ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 152-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 152-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝

1) 10 հատ տվյալների հաղորդման մոդուլ և 5 հատ տպասխեմա տվիչ՝ 725.50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,800 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում.

2) 17 հատ խելացի էլեկտրոնային ժամացույց՝ 382.50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 35 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում.

3) ապրանքներ՝ 4,077.89 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 209,430 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում.

4) 7 հատ մեխանիկական գործիքներ փորագրության համար՝ 255 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 37.20 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

25.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 152-Ա որոշման

 

«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

NN

ը/կ

Անվանումը

Քանակը

Արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

1.

Պլաստմասսայե ամաններ

5 հավաքածու

208.27

2.

Պլաստմասսայե շշեր

10 հատ

44.50

3.

Ապակե տարրա

2 հատ

17.98

4.

Ջրի ֆիլտեր

1 հատ

29.95

5.

Բանվորական ձեռնոց

3 տուփ

26.85

6.

Փայտե պինցետ

3 հատ

33

7.

Կտորի պարկ

2 տուփ

69.98

8.

Խոզանակ

1 հատ

25.95

9.

Հակաստատիկ մաքրող կտոր

2 տուփ

35.98

10.

Ֆոտոժապավեններ

6 հատ

652.86

11.

Ֆոտոնեգատիվների պահպանման պնակ

2 հատ

51.90

12.

Ֆոտոտպագրության թուղթ

1 տուփ

39.95

13.

Ֆոտոժապավենի մշակման համար պլաստիկ աման

4 հատ

143.96

14.

Ֆոտոժապավենի դիտարկման սարք

2 հատ

99.90

15.

Ֆոտոժապավենի փաթաթման սարք

1 հատ

149.99

16.

Լուսանկարչական աքսեսուար

3 հատ

63

17.

Լուսանկարչական լույս

3 հատ

189.97

18.

Ջերմաստիճանի չափիչ սարք

2 հատ

43.90

19.

Բազմաֆունկցիոնալ կայան անօդաչու թռչող սարքի

1 հատ

2,150

Ընդամենը

4,077.89

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

25.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ