ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«23» մարտի 2026 թ. |
N 140-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 397-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անվտանգային գոտիների տեսակները և քրեակատարողական հիմնարկների լրակազմերը սահմանելու մասին» N 397-Ն հրամանում (այսուհետ նաև՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի 1-ին կետի 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
2) Հրամանի 1-ին կետի 10-րդ ենթակետում՝
ա. «1240» թիվը փոխարինել «1335» թվով,
բ. «բ.» պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր՝ բ. պարբերությունով.
«բ. միջին անվտանգային գոտի, այդ թվում՝ բժշկական տեղամաս՝ 418 անձ,»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ս. ԳԱԼՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|