ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 216-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 124-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 124-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 216-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի ապրիլի 7-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաների և գյուղատնտեսական սարքերի նվիրաբերում» ծրագրի մասին» N 216-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


10.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 124-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 216-Ա որոշման

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՒԱԶ ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Գյուղատնտեսական աշխատանքները ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում բնակվող սոցիալապես անապահով պայմաններում ապրող չորս և ավելի երեխաներ կամ մինչև 18 տարեկան, հաշմանդամություն ունեցող երեխա (երեխաներ) ունեցող քաղաքացիներին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաների և գյուղատնտեսական սրսկման սարքերի նվիրաբերում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952)

4.

Ծրագիրը կատարողը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հրանտ Վարդանյան փողոց 6, ՀՎՀՀ՝ 02269952)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի, Սյունիքի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզեր, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

103,290,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրի շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում բնակվող սոցիալապես անապահով պայմաններում ապրող չորս և ավելի երեխաներ կամ մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխա (երեխաներ) ունեցող քաղաքացիներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի ապրիլի 6-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաների (12 հատ) ձեռքբերում և նվիրաբերում՝ 99,600,000 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի ապրիլի 6-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

2) գյուղատնտեսական սրսկման սարքերի (3 հատ թևերով և 3 հատ տուրբո քամհարով) ձեռքբերում ու նվիրաբերում՝ 3,690,000 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի ապրիլի 6-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենաների (12 հատ) ձեռքբերում` 99,600,000 դրամ արժողությամբ.

2) գյուղատնտեսական սրսկման սարքերի (3 հատ թևերով և 3 հատ տուրբո քամհարով) ձեռքբերում՝ 3,690,000 դրամ արժողությամբ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1) ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


10.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ