ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 244-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1․ Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ծագած խնդիրների միջգերատեսչական համագործակցությամբ համապարփակ կարգավորման նպատակով ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ միջգերատեսչական հանձնաժողով)։
2․ Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի։
3. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
23.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 244-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ) Տիգրան Խաչատրյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյան
Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյան
Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Առողջապահության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Ներքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Առողջապահական և աշխատանքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
Երևանի քաղաքապետի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Սուրեն Մաղաքյան (համաձայնությամբ)
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական
|
«Էխո» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Սերյոժա Օհանջանյան | |
|
«ՔայլՏեք» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Դավիթ Արսենյան | |
|
«Սպիտակ ձեռնափայտ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Վահե Արզումանյան | |
|
«Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Արևիկ Հովհաննիսյան | |
|
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Աննա Գրիգորյան | |
|
«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ճարտարապետ (համաձայնությամբ) |
Նարեկ Մինասյան | |
|
«Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Արմեն Ալավերդյան | |
|
«Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար (համաձայնությամբ) |
Հովհաննես Խզմալյան |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
23.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 244-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Միջգերատեսչական հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ծագած խնդիրների միջգերատեսչական համագործակցությամբ համապարփակ կարգավորումը։
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, ինչպես նաև սույն աշխատակարգով:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի խնդիրներն են՝
1) հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական և տեղեկատվական մատչելիության ապահովմանն ուղղված գործընթացների լավարկումը.
2) հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների և ծրագրերի արդյունավետության բարձրացման ապահովումը.
3) հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությանն առնչվող և այլ իրավունքների իրացմանը խոչընդոտող խնդիրների հասցեագրումը դրանց պատասխանատու գերատեսչություններին։
4. Հանձնաժողովի գործառույթներն են՝
1) վերհանել, քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերին առնչվող խնդիրները.
2) վերլուծել խնդիրները և տալ առաջարկություններ համապատասխան գերատեսչություններին՝ դրանց լուծման վերաբերյալ.
3) առաջարկություններ ներկայացնել խնդիրների կարգավորման նպատակային (այդ թվում՝ ոլորտային և միջգերատեսչական) ծրագրեր մշակելու ուղղությամբ.
4) ապահովել հետադարձ կապը գերատեսչությունների հետ՝ առաջարկությունների կատարման նպատակով.
5) յուրաքանչյուր նիստից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում մատչելիության և այլ իրավունքների իրացման խնդիրների կարգավորմանն ուղղված աշխատանքների և արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին։
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
6. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով:
7. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով։ Հանձնաժողովի նիստերը գումարվում են եռամսյա պարբերականությամբ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի նախագահի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ։
8. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:
9. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարը, որի դերը ստանձնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
10. Հանձնաժողովի նիստի oրակարգն ու քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը հանձնաժողովի անդամներին են ուղարկվում նիստն սկսվելուց 10 օր առաջ: Հանձնաժողովի նիստն արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից: Նիստի արձանագրությունը ստորագրում է հանձնաժողովի նախագահը: Արձանագրությունը նիստից ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում տրամադրվում է հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև ուղարկվում է արձանագրված առաջարկությունների հասցեատեր գերատեսչություններին, որոնք պետք է հանձնառեն խնդիրների կարգավորումը։ Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ և նախագահի հրավերով նիստին կարող են մասնակցել փորձագետներ, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
11. Հանձնաժողովի կազմում հասարակական կազմակերպությունն ընտրվում է հայտարարության հիման վրա։ Հայտարարության տեքստը պետք է պարունակի կազմակերպություններին ներկայացվող պահանջները, դիմելու կարգը և ժամկետները։ Հանձնաժողովի կազմում հասարակական կազմակերպությունների ընտրությունն իրականացվում է՝ հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ապահովվի տարբեր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով զբաղվող և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացվածությունը հանձնաժողովի աշխատանքներին։ Միևնույն ոլորտում գործունեություն ծավալով հասարակական կազմակերպություններից նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը, որն ունի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության հարցերով գործունեության առավել երկարամյա փորձ։
12. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են՝
1) նրա աշխատանքից ազատվելու դեպքում.
2) նրա մահվան դեպքում.
3) իր դիմումի համաձայն.
4) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշումով, եթե նա մեկ տարվա ընթացքում 2 անգամ բացակայել է անհարգելի պատճառներով կամ մեկ տարվա ընթացքում բացակայել է հանձնաժողովի բոլոր նիստերից:
13. Սույն հավելվածի 12-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում հասարակական կազմակերպության նոր ներկայացուցչի ընտրությունը կատարվում է 11-րդ կետով սահմանված կարգով։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
23.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |