ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 520-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 111-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 520-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի օգոստոսի 4-ի «Արբեիտեռ-սամարիտեռ-բունդ Դոյչլանդ Ի Վի (ԷյԷսԲի)»-ի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանման կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմին» ծրագրի մասին» N 520-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «6,963,934» թիվը փոխարինել «10,150,413.27» թվով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Արբեիտեռ-սամարիտեռ-բունդ Դոյչլանդ Ի Վի (ԷյԷսԲի)»-ի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանման կողմից (ՀՎՀՀ` 02870545) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Վեգա ուորլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2026 թվականի փետրվարի 4-ին կնքված՝ N 02/1/2026/ARM պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սառեցման և ջեռուցման համակարգով շարժական օդորակչի ձեռքբերում` 1,950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Օֆիս պրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00861435) 2026 թվականի փետրվարի 9-ին կնքված՝ N 02/2/2026/ARM պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրասենյակային պարագաների և պիտույքների ձեռքբերում` 286,360 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Դոմուս» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02842758) 2026 թվականի փետրվարի 9-ին կնքված՝ N 02/3/2026/ARM պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ծալվող աթոռների, նստարանների և փոքր սառնարանների ձեռքբերում` 950,120 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
04.03.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 111-Ա որոշման |
|
«Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 520-Ա որոշման |
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԻՄԻՆ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Արտակարգ իրավիճակների ժամանակ՝ միջազգային մարդասիրական առաքելությունների շրջանակներում, տուժածներին բժշկական օգնություն տրամադրելու նպատակով ստեղծվող Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի ինքնաբավ լինելու, ցանկացած վայրում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, տեղակայվելու և տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար նյութատեխնիկական
ապահովում: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Եվրամիության Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության գործառնությունների գլխավոր տնօրինություն (Directorate-
General for European Civil Protection and Humanitarian Aid Operations) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Արբեիտեռ-սամարիտեռ-բունդ Դոյչլանդ ի Վի (ԷյԷսԲի)»-ի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանում (Երևան,
Աբովյան փողոց 16, 202 սենյակ, ՀՎՀՀ՝ 02870545) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, արտակարգ իրավիճակներ |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
10,150,413.27 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմը` ի դեմս Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության:
Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի աշխատանքները համակարգելու է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը: Թիմը համալրվելու է Առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մասնագետներով: |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի նյութատեխնիկական ապահովում՝ 10,150,413.27 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակա-հատվածում: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) նյութատեխնիկական ապահովման ապրանքներ` սարքավորումների, գործիքների, էլեկտրական շինարարարական գործիքների, գրասենյակային պարագաների և պիտույքների ձեռքբերում՝ 6,057,460.27 դրամ արժողությամբ առանց ավելացված արժեքի հարկի.
2) ճանապարհորդական պարագաներ՝ քնապարկերի, ուսապարկերի և քնապարկի ներքնակների, կահավորանքի և կենցաղային տեխնիկայի ձեռքբերում՝ 4,092,953 դրամ արժողությամբ, առանց ավելացված արժեքի
հարկի: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված
կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական
որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: | |
»: |
|
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. Խաչատրյան |
|
04.03.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |