ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 60-րդ, 64-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Կամարիս բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Կամարիս գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-035-0151-0099 կադաստրային ծածկագրով 0.1946 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «954.27» թիվը փոխարինել «954.0759» թվով, 3-րդ սյունակում՝ «932.652» թիվը փոխարինել «932.4579» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «109.39» թիվը փոխարինել «109.1959» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «152.645» թիվը փոխարինել «152.4509» թվով,
2) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Արամուս բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-013-0129-0011 կադաստրային ծածկագրով 0.07 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «659.6047» թիվը փոխարինել «659.5347» թվով, 3-րդ սյունակում՝ «609.3947» թիվը փոխարինել «609.3247» թվով, 2.1-ին տողի 2-րդ սունյակում «181.7447» թիվը փոխարինել «181.6747» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «186.1047» թիվը փոխարինել «186.0347» թվով,
3) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-002-0089-0394 կադաստրային ծածկագրով 0.36547 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.1-ին տողի 2-րդ սյունակում «91.99» թիվը փոխարինել «91.6245» թվով, 3-րդ սյունակում «80.61» թիվը փոխարինել «81.2445» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «331.2192» թիվը փոխարինել «330.8537» թվով, իսկ 3-րդ սյունակում «350.9132» թիվը փոխարինել «350.5477» թվով։
4) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0016 կադաստրային ծածկագրով 0.904816 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.2-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «45.27216» թիվը փոխարինել «44.3673» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում՝ «501.64206» թիվը փոխարինել «500.7372» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «502.54216» թիվը փոխարինել «501.6373» թվով,
5) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0016 կադաստրային ծածկագրով 0.904816 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 6-9 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3՝ 07-011-0274-0016 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ավելացնել «ԲՆԿԳ-3» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում «4.727811» թիվը փոխարինել «5.6326» թվով, իսկ «65.49» թիվը փոխարինել «59.8574» թվով,
6) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0019 կադաստրային ծածկագրով 0.838616 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.2-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «44.3673» թիվը փոխարինել «43.5286» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում՝ «500.7372» թիվը փոխարինել «499.8985» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «501.6373» թիվը փոխարինել «500.7986» թվով,
7) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0019 կադաստրային ծածկագրով 0.838616 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 6-9 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3՝ 07-011-0274-0019 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ավելացնել «ԲՆԿԳ-3» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում «5.6326» թիվը փոխարինել «6.4712» թվով, իսկ «59.8574» թիվը փոխարինել «59.0187» թվով,
8) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0034 կադաստրային ծածկագրով 1.9702 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.2-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «43.5286» թիվը փոխարինել «41.5584» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում՝ «499.8985» թիվը փոխարինել «497.9283» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «500.7986» թիվը փոխարինել «498.8284» թվով,
9) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0034 կադաստրային ծածկագրով 1.9702 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 6-9 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3՝ 07-011-0274-0034 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ավելացնել «ԲՆԿԳ-3» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում «6.4712» թիվը փոխարինել «8.4414» թվով, իսկ «59.0187» թիվը փոխարինել «57.0485» թվով,
10) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0025 կադաստրային ծածկագրով 0.78709 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.2-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «41.5584» թիվը փոխարինել «40.7713» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում՝ «497.9283» թիվը փոխարինել «497.1412» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «498.8284» թիվը փոխարինել «498.0413» թվով,
11) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0274-0025 կադաստրային ծածկագրով 0.78709 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել 6-9 վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3՝ 07-011-0274-0025 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ավելացնել «ԲՆԿԳ-3» բառերը, աղյուսակի 3-րդ սյունակում «8.4414» թիվը փոխարինել «9.2284» թվով, իսկ «57.0485» թիվը փոխարինել «56.2614» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -26
ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՌԻՄԱ ԱՆՏՈՆՅԱՆ ՍԵԴԱ ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱՅԱՆ ԷԴԳԱՐ ՄԱՄՈՒԼՅԱՆ ՎՐԵԺ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՆ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ԲԱԲԱՅԱՆ |
|
2026թ. մարտի 18 ք. Աբովյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|