ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 125-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՀԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ, ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 321,038,587 դրամ ընդհանուր արժողությամբ «Խնամատարության և համայնքահեն ծառայությունների որակի բարելավում, աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
10.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 125-Ա որոշման |
«ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՀԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ, ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության երեխաների պաշտպանության ոլորտում գործող օրենսդրական դաշտի փոփոխություններին, իրավական ակտերին և նախագծերին, երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող պետական և ոչ պետական կառույցների աշխատողների կարողությունների զարգացմանը, որը կնպաստի երկրում իրականացվող ապաինստիտուցիոնալիզացման քաղաքականությանը, որի արդյունքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և երիտասարդները կստանան ավելի որակյալ խնամք խնամատար ընտանիքների միջոցով: Վերոնշյալ ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, երիտասարդներին խնամատար ընտանիքներում տրամադրելով սոցիալ հոգեբանական, երեխաների իրավունքների պաշտպանության աջակցություն: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների մասին օրենքներով նախատեսվող արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը և ֆինանսավորման աղբյուրը |
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (հասցե` Գերմանիա, 10963 Բեռլին, Շտրեսեմանշտրասե 94) և ՍՕՍ Մանկական Գյուղեր Համաշխարհային կազմակերպությունը (հասցե` Գերմանիա, 80339 Մյունխեն, Ռիդլերշտրասե 55) |
|
4. |
Ծրագրի կատարողը |
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հրաչյա Քոչարի 8 բնակարան 18-19) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը, բնագավառը՝ սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
321,038,587 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրում ընդգրկված են առանց ծնողական խնամքի մնացած կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ավելի քան 80 երեխաներ և երիտասարդներ, որոնց կաջակցեն ընտանիքների խնդիրներով զբաղվող աշխատողներ, պետական և ոչ պետական կառույցներ: |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի ապրիլի 30-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) նախատեսվում է իրականացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և երիտասարդներին առնչվող օրենսդրության, ինչպես նաև իրավական ակտերի համապատասխանեցմանն ուղղված գործողություններ` հանդիպումների, կլոր սեղան քննարկումների, փորձի փոխանակման, մասնագիտական աշխատանքային խմբի ձևավորման և փորձագետների ներգրավման միջոցով: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 37,765,156 դրամի չափով. 2) նախատեսվում է ծրագրի շահառուների` մասնավորապես երեխաների և երիտասարդների, խնամք իրականացնողների, երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետների (պետական և ոչ պետական) համար մասնագիտական կարողությունների զարգացման դասընթաց: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 30,377,800 դրամի չափով. 3) ծրագրի իրականացման ընթացքում խնամատարության մասին հանրային իրազեկվածության բարձրացման համար անհրաժեշտ նյութերի տպագրություն և ծառայությունների ձեռքբերում: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում` 13,805,040 դրամի չափով. 4) ծրագրի իրականացման նպատակով սարքավորումների և համակարգչային տեխնիկայի, էլեկտրոնային ուսուցման ծրագրի լիցենզիայի, ինչպես նաև նշված ծրագրից օգտվելու համար տեսանյութեր, լուսանկարներ ստեղծելու նպատակով համապատասխան մասնագետների ծառայությունների ձեռքբերում, ծրագրի իրականացման նպատակով օգտագործվող մեքենայի համար վառելանյութի, անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, վերանորոգման և տրանսպորտային այլ ծախսեր: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում` 13,982,029 դրամի չափով. 5) նախատեսվում է մասնագիտական անձնակազմի վարձատրություն, ծրագրի շահառու երեխաների համար միջոցառումների կազմակերպում` այդ թվում սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման և սոցիալ-հոգեբանական վիճակի բարելավման նպատակով: Իրականացվելու է 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 167,964,938 դրամի չափով. 6) ծրագրի կազմակերպական ծախսերը` ծրագրի համակարգման և մոնիթորինգի, ծրագրում աշխատող անձնակազմի հավաքագրման, գրասենյակային պարագաների, տնտեսական նյութերի, կապի և հեռահաղորդակցության ծախսեր, բանկային ծառայությունների, կենտրոնների մաքրման ծառայության, աշխատակիցներին հոգեբանական աջակցության տրամադրման, աշխատակազմի ծախսեր և ապահովագրություն, միջոցառումների համար տարածքի/դահլիճի վարձակալության և հյուրասիրության կազմակերպման ծախսեր: Նախատեսվում է 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում` 57,143,625 դրամի չափով: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) իրականացվող դասընթացների, հանդիպումների, թերապիաների ընթացքում հյուրասիրությունների կազմակերպման ծառայությունների, սրահի վարձակալության և անհրաժեշտ պարագաների (սոցիալ-հոգեբանական աջակցության համար անհրաժեշտ գործիքներ և խաղեր, գրենական պիտույքներ, սուրճ, թեյ, միրգ, խմորեղեն, հյութեր, շշալցված ջուր) ձեռքբերում, աշխատանքային նյութերի և տպագրական ծառայությունների ձեռքբերում` 30,100,400 դրամի չափով. 2) դասընթացների իրականացման նպատակով դասընթացավարների ծառայությունների ձեռքբերում` 25,409,800 դրամի չափով. 3) իրականացվող դասընթացների, հանդիպումների ընթացքում թարգմանչական ծառայությունների ձեռքբերում, սարքավորումների վարձակալություն` 801,556 դրամի չափով. 4) ծրագրի իրականացման համար նախատեսված սարքավորումների (համակարգիչներ, տպիչներ) ձեռքբերման ծախսեր` 1,700,000 դրամի չափով. 5) տրանսպորտային ծառայությունների (տաքսի և բեռնափոխադրում) և վառելանյութի ձեռքբերում (օգտագործվում է տնայցերի և ծրագրային այլ գործառնությունների ընթացքում)` 2,933,000 դրամի չափով. 6) ծրագրի տեսանելիությունն ապահովելու և իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով (թռուցիկների, պաստառների և նմանատիպ այլ նյութերի) տպագրական նյութերի և ծառայությունների ձեռքբերում` 13,805,040 դրամի չափով. 7) ծրագրի իրականացման նպատակով օգտագործվող մեքենայի համար վառելանյութի, անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում (պահեստամասերի ձեռքբերում, վերանորոգում, փոխարինում) 7,349,029 դրամի չափով. 8) էլեկտրոնային ուսուցման ծրագրի լիցենզիայի, ինչպես նաև նշված ծրագրից օգտվելու համար տեսանյութեր, լուսանկարներ ստեղծելու նպատակով համապատասխան մասնագետների ծառայությունների ձեռքբերում` 2,000,000 դրամի չափով. 9) գրասենյակային պարագաների, տնտեսական նյութերի, կապի և հեռահաղորդակցության ծառայությունների, կենտրոնների մաքրման ծառայության ձեռքբերում` 12,352,209 դրամի չափով. 10) ծրագրի փակման/բացման նպատակով կազմակերպվող միջոցառումների համար տարածքի/դահլիճի վարձակալություն և հյուրասիրության կազմակերպում` 4,000,000 դրամի չափով. 11) ծրագրի շահառուների և աշխատակիցների համար հոգեբանական ծառայությունների (սուպերվիզիա) ձեռքբերում` 3,520,000 դրամի չափով. 12) ծրագիրն իրականացնող երկրների միջև փորձի փոխանակման նպատակով աշխատակիցների, ինչպես նաև ծրագրի շահառուների գործուղման համար ավիատոմսերի, հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում` 9,891,200 դրամի չափով: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) ծրագրի փակման/բացման նպատակով կազմակերպվող միջոցառումների համար տարածքի/դահլիճի վարձակալություն և հյուրասիրության կազմակերպում` 4,000,000 դրամի չափով. 2) գրասենյակային պարագաների, տնտեսական նյութերի, կապի և հեռահաղորդակցության ծառայությունների, բանկային ծառայությունների, կենտրոնների մաքրման ծառայության ձեռքբերում` 12,457,209 դրամի չափով. 3) ծրագրում աշխատող անձնակազմի հավաքագրման (աշխատանքի հայտարարության տեղադրում, տպագրության) ծախսեր` 680,000 դրամի չափով. 4) հոգեբանական աջակցություն աշխատակիցներին (սուպերվիզիա)` 1,020,000 դրամի չափով. 5) աշխատակազմի ծախսեր (ծրագրի ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետի աշխատավարձ և ողջ անձնակազմի ապահովագրություն)՝ 35,611,416 դրամի չափով. 6) ծրագրի համակարգման և մոնիթորինգի ծախսեր` 750,000 դրամի չափով: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Երևանի քաղաքապետի աշխատակազմի, Երևանի բոլոր վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետների աշխատակազմերի, տեղական ինքնակառավարման մարմինների, Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
10.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |