ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 164-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 605,801.40 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Հայաստանում ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
25.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 164-Ա որոշման |
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Նպաստել Հայաստանում ներառական և որակյալ կրթական համակարգերի կայուն ամրապնդմանը՝ կրթական բարեփոխումների շրջանակներում։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (Գերմանիա, քաղաք Բեռլին 10963, Ստրեսեմանշտրասե 94). 2) Կարիտաս Գերմանիա (Գերմանիա, քաղաք Ֆրայբուրգ, Կարլշտրասե 40) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն (քաղաք Գյումրի, Հ. Սարգսյան փողոց, 3-րդ նրբանցք, տուն 8, ՀՎՀՀ՝ 05514397) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ` քաղաք Գյումրի և Մարալիկ, Արթիկ, Աշոցք բնակավայրեր, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ՝ քաղաք Արտաշատ, Հայաստանի Հանրապետության Լուռու մարզ՝ քաղաք Վանաձոր, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ՝ քաղաք Գավառ: Բնագավառը՝ կրթական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
605,801.40 եվրոյին համարժեք դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
1) 7 դպրոց (Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ՝ Գյումրու N 8 միջնակարգ, Գյումրու N 28 հիմնական, Գյումրու N 29 հիմնական, Գյումրու N 11 հիմնական, Մարալիկի N 2 միջնակարգ, Արթիկի N 2 հիմնական, Աշոցքի միջնակարգ դպրոցների 3,559 աշակերտ և 437 աշխատակից). 2) 6 մանկապարտեզ (Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ՝ Գյումրու «Երազանք», «Ծիածան», «Լուս աստղիկ», «Մարալիկի Ռոմի Բարոնյանի անվան», Արթիկի N 2 և Աշոցքի մանկապարտեզների 640 երեխա և 147 աշխատակից). 3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում բնակվող 180 հաշմանդամություն ունեցող երեխա. 4) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում բնակվող 70 հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող և 50 ծնող ծնողական խորհուրդներից. 5) Հայաստանի Հանրապետության Շիրակի միջին մասնագիտական հաստատություն (250 ուսանող և 25 դասախոս). 6) Գյումրու, Վանաձորի, Գավառի և Արտաշատի ցերեկային խնամքի կենտրոնների 309 երեխա և 46 աշխատակից. 7) 120 համագաղափարակիր ուսանող: |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի մարտի 23-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) ծրագրում ընդգրկված հաստատությունների անձնակազմի և շահագրգիռ կողմերի (երեխաների ծնողներ, աշակերտական խորհուրդներ, աշակերտներ, համագաղափարակիր ուսանողներ) համար «Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ինքնաաջակցման խմբերի կարողությունների զարգացում» դասընթացների կազմակերպում՝ սեմինար - վարժանքների, քննարկումների և փորձի փոխանակման միջոցով - 532,433.93 եվրոյին համարժեք դրամ. 2) հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների, ուսանողների, դպրոցների ուսուցիչների և տնօրենների տարածաշրջանային և օտարերկրյա հանդիպումներին, փոխանակման այցերին ու համաժողովներին մասնակցության ապահովում - 58,054.78 եվրոյին համարժեք դրամ. 3) դպրոցների, մանկապարտեզների, միջին մասնագիտական հաստատության և ցերեկային խնամքի կենտրոնների սենյակների և դասասենյակների համար կահույքի ձեռքբերում ու տեխնիկական հագեցվածության և հասանելիության ապահովում - 5,714.29 եվրոյին համարժեք դրամ. 4) իրազեկման բարձրացմանն ուղղված նյութերի (ձեռնարկներ, բուկլետներ և պաստառներ) տպագրություն, մեդիա արշավների կազմակերպում - 9,598.40 եվրոյին համարժեք դրամ: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) դռների լայնացման և թեքահարթակների կառուցման ծառայությունների, տեխնիկայի, դիդակտիկ պարագաների ու հարմարեցված գործիքների ձեռքբերում - 5,714.29 եվրոյին համարժեք դրամ. 2) նյութերի տպագրության և մեդիա արշավների կազմակերպմանն ուղղված ծառայությունների ձեռքբերում - 9,598.40 եվրոյին համարժեք դրամ. 3) շահագործվող ավտոմեքենայի վառելանյութի և պահեստամասերի, տարածքի վարձակալության, գրասենյակային պարագաների և գրասենյակային ծառայությունների ձեռքբերում – 44,670.63 եվրոյին համարժեք դրամ: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) աշխատավարձ - 107,944.49 եվրոյին համարժեք դրամ. 2) գրասենյակային տարածքի վարձակալություն - 12,014.29 եվրոյին համարժեք դրամ: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի և Գյումրու համայնքապետարանի աշխատակազմների հետ։ |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: 2) ծրագրի իրականացման վերահսկողությունը կրելու է պարբերական բնույթ և կատարվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, Կարիտաս Գերմանիայի կազմակերպության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Վարչական Խորհրդի կողմից: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
25.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|