

14,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ՝ 170,283,852 դրամ.

2) սարքավորումների, արտադրական և տնտեսական գույքի, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 85,141,926 դրամ.

3) համակարգչային ծրագրերի արտոնագրերի և լիցենզիաների ձեռքբերում՝ 56,761,284 դրամ.

4) գրասենյակային, կոմունալ, փոստային, տպագրական, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր՝ 82,000,000 դրամ.

5) գործուղման ծախսեր՝ 113,522,569 դրամ:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագիրն անհրաժեշտության դեպքում կարող է համագործակցել տարբեր շահագրգիռ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ պետական և մասնավոր մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

03.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան