ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 294-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 19.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2026 թվականի N 294-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետում «ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած)» բառերով, իսկ «տարածությամբ» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն կարգի 12.1-ին կետով սահմանված անձանց)» բառերը.

2) կարգի 12-րդ կետում՝

ա. «ունեցող են» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կարգի 12.1-ին կետով սահմանված անձանց)» բառերը,

բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«3) ունի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք կամ զոհվել (մահացել) է զինվորական ծառայության ընթացքում.».

3) կարգը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով՝

«12.1. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու պայմանը չի տարածվում մինչև 2026 թվականի հունվարի 1-ն անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարան ստացած և ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամների վրա, որոնց անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված բնակելի տարածությունն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է անկախ բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված լինելու և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու հանգամանքներից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան