ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2026 թվականի N 366-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 825-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 825-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման հավելվածի 4-րդ կետում «3-12 ամիս» բառերը փոխարինել «մինչև 12 ամիս» բառերով.
2) որոշման հավելվածի 8-րդ կետում «առնվազն երեք տարի գործունեություն իրականացնող և տարեկան միջինն առնվազն 10 աշխատող ունեցող կազմակերպության» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի» բառերով.
3) որոշման հավելվածի 14-րդ կետում՝
ա. «3500» թիվը փոխարինել «7000» թվով,
բ. «ծավալի» բառից հետո լրացնել «(օրական 8 ժամ աշխատանքի համար)» բառերով,
գ. «սոցիալական վճարը» բառերից հետո լրացնել «, ընդ որում՝ նշված գումարը տրամադրվում է աշխատած ժամերին համապատասխան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|