ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0031 Ն. 24.02.2026
|
24 փետրվարի 2026 թվականի |
թիվ 31-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի կառավարումն իրականացնող անձանց որպես կառավարիչ վերագրանցման և լիցենզավորման կարգը,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 8.4-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ը հաստատելու մասին» թիվ 116-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգի նախաբանը ««Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերից հետո լրացնել «8.4-րդ հոդվածի 2-րդ մասը,» բառերով:
2) Կանոնակարգի 1-ին կետի 11-րդ ենթակետի «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով:
3) Կանոնակարգի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ ենթակետով.
«12) ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձանց՝ որպես կառավարիչ վերագրանցման և վերալիցենզավորման կարգը:»:
4) Կանոնակարգի 20-րդ կետում «ապահովագրական ընկերության հիմնադիրները (ապահովագրական ընկերությունը)» բառերը փոխարինել «կառավարչի հիմնադիրները (կառավարիչը)» բառերով:
5) Կանոնակարգի 42-րդ կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
6) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 7.1.
ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ` ՈՐՊԵՍ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
42.1. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի` որպես կառավարիչ վերագրանցման և լիցենզավորման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում.
1) վերագրանցման և լիցենզավորման միջնորդագիրը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 18-ի, ընդ որում՝ միջնորդագրում ներառվում է որպես կառավարիչ գրանցվող և լիցենզավորվող ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի (սույն գլխում այսուհետ՝ դիմորդ) գործունեության տարածքը Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը,
2) Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կամ 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագիրը, եթե կառավարիչը մատուցելու է նաև համապատասխան ծառայությունները՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,
3) ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնելու թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին միջնորդագիրը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 19-ի,
4) սույն կանոնակարգի 26-րդ կետի 1-ին ենթակետի դ, զ, զ1 պարբերություններով, 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը,
5) Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ և 14-րդ կետերով սահմանված փաստաթղթերը,
6) դիմորդի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված՝ նոր խմբագրությամբ կանոնադրությունը, որը պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 15-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ,
7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 119-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 10/02-ով սահմանված՝ ընդհանուր կապիտալի պահանջի բավարարումը հիմնավորող փաստաթղթերը: Ընդ որում, եթե վերագրանցման և լիցենզավորման դիմելու պահի դրությամբ ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի ընդհանուր կապիտալը չի բավարարում կանոնակարգ 10/02-ով սահմանված կապիտալի նվազագույն սահմանաչափերին, ապա ներկայացվում է նաև Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետությունում գործող կառավարումն իրականացնող անձի հետ չփոխկապակցված որևէ այլ բանկում կանոնադրական կապիտալի համալրման նպատակով բացված կուտակային հաշվում առկա միջոցների փաստացի մեծությունը հավաստող տեղեկանք՝ առնվազն տարբերության չափով և կառավարումն իրականացնող անձի կառավարման իրավասու մարմնի որոշումը՝ Կենտրոնական բանկի կողմից վերագրանցվելու և լիցենզավորվելու դեպքում կանոնադրական կապիտալը համալրելու վերաբերյալ,
8) դիմորդի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձի վերջին երեք տարիների (երեք տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար) և վերջին միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները և վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտորական եզրակացությունը:
42.2. Սույն կանոնակարգի 27-ից 34-րդ կետերով սահմանված կարգավորումները կիրառվում են նաև սույն գլխով սահմանված՝ ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին որպես կառավարիչ վերագրանցելու և լիցենզավորելու գործընթացի շրջանակում:
42.3. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն գլխով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար:
42.4. Կենտրոնական բանկը սույն գլխով նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները ստանալու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին որպես կառավարիչ վերագրանցման և լիցենզավորման մասին, իսկ 42.1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված միջնորդագիրը ներկայացնելու դեպքում՝ նաև Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կամ 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցման թույլտվության տրամադրման մասին:
42.5. Կենտրոնական բանկը ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին որպես կառավարիչ վերագրանցելու և լիցենզիա տրամադրելու մասին որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում գրանցման վկայականը և լիցենզիան տրամադրում է կառավարչին:
42.6. Կենտրոնական բանկը ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի՝ որպես կառավարիչ վերագրանցման որոշումը կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրին՝ նշելով Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում գրառված՝ իրավաբանական անձին վերաբերող նույնականացնող տվյալները, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից գրանցման արդյունքում իրավաբանական անձին տրված նույնականացնող տվյալները, որից հետո կառավարիչը համարվում է Կենտրոնական բանկում գրանցված:»:
2. Կանոնակարգը լրացնել Հավելված 18-ով և Հավելված 19-ով՝ համաձայն համապատասխանաբար՝ սույն որոշման Հավելված 1-ի և Հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ` |
Մ. Գալստյան |
|
Երևան |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի փետրվարի 24-ի թիվ 31-Ն որոշման |
|
«Հավելված 18 «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա նեդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցեզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 10/01 Հավելվածի |
ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ՝ ՈՐՊԵՍ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
_____________________________-ին
Հարգելի ______________
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------
(Միջնորդագիր ներկայացնող ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի լրիվ անվանումը)
որոշում է կայացրել ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնելու մասին:
Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք որպես կառավարիչ վերագրանցման և լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը (առդիր` --- էջ):
Հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն միջնորդագրին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը:
Գործունեության տարածքի կադաստրային կոդը ______:
☐ Հավաստիացնում ենք, որ -----------------------------------------------------------տարածքը և տեխնիկական
(կազմակերպության անվանումը)
հագեցվածության չափանիշները համապատասխանեցված են Կանոնակարգ 10/01-ի 12-րդ գլխով սահմանված պահանջներին:
Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունը արժանահավատ է ու ամբողջական և գիտակցում ենք, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի մերժման:
Հավաստիացնում ենք, որ Կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի հուլիսի 29-ի թիվ 127-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման թույլտվության տրամադրման կարգը» կանոնակարգ 10/41-ի շրջանակում ներկայացված ղեկավարների մասին տեղեկանքում փոփոխություններ չեն եղել, այլապես ներկայացնում ենք ղեկավարների մասին տեղեկանքը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 6-ի:
Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին վերագրանցել և լիցենզավորել՝ որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ:
Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կառավարման մարմնի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը
| ------------------------------------------------------------- | ------------------------- |
Ամսաթիվը __ _____________ 20 թ
»:
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի փետրվարի 24-ի թիվ 31-Ն որոշման |
|
«Հավելված 19 «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա նեդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցեզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 10/01 Հավելվածի |
ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՏՐՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
_________________________-ին
Հարգելի ____________
-------------------------------------------------------------------------------------------------------------------------
(Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի լրիվ անվանումը)
որոշում է կայացրել հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնելու մասին:
Խնդրում ենք ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին՝ որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ վերագրանցելու և լիցենզավորելու մասին միջնորդագիրը բավարարելու դեպքում ուժը կորցրած ճանաչել ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին տրված թույլտվությունը:
Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կառավարման մարմնի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը
| ------------------------------------------------------------- | ------------------------- |
Ամսաթիվը __ _____________ 20 թ
»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|