ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 01-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.02-2026.03.15 Պաշտոնական հրապարակման օրը 12.03.2026
Ընդունող մարմին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.02.2026
Ստորագրող մարմին
Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
09.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2026

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«27» փետրվարի 2026 թվականի

N 01-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածները, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է.

1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 22-ի «Կուսակցության տարեկան հաշվետվության ձևը, դրա լրացման և հրապարակման կարգը, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 04-Ն որոշման Հավելված N 3-ը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն՝ Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանձնաժողովի նախագահի

պարտականությունները կատարող`

 

09.03.2026 թ.

ք. Երևան

Մ. ԳալստՅԱՆ

 

 

Հավելված

Կոռուպցիայի կանխարգելման

հանձնաժողովի 2026 թվականի

փետրվարի 27-ի 01-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

Կոռուպցիայի կանխարգելման

հանձնաժողովի 2022 թվականի

հուլիսի 22-ի N 04-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Կուսակցության տարեկան հաշվետվության հրապարակման ոչ ենթակա տվյալներն են՝

1) «Գույք» թերթի «2.1 Տարեվերջի դրությամբ առկա անշարժ գույք» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա․ անշարժ գույքի կադաստրային ծածկագիր կամ սեփականության իրավունքի վկայականի համար,

բ․ այլ տվյալներ,

2) «Գույք» թերթի «2.2 Տարվա ընթացքում անշարժ գույքի ձեռքբերման գործարքներ» կամ «2.3 Տարվա ընթացքում անշարժ գույքի օտարման գործարքներ» աղյուսակներում ներառված հետևյալ տվյալները`

ա․ անշարժ գույքի կադաստրային ծածկագիր կամ սեփականության իրավունքի վկայականի համար,

բ․ գործարքի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` անունը և ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը,

գ․ գործարքի կողմի հաշվառման կամ գրանցման վայրի հասցեն, դրա անհնարինության դեպքում՝ փաստացի բնակության կամ գտնվելու վայրի հասցեն,

դ․ այլ տվյալներ,

3) «Գույք» թերթի «2.4 Տարեվերջի դրությամբ առկա տրանսպորտային միջոցներ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) տրանսպորտային միջոցի նույնականացման համար,

բ) այլ տվյալներ,

4) «Գույք» թերթի «2.5 Տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործարքներ» և «2.6 Տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների օտարման գործարքներ» աղյուսակներում ներառված հետևյալ տվյալները`

ա․ տրանսպորտային միջոցի նույնականացման համար,

բ․ գործարքի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը և ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը,

գ․ գործարքի կողմի հաշվառման կամ գրանցման վայրի հասցեն, դրա անհնարինության դեպքում՝ փաստացի բնակության կամ գտնվելու վայրի հասցեն,

դ․ այլ տվյալներ,

5) «Պարտավորություններ» թերթի «3.1. Պարտավորություններ բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա․ ֆինանսական կազմակերպության գրանցման հասցեն` ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում,

բ․ այլ տվյալներ,

6) «Պարտավորություններ» թերթի «3.2. Ստացված փոխառություններ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա․ փոխատուի հաշվառման վայրի հասցե,

բ․ փոխատուի անձը հաստատող փաստաթղթի համար,

գ․ այլ տվյալներ,

7) «Ծանոթագրություն 1» թերթի «1.1 Ֆիզիկական անձանց դրամական նվիրատվություններ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա․ նվիրատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար, անձը հաստատող փաստաթղթի համար,

բ․ այլ տվյալներ,

8) «Ծանոթագրություն 1» թերթի «1.2 Չթույլատրված աղբյուրներից ստացված նվիրատվություններ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա․ նվիրատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար, անձը հաստատող փաստաթղթի համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ ՀՎՀՀ-ն,

բ․ այլ տվյալներ,

9) «Ծանոթագրություն 1» թերթի «1.3 Ֆիզիկական անձանցից ստացված՝ օրենքով սահմանված չափը գերազանցող և օրենքով սահմանված ժամկետում չվերադարձված կամ պետական բյուջե չփոխանցված, ինչպես նաև չթույլատրված աղբյուրներից ստացված և օրենքով սահմանված ժամկետում պետական բյուջե չփոխանցված նվիրատվություններ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա․ նվիրատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար, անձը հաստատող փաստաթղթի համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ ՀՎՀՀ-ն,

բ․ այլ տվյալներ,

10) «Ծանոթագրություն 2» թերթի «2.3 Կուսակցության օգտին անհատույց կատարված աշխատանքներ կամ մատուցված ծառայություններ» աղյուսակում ներառված «այլ տվյալներ» սյունը,

11) «Ծանոթագրություն 2» թերթի «2.4 Անշարժ գույքը կուսակցությանը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ տվյալներ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա․ անշարժ գույքի կադաստրային ծածկագիր կամ սեփականության իրավունքի վկայականի համար,

բ․ անշարժ գույքի սեփականատիրոջ հաշվառման կամ գտնվելու վայրի հասցե,

գ․ այլ տվյալներ,

12) «Ծանոթագրություն 2» թերթի «2.5 Այլ ոչ դրամական նվիրատվություններ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա․ նվիրատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար, անձը հաստատող փաստաթղթի համար,

բ․ այլ տվյալներ,

13) «Ծանոթագրություն 3» թերթի «3.1 Մուտքի վճարներ» և «3.2 Անդամավճարներ» աղյուսակներում ներառված հետևյալ տվյալները`

ա․ մուտքի վճար կամ անդամավճար վճարած անձի անձը հաստատող փաստաթղթի համար, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար,

բ․ այլ տվյալներ,

14) «Ծանոթագրություն 4» թերթի «4.1 Կուսակցության անշարժ գույքի վաճառքից մուտքեր» և «4.2 Կուսակցության անշարժ գույքի վարձակալության հանձնումից մուտքեր» աղյուսակներում ներառված հետևյալ տվյալները`

ա․ անշարժ գույքի կադաստրային ծածկագիր կամ սեփականության իրավունքի վկայականի համար,

բ․ այլ տվյալներ,

15) «Ծանոթագրություն 5» թերթի «5.1 Կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած միջոցներ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա․ ընկերության՝ հաշվետու տարվա գործունեությամբ ստացված ֆինանսական շահույթի կամ վնասի ընդհանուր գումարի չափը,

բ․ այլ տվյալներ:

16) «Ծանոթագրություն 5» թերթի «5.2 Տեղական և միջազգային համագործակցության շրջանակներում կուսակցությանն ու նրա անդամներին ուսումնառության, վերապատրաստման, համաժողովներին, սեմինարներին ու նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցության նպատակով հատուցված համապատասխան միջոցներ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա․ հատուցող կազմակերպության (գործընկերոջ) գտնվելու վայրի հասցեն,

բ․ այլ տվյալներ,

17) «Ծանոթագրություն 6» թերթի «6.1 Այլ մուտքերի բացվածք» և «6.2 Այլ ելքերի բացվածք» աղյուսակներում ներառված «այլ տվյալներ» սյունը:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան