ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 244-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.02-2026.03.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2026 թվականի N 244-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի, 16-րդ հոդվածի 1-ին, 19-րդ հոդվածի 2-րդ, 21-րդ հոդվածի 2-րդ, 23-րդ հոդվածի 2-րդ մասերի և «Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հիմնական կենսաթոշակի, նվազագույն կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 1734-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին ենթակետում «24000» թիվը փոխարինել «34000» թվով.

2) 3.1-ին ենթակետում «20000» թիվը փոխարինել «21000» թվով.

3) 4-րդ ենթակետում «1750» թիվը փոխարինել «2000» թվով.

4) 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում «50600» թիվը փոխարինել «64600» թվով, «բ» պարբերությունում «41400» թիվը փոխարինել «54800» թվով, «գ» պարբերությունում «38000» թիվը փոխարինել «48000» թվով.

5) 6-րդ ենթակետում «38000» թիվը փոխարինել «48000» թվով, իսկ «120000» թիվը փոխարինել «170000» թվով.

6) 7-րդ և 8-րդ ենթակետերում «36000» թիվը փոխարինել «46000» թվով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին» N 1489-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին ենթակետում «36000» թիվը փոխարինել «46000» թվով.

2) 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «39000» թիվը փոխարինել «49000» թվով, «բ» պարբերությունում «37500» թիվը փոխարինել «47500» թվով, «գ» պարբերությունում «36000» թիվը փոխարինել «46000» թվով, «դ» պարբերությունում «39000» թիվը փոխարինել «49000» թվով.

3) 3-րդ ենթակետում «36000» թիվը փոխարինել «46000» թվով, «100000» թիվը փոխարինել «130000» թվով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան