ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 102-Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 16,916,520 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության համայնքներին կահույքի տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00130776) «Վարդանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 04427644) 2026 թվականի փետրվարի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարման ու փոխադրման աշխատանքների իրականացում` 16,916,520 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
03.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 102-Ա որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության համայնքներին կահույքի տրամադրում սոցիալական աջակցության նպատակով: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆոռնիա 91355, Լոս Անջելես |
|
4. |
Ծրագրի կատարողը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, քաղաք Երևան, Վիկտոր Համբարձումյան փողոց 2 շենք, 37 բնակարան, ՀՎՀՀ՝ 00130776 |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նորաշեն և Դիմիտրով բնակավայրեր, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայր, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան, Արաքս համայնքի Արաքս, Արմավիր համայնքի Նոր Արտագերս բնակավայրեր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սառնակունք բնակավայր, Լոռու մարզի Թումանյան համայնքի Դսեղ բնակավայր, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք, Երևան: Բնագավառը՝ սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
16,916,520 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նորաշեն և Դիմիտրով բնակավայրերի, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի, Արաքս համայնքի Արաքս բնակավայրի, Արմավիր համայնքի Նոր Արտագերս բնակավայրերի, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սառնակունք բնակավայրի, Լոռու մարզի Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի, Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզներ, Երևանում «Փրկություն» հասարակական կազմակերպություն: |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի մարտի 19-ից մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Կահույքի մատակարարում և փոխադրում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի մարտի 19-ից մինչև 2026 թվականի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 16,916,520 դրամի չափով: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Կահույքի մատակարարման և փոխադրման աշխատանքների իրականացում՝ 16,916,520 դրամի չափով:
մանկական մահճակալ-110 հատ-7,517,200 դրամ ներքնակ-220 հատ-1,078,000 դրամ խաղային կենտրոն-27 հատ-720,900 դրամ պահարան-149 հատ-2,471,920 դրամ ճաշասեղան–85 հատ-1,349,400 դրամ մանկական աթոռակ-238 հատ- 1,416, 100 դրամ նստարան-20 հատ-204,000 դրամ աշխատասեղան-10 հատ-395,000 դրամ աթոռ–52 հատ –1,016,000 դրամ գրատախտակ – 10 հատ- 185,000 դրամ խոհանոցի կահույք -1 հատ – 488,000 դրամ բեռնափոխադրումը՝ 75,000 դրամ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
03.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |