ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2026 թվականի N 253-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշումը (այսուհետ՝ որոշում) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով՝
«8. Շահառուն սույն որոշման հավելվածի 3-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված կարգով բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ է ձեռք բերում, նրա վճարային քարտն առաքվում է նաև այն դեպքում, երբ նա չի բավարարում այդ ենթակետերում նշված պայմաններին և՝
1) շահառուի համար վճարող բանկն ընտրվել է առանց նրա դիմումի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ կամ
2) առկա է շահառուի՝ վճարման եղանակի փոփոխության (բանկի ընտրության) դիմում, սակայն կատարված չեն բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք բերելու, վճարային քարտի առաքման համար անհրաժեշտ գործողությունները։»։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետի կիրարկումն ապահովելու նպատակով համագործակցել բանկերի հետ՝ այդ ենթակետում նշված շահառուների տվյալները՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում՝ մինչև 2026 թվականի ապրիլի 10-ը, իսկ մնացած ենթակետերի դեպքում՝ մինչև 2026 թվականի մարտի 20-ը ստանալու համար:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետի կիրարկմանն աջակցելու նպատակով ապահովել բանկերի կողմից շահառուների տվյալները սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը տրամադրելը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
06.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|