ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻՑ ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ, «ՀՀ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 252-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.02-2026.03.15 Պաշտոնական հրապարակման օրը 06.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2026 թվականի N 252-Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻՑ ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 687-րդ հոդվածին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել լրացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի «Գույք ընդունելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու, «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1890-Ն որոշման 2-4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`

1) սույն որոշմամբ հատկացվող գումարն ուղղել «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնք Վանաձոր ք. Զ. Անդրանիկի փողոց 8 հասցեում գտնվող անշարժ գույքի (այսուհետ` գույք) հերթական հարկադիր էլեկտրոնային աճուրդից ձեռքբերմանը.

2) սույն կետի 1-ին ենթակետին համապատասխան գույքը ձեռք բերելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցումը.

3) գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցումից հետո երկամսյա ժամկետում գույքը հաշվառել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաշվեկշռում` 236,929,221 դրամ ձեռքբերման արժեքով՝ հետագայում անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) հանձնելու նպատակով.

4) գույքն օգտագործել նպատակային նշանակությանը համապատասխան:

4. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սահմանված կարգով հարկադիր էլեկտրոնային աճուրդից գույքը ձեռք բերելու նպատակով վճարում է աճուրդին մասնակցելու համար սահմանված նախավճարը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն) հետ պայմանագիրը կնքվում է գույքի՝ հերթական հարկադիր էլեկտրոնային աճուրդից ձեռքբերման արժեքի 100 տոկոսի չափով: Գույքի արժեքի և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վճարված գումարների տարբերությունը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ կնքվող պայմանագրի շրջանակներում վճարումն իրականացվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության հիման վրա.

3) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ կնքվող պայմանագրի նոտարական վավերացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև գույքի (ներառյալ գույքագրման տվյալներով առկա շարժական գույքի) հետագա պահպանության ծախսերն իրականացվում են ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1041. Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի «11053. Սպորտային միջոցառումների կազմակերպում» միջոցառմամբ հատկացվող միջոցների հաշվին։

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 5-ի N 252-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 5-ի N 252-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 5-ի N 252-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 5-ի N 252-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 5-ի N 252-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 5-ի N 252-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 5-ի N 252-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 5-ի N 252-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 5-ի N 252-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մարտի 2026 թվական: