ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2026 թվականի N 289-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի N 1712-Լ որոշման 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Հաստատել կառավարման մարմնի խրախուսման ֆոնդի մեծությունը հաշվարկելու համար հիմք հանդիսացող պաշտոնների յուրաքանչյուր խմբի գործակիցները՝ համաձայն N 1 հավելվածի։
3. Սահմանել, որ սույն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին պարգևատրումներն իրականացվում են 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում` ամսական պարբերականությամբ՝ 4 հավասարաչափ վճարումներով:
4. Մարմինների խրախուսման ֆոնդերը հաշվարկվում են 2025 թվականի 2-րդ կիսամյակի վերջին օրվա դրությամբ փաստացի զբաղեցրած համապատասխան հաստիքների հաշվարկով։
5. Խրախուսում կարող է հատկացվել միայն 2025 թվականի 2-րդ կիսամյակի վերջին օրվա և վճարումը կատարելու օրվա դրությամբ փաստացի աշխատած անձանց:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և ենթակա մարմինների համար գնահատման ցուցանիշ է սահմանվում կառավարման մարմինների կատարողականի ընդհանուր գնահատականների թվաբանական միջինը:
7. Սույն կարգի 6-րդ կետում չնշված և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի N 1712-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի մարմինների, գնահատման ցուցանիշ է համարվում կառավարման մարմինների կատարողականի ընդհանուր գնահատականների թվաբանական միջինի 70 տոկոսը:
8. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին կամ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մեկ մարմնի ղեկավար պաշտոնից մեկ այլ մարմնի ղեկավար պաշտոնի տեղափոխված անձինք կարող են խրախուսվել տվյալ մարմնին՝ սույն որոշմամբ հատկացված միջոցներից:
9. Հույժ գաղտնի:
10. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխումների և Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1761-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 4-րդ ենթակետի և 8-րդ կետի՝ արտաքին վերաբաշխումների վերաբերյալ պահանջները չեն տարածվում սույն որոշմամբ հաստատված հատկացումների հաշվին ծախսերի բաշխումն ըստ կատարողների իրականացման հարաբերությունների նկատմամբ. դրանք գլխավոր կարգադրիչների կողմից իրականացվում են ինքնուրույն:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
17.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|