ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 101 ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2026
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.12.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2025 թվականի

թիվ 7

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 101 ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 30-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 17-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին» թիվ 101 որոշման մեջ (այսուհետ՝ թիվ 101 որոշում) փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից անցկացված խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին այս հարցի քննարկումը, ճանաչելով թիվ 101 որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ հերթական նիստին ընդունել թիվ 101 որոշման մեջ այնպիսի փոփոխություններ կատարելու մասին որոշում, որոնցով նախատեսվում են՝

ա) Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և Միության մաքսային տարածք ներմուծվող՝ վառարաններում օգտագործվող՝ 520 մմ-ից ավելի, սակայն 650 մմ-ից ոչ ավելի տրամագծով կլոր հատվածքով, կամ 2700 սմ2-ից ավելի մակերեսով, սակայն 33002-ից ոչ ավելի այլ լայնական հատվածքով գրաֆիտացված էլեկտրոդների (այսուհետ՝ գրաֆիտացված էլեկտրոդներ) մասով անդամ պետությունների տարածքներ ներմուծման ամենամյա ծավալների սահմանում, որոնց շրջանակներում հակագնագցման տուրք չի գանձվում, հետևյալ չափերով.

700 տոննա՝ Հայաստանի Հանրապետության համար,

1000 տոննա՝ Բելառուսի Հանրապետության համար (ապրանքների արտադրության ժամանակ օգտագործման համար նախատեսված գրաֆիտացված էլեկտրոդների մասով),

1000 տոննա՝ Ղազախստանի Հանրապետության համար.

բ) գրաֆիտացված էլեկտրոդների ներմուծում Միության մաքսային տարածք՝ առանց հակագնագցման տուրքի վճարման՝ անդամ պետությունների համար սահմանված ամենամյա ծավալների սահմաններում՝ անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից տրված և ներմուծվող գրաֆիտացված էլեկտրոդների քանակի վերաբերյալ տեղեկություններ պարունակող՝ դրանց նպատակային նշանակման հաստատման առկայության դեպքում.

գ) Liaoning Dantan New Materials Co., Ltd. ընկերության գնային պարտավորությունների հաստատում։

2. Սահմանել, որ թիվ 101 որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետին համապատասխան՝ դրանում փոփոխություններ կատարելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: