ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-26-Ն-5 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 9-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Մնացական Մարտիրոսյան» բառերը փոխարինել «Ժորա Չիչոյան» բառերով,
2) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Մակար Կիրակոսյան», «Սերոբ Մանուկյան» և «Նապոլեոն Օհանյան» բառերը հանել,
3) Որոշման Հավելված 4-ի աղյուսակի 1-ին կետի «ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ» սյունակի «5%» բառը փոխարինել «75%» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2026 թվական: