ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 242-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2026 թվականի N 242-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 9-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված՝ սույն որոշման հավելվածում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) լիազորված պետական մարմնի լիազորությունները:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել կազմակերպությունների կանոնադրություններում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը։

3. Սահմանել, որ կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակներն են`

1) մասնագիտացմանը համապատասխան գիտատեխնոլոգիական հետազոտությունների անցկացումը.

2) գիտական կադրերի պատրաստումը:

4. Կազմակերպություններին թույլատրել իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) գիտամեթոդական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական խորհրդատվության մատուցում․

2) մասնագիտական վերապատրաստում և վերաորակավորում․

3) գիտատեխնոլոգիական հետազոտությունների և մշակումների իրականացում.

4) պետական առաջադրանքի կատարումից ազատ շարժական և անշարժ գույքի վարձակալության հանձնում.

5) սեփական գիտատեխնոլոգիական մշակումների և տեխնոլոգիաների իրացում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 5-ի N 242-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ

2. «Մեխանիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ

3. «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ

4. «Մաթեմատիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ

5. «Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ

6. «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ

7. «Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ

8. «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ

9. «Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ

10. «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ

11. «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ

12. «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ

13. «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ

14. «Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ

15. «Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ

16. «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ

17. «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ

18. «Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ

19. «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ

20. «Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ» ՊՈԱԿ

21. «Պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ

22. «Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ

23. «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ

24. «Արևելագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ

25. «Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ» ՊՈԱԿ

26. «Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ

27. «Արվեստի ինստիտուտ» ՊՈԱԿ

28. «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ» ՊՈԱԿ

29. «Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ

30. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ

31. «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն» ՊՈԱԿ

32. «Հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

05.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ