ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 249-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.02-2026.03.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2026 թվականի N 249-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2․4-րդ կետով.

«2․4․ Սահմանել, որ էլեկտրամոբիլների պետական գրանցման ժամանակ դրանց շարժիչի հզորությունը նշվում է՝ հիմք ընդունելով՝

1) էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու լիազորություն ունեցող մարմինների կամ կազմակերպությունների կողմից տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգի ադմինիստրատորի էլեկտրոնային շտեմարան մուտքագրված տեղեկատվությունը․

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվության բացակայության դեպքում՝ հետևյալ կերպ որոշված արժեքը՝

ա. մինչև ներառյալ 250 ձիաուժ առավելագույն (պիկային) հզորության դեպքում՝ տվյալ տրանսպորտային միջոցի պիկային հզորության և 1.5 գործակցի քանորդը,

բ. 251 կամ ավելի ձիաուժ առավելագույն (պիկային) հզորության դեպքում՝ 250 ձիաուժի ու 1.5 գործակցի քանորդի և 250 ձիաուժը գերազանցող ձիաուժերի ու 2.5 գործակցի քանորդի գումարը։»։

2․ Սահմանել, որ`

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գրանցված էլեկտրամոբիլների շարժիչի հզորության արժեքի վերաբերյալ տրանսպորտային միջոցների հաշվառման էլեկտրոնային ռեգիստրում և թվային հաշվառման վկայագրում առկա տեղեկությունն ինքնաշխատ եղանակով փոփոխվում է սույն որոշման 1-ին կետով լրացվող 2.4-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ստացված տեղեկությամբ` մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գրանցված էլեկտրամոբիլների պարագայում՝ 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գրանցված էլեկտրամոբիլների պարագայում՝ էլեկտրամոբիլի գրանցման օրվան հաջորդող ամսվա 1-ից.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ տեղեկությունների փոփոխության վերաբերյալ սեփականատերերը տեղեկացվում են տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման էլեկտրոնային հարթակի իրենց անձնական էջում արտացոլելու եղանակով, իսկ առկայության դեպքում՝ նաև իրենց կողմից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը տրամադրված էլեկտրոնային փոստին կամ բջջային հեռախոսահամարին հաղորդագրությամբ ստանալու միջոցով.

3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ փոփոխված տեղեկություններն ինքնաշխատ եղանակով ուղարկվում են (հասանելի են դարձվում) տեղական ինքնակառավարման մարմիններին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից և գործում է մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան