ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳՐԱՖԻՏԱՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 101
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2026-12.12.2025)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.11.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2025 թվականի

թիվ 101

քաղ. Մոսկվա

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳՐԱՖԻՏԱՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կիրառել հակագնագցման միջոց Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող՝ վառարաններում օգտագործվող՝ 520 մմ-ից ավելի, սակայն 650 մմ-ից ոչ ավելի տրամագծով կլոր հատվածքով, կամ 2700 սմ2-ից ավելի մակերեսով, սակայն 3300 սմ2- ից ոչ ավելի այլ լայնական հատվածքով՝ գրաֆիտացված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8545 11 008 9 ծածկագրով դասակարգվող էլեկտրոդների նկատմամբ թիվ 1 հավելվածի համաձայն հակագնագցման տուրք ներմուծելու միջոցով՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտին՝

կատարել «Էլ 6» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից դրա կողմից ներկայացված՝ բանակցությունների պլանավորման ու անցկացման, ինչպես նաև 520 մմ-ից ավելի, սակայն 650 մմ-ից ոչ ավելի տրամագծով գրաֆիտացված էլեկտրոդների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մատակարարումների իրականացման առաջարկված մոտեցումների (այսուհետ՝ առաջարկված մոտեցումներ) կատարման մշտադիտարկումը՝ համաձայն թիվ 2 հավելվածի։

«Էլ 6» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առաջարկված մոտեցումները չպահպանելու դեպքում քննարկել Արձանագրության 110-րդ կետին համապատասխան կրկնակի հակագնագցման քննություն անցկացնելու հարցը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 101 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

հակագնագցման տուրքի

 

Ապրանքի անվանումը

Արտադրողը

Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի տոկոսներ)

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 101 որոշման 1-ին կետում նշված՝ գրաֆիտացված էլեկտրոդներ

Jilin Carbon Company Ltd.

(իրավաբանական հասցեն՝

9 Heping Street, Jilin City, Jilin Province, China)

Jimeng Carbon Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ Fluorinated Industrial Zone, Fengzhen City, Wulanchabu City, Inner Mongolia Autonomous Region, China)

19,92

 

Fangda Carbon New Material Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝

No.l 1 Carbon Road, Haishiwan Town, Honggu District, Lanzhou City, Gansu Province, China)

21,73

 

Jiangsu Jianglong New Energy Technology Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝

No.8 Industrial Avenue Yangtun Town, Pei County, Jiangsu Province, China)

22,51

 

Anshan Carbon Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝

Ben Street, Xinkaihe Town, Tai'an County, Anshan City, Liaoning Province, China)

20,83

 

Yingkou Deyuan Carbon Со., Ltd. (իրավաբանական հասցեն՝ Chenjiacun, Nanlou Economic Development Zone, Yingkou, Liaoning Province, China)

20,83

 

Liaoning Dantan New Materials Co., Ltd.

(իրավաբանական հասցեն՝ Zhangjiagou, Dixiongshan Town, Fengcheng City, Dandong, Liaoning Province, China)

20,83

 

այլ

22,51

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 101 որոշման

 

ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

 

բանակցությունների պլանավորման ու անցկացման, ինչպես նաև 520 մմ-ից ավելի, սակայն 650 մմ-ից ոչ ավելի տրամագծով գրաֆիտացված էլեկտրոդների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մատակարարումների իրականացման նկատմամբ

 

1. Եվրասիական տնտեսության անդամ պետություններում սպառողների հետ բանակցությունների անցկացում և (կամ) նախկինում սկսված բանակցությունների շարունակում ՝ 520 մմ-ից ավելի, սակայն 650 մմ-ից ոչ ավելի տրամագծով գրաֆիտացված էլեկտրոդների (այսուհետ՝ գրաֆիտացված էլեկտրոդներ) մատակարարումների հարցով պարտավորությունների առաջացման մասով՝ կիրառելով բանաձևային գնագոյացումը երկարաժամկետ հիմքով 3-ից 5 տարի ժամկետով, 2026-2030 թվականների ընթացքում գործողության ժամանակահատվածով։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում անմիջապես սպառողներին մատակարարումներ իրականացնելիս գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ թափանցիկ, մրցակցային և հիմնավորված գնագոյացման սկզբունքների պահպանում, այդ թվում՝ բանաձևային գնագոյացման մեխանիզմների կիրառման ճանապարհով, որոնցով նախատեսվում է գրաֆիտացված էլեկտրոդների գնի պայմանավորված լինելը բաց վերլուծական աղբյուրներում հրապարակվող՝ գրաֆիտացված էլեկտրոդների և հումքի գնանշումների փոփոխության դինամիկայով։

3. Գրաֆիտացված էլեկտրոդների անխափան մատակարարումների իրականացում անմիջապես սպառողներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում՝ դրանց հայտերի համաձայն և համաձայնեցված պարտավորությունների պայմաններին խիստ համապատասխան։

4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների հետ երկարաժամկետ պայմանագրերով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ գրաֆիտացված էլեկտրոդների մատակարարման առաջնահերթության որոշում՝ Եվրասիական տնտեսական միության շուկա սպոտային (կարճաժամկետ, մեկանգամյա) մատակարարումներից առաջ բանաձևային գնագոյացման կիրառմամբ՝ անկախ այդպիսի մատակարարումների պայմաններից։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.12.2025, թիվ 7 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան