ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«20» մարտ 2026 թ. N 24-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 29-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 80-Ն հրամանի (այսուհետ` հրաման) վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում, հավելվածի 2-րդ կետում «Պետության կողմից երաշխավորված անվճար և» բառերը փոխարինել «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, ինչպես նաև» բառերով:
2. Հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Սույն չափորոշչով կարգավորվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում, ինչպես նաև այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:».
2) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի N 5798-Լ հրամանով հաստատված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հուլիսի 4-ի N 63-Ն հրամանով սահմանված» բառերով.
3) 4-րդ կետի 4-րդ ենթակետում, 2-րդ գլխի վերնագրում, 10-րդ, 15-րդ կետերում, 17-րդ կետի առաջին նախադասության մեջ, 17-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում «պետության կողմից երաշխավորված անվճար» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում» բառերով.
4) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետությունում հղիների, ծննդաբերների և ծննդկանների մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, ինչպես նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան:».
5) 8-րդ և 19-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
6) 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«9. ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների մանկաբարձագինեկոլոգիական տեսակի բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է համաձայն միջազգային պայմանագրերի:».
7) 11-րդ կետում`
ա. «Պետության կողմից երաշխավորված հիվանդանոցային անվճար» բառերը փոխարինել «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում» բառերով.
բ. 1-ին ենթակետի «ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի N 65-Ն հրամանի» բառերը փոխարինել «ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 10-ի N 38-Ն հրամանի» բառերով.
գ. 2-րդ ենթակետում « պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության և սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց (նաև աղջիկների) համար համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318 որոշմամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում» բառերով .
դ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) առանց բժշկական և առանց սոցիալական ցուցումների մինչև 11 շաբաթական 7 օր հղիության արհեստական ընդհատման ու ինքնաբեր վիժման դեպքում բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է վճարովի հիմունքներով, բացառությամբ ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշման հավելված 1-ի 1-ին կետի 2-19-րդ ենթակետերում ընդգրկված անձանց.».
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ ենթակետ.
«5) առողջության համընդհանուր ապահովագրության մեջ չընդգրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացի կանանց գինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է սահմանված նվազագույն ծավալներով:».
8) 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«12. Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կարգով պացիենտին իրազեկում են առողջության համընդհանուր ապահովագրության, ինչպես նաև չապահովագրված անձանց համար բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի և լրացուցիչ ծառայությունների շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի մասին:».
9) 13-րդ կետում ««Թոքաբանության ազգային կենտրոն»» բառերը փոխարինել ««Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»» բառերով.
10) 16-րդ կետում «պետության կողմից հատկացվող ուղեգրող կազմակերպության» բառերը փոխարինել «ուղեգրող կազմակերպությանը փոխհատուցվող» բառերով.
11) 17-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4) ապահովագրված կանանց գինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է մանկաբարձ-գինեկոլոգի ուղեգրի հիման վրա` ապահովագրության վկայագրի կամ անձը հաստատող փաստաթղթի միջոցով անձին նույնականացնելուց հետո.».
12) 17-րդ կետի 5-րդ ենթակետի «ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի N 65-Ն հրամանով» բառերը փոխարինել «ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 10-ի N 38-Ն հրամանով» բառերով.
13) 39-րդ կետում «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով» բառերը փոխարինել «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում» բառերով:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն սույն հրամանի 4-րդ կետի:
4. Սույնի հրամանի 2-րդ կետի 7-րդ ենթակետի «բ» պարբերությամբ և 12-րդ ենթակետով կատարվող փոփոխություններն ուժի մեջ են մտնում գինեկոլոգիական հիվանդությունների և վիճակների ցանկը ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 10-ի N 38-Ն հրամանում ներառող իրավական ակտը ուժի մեջ մտնելու պահից:
|
20.03.2026
|
Ա. ԱվանեսՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|