ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌ ԱՌԱՔՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 160
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.10.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2018 թվականի

թիվ 160

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 105-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ մաքսային արժեքի հայտարարագիրը լրացվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների մասով՝ հետևյալ դեպքերում՝

եթե ապրանքների մասով վճարվում են մաքսատուրքեր, հարկեր, Օրենսգրքի 37-րդ հոդվածում նշված իմաստով ապրանքները վաճառողի և գնորդի միջև առկա է փոխկապակցվածություն, և ապրանքերի մաքսային արժեքը որոշվել է ըստ ներմուծվող ապրանքներով գործարքի արժեքի մեթոդով (1-ին մեթոդ).

 եթե ապրանքների մասով վճարվում են մաքսատուրքեր, հարկեր և առկա են այնպիսի պայմանագրային հարաբերություններ (լիցենզիոն (ենթալիցենզիոն) համաձայնագրեր), որոնցով նախատեսվում է իրավատիրոջ կողմից մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման իրավունքների տրամադրում.

եթե ապրանքների մասով վճարվում են մաքսատուրքեր, հարկեր, եւ հայտարարատուի ցանկությամբ Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով նախատեսված լրացուցիչ հաշվեգրումների ընդհանուր մեծությունը գումարվում է ներմուծվող այն ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին, որի մասով ներմուծման մաքսատուրքը վճարվում է՝ ելնելով առավելագույն ադվալորային դրույքաչափից (համակցված դրույքաչափի ադվալորային բաղադրիչից), կամ կիրառվում է հարկման առավելագույն մակարդակը․

եթե կիրառվում է ապրանքների մաքսային արժեքը հետաձգված կարգով որոշելու ընթացակարգը.

եթե ապրանքների հայտարարագրում հայտագրված՝ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում կատարվում են փոփոխություններ (լրացումներ)՝ բացառությամբ նշված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման՝ կապված բացառապես տեխնիկական սխալների (վրիպակների, թվաբանական սխալների, այդ թվում՝ արժույթի փոխարժեքի սխալ կիրառման պատճառով) հայտնաբերման հետ.

մաքսային մարմնի պահանջով, եթե Օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների մաքսային արժեքի մասով մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմնի կողմից պահանջվել են առևտրային, հաշվապահական փաստաթղթեր, այլ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, այդ թվում՝ գրավոր պարզաբանումներ հայտարարատուի նախաձեռնությամբ։

(1-ին կետը խմբ. ԵՏՀԿ 17.05.22 թիվ 79, լրաց. ԵՏՀԿ 08.04.25 թիվ 37)

2. Անկախ սույն որոշման 1-ին կետի դրույթներից՝ մաքսային արժեքի հայտարարագիրը չի լրացվում այն դեպքում, երբ Օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելիս այդ ապրանքների մաքսային արժեք է համարվում ապրանքների այն մաքսային արժեքը, որը որոշվել է դրանք առաջին անգամ մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, կամ ապրանքների այն մաքսային արժեքը, որը որոշվել է այդ ապրանքներն առաջին անգամ մաքսային ընթացակարգով ձևակերպելու ժամանակ ներկայացված ապրանքների հայտարարագրում հայտագրված՝ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս։

Անկախ սույն որոշման 1-ին կետի հինգերորդ պարբերության դրույթներից՝ մաքսային արժեքի հայտարարագիրը լրացվում է ապրանքների հայտարարագրում հայտագրված՝ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ կապված բացառապես տեխնիկական սխալների (վրիպակների, թվաբանական սխալների, այդ թվում՝ արժույթի փոխարժեքի սխալ կիրառման պատճառով) հայտնաբերման հետ, եթե ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային արժեքի հայտարարագիրը լրացվել է։

3. Հաստատել կցվող՝

մաքսային արժեքի հայտարարագրի ՄԱՀ-1 ձևը.

մաքսային արժեքի հայտարարագրի ՄԱՀ-2 ձևը.

մաքսային արժեքի հայտարարագրի լրացման կարգը։

4. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների մասով մաքսային արժեքի հայտարարագրի լրացման դեպքերը, մաքսային արժեքի հայտարարագրի ձևը, էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մաքսային արժեքի հայտարարագրի և թղթային կրիչով մաքսային արժեքի հայտարարագրի էլեկտրոնային տարբերակի կառուցվածքն ու ձևաչափը, դրանց լրացման կարգը սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ՝ նախքան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից դրանք սահմանելը։

5. Ուժը կորցրած ճանաչել՝

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման, հսկողության և ճշգրտման կարգերի մասին» թիվ 376 որոշումը.

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 785 որոշումը.

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 18-ի «Մաքսային արժեքի հայտարարագրի և մաքսային արժեքի ու մաքսային վճարների ճշգրտման ձևի էլեկտրոնային պատճենների կառուցվածքների և ձևաչափերի մասին» թիվ 450 և 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 785 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 871 որոշումը.

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող փոփոխությունների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 27-ի «Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 38 որոշման հավելված) 9-րդ կետի «ա» ենթակետը.

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող փոփոխությունների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի «Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 129 որոշման հավելված) 9-րդ կետը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 4-ի «Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու չափի հաշվարկի մասին» թիվ 112 որոշման 2-րդ կետը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 27-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մասով մաքսային հսկողության անցկացման առանձնահատկությունների մասին» թիվ 42 որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերությունը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հոկտեմբերի 16-ի

թիվ 160 որոշմամբ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են էլեկտրոնային փաստաթղթի տեսքով և թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մաքսային արժեքի հայտարարագրի (այսուհետ՝ ՄԱՀ) լրացման կանոնները։

2. ՄԱՀ-ը լրացվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, եթե ապրանքների հայտարարագիրը լրացվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով, եթե ապրանքների հայտարարագիրը լրացվում է թղթային կրիչով փաստաթղթի տեսքով։

3. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-ը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից սահմանող կառուցվածքին համապատասխան։

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 39-րդ հոդվածին համապատասխան ապրանքների մաքսային արժեքը որոշելիս լրացվում է ՄԱՀ-1՝ ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 160 որոշմամբ հաստատված ձևի։

Օրենսգրքի 41-45-րդ հոդվածներին համապատասխան ապրանքների մաքսային արժեքը որոշելիս լրացվում է ՄԱՀ-2՝ ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 160 որոշմամբ հաստատված ձևի։

ՄԱՀ-2-ի առաջին հիմնական թերթի ձևն ընդհանուր (միասնական) է Օրենսգրքի 41-45-րդ հոդվածներով սահմանված՝ ապրանքների մաքսային արժեքը որոշելու բոլոր մեթոդների համար: ՄԱՀ-2-ի երկրորդ հիմնական թերթը լրացվում է ըստ չորս հաստատված ձևերից մեկի՝ կախված ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդից.

ըստ նույնական ապրանքներով գործարքի արժեքի մեթոդը (2-րդ մեթոդ)՝ Օրենսգրքի 41-րդ հոդվածին համապատասխան, ըստ համանման ապրանքներով գործարքի արժեքի մեթոդը (3-րդ մեթոդ)՝ Օրենսգրքի 42-րդ հոդվածին համապատասխան, կամ պահուստային մեթոդը (6-րդ մեթոդ)՝ Օրենսգրքի 45-րդ հոդվածին համապատասխան՝ 2-րդ մեթոդի կամ 3-րդ մեթոդի հիման վրա.

նվազեցման մեթոդը (4-րդ մեթոդ)՝ Օրենսգրքի 43-րդ հոդվածին համապատասխան, կամ 6-րդ մեթոդը՝ մեթոդ 4-ի հիման վրա.

գումարման մեթոդը (5-րդ մեթոդ)՝ Օրենսգրքի 44-րդ հոդվածին համապատասխան, կամ 6-րդ մեթոդը՝ 5-րդ մեթոդի հիման վրա.

6-րդ մեթոդը՝ 1-ին մեթոդի հիման վրա։

4. ՄԱՀ-ի լրացման ժամանակ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկատուներն ու դասակարգիչները, ինչպես նաև Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան ձևավորվող և կիրառման ենթակա՝ մաքսային նպատակներով օգտագործվող տեղեկատուներն ու դասակարգիչները:

5. Սույն կարգի նպատակներով «վանդակ», «բաժին», «ենթաբաժին» ասելով պետք է հասկանալ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-ի կառուցվածքի վավերապայմանը (վավերապայմանները) կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-ի ձևի կառուցվածքային միավորը, որը կարող է ներառել դաշտեր և տողեր։ Սույն կարգին համապատասխան՝ մեկ վանդակում նշվում են ըստ մեկ հատկանիշի միավորված տեղեկությունները:

Սույն կարգի նպատակներով «ներմուծվող ապրանքներ» ասելով պետք է հասկանալ այն ապրանքները, որոնց մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները սույն կարգին համապատասխան ենթակա են նշման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 160 որոշմամբ նախատեսված դեպքերում ՄԱՀ-ը լրացնելիս։

6. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-ը կարող է պարունակել ավտոմատացված մշակման համար անհրաժեշտ տեխնիկական բնույթի տեղեկություններ: Այդպիսի տեղեկությունները ձևավորվում են տեղեկատվական համակարգի կողմից։ Նշված տեղեկությունների կազմը որոշվում է ՄԱՀ-ի կառուցվածքում։

Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-ի թղթային պատճենը տպելիս տեխնիկական բնույթի տեղեկությունները չեն արտացոլվում:

7. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-ը լրացվում է տպող սարքերի օգտագործմամբ՝ 2 օրինակից՝ A4 ձևաչափի թղթի թերթերի վրա։ Մեկ օրինակը նախատեսված է մաքսային մարմնի համար, իսկ երկրորդը՝ ՄԱՀ-ը լրացրած անձի համար։

8. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-ը կազմված է 2 հիմնական և անհրաժեշտ թվով լրացուցիչ թերթերից։ ՄԱՀ-ի առաջին հիմնական թերթը պարունակում է տեղեկություններ ներմուծվող բոլոր այն ապրանքների վերաբերյալ, որոնց մասով լրացվում է տվյալ ՄԱՀ-ը, ՄԱՀ-ի երկրորդ հիմնական թերթի վրա նշվում են ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման ժամանակ օգտագործվող տեղեկություններն ու ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեծության հաշվարկը։

Եթե թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ապրանքների մեկ հայտարարագրում հայտարարագրվում են 3-ից ավելի անուն ապրանքներ, ապա ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունների հայտագրման համար օգտագործվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-ի լրացուցիչ թերթեր։ Այս դեպքում որպես լրացուցիչ թերթեր օգտագործվում է թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-ի երկրորդ հիմնական թերթի ձևը։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-ի բոլոր թերթերը՝ երրորդից սկսած, լրացուցիչ են (1-ին և 2-րդ թերթերը ձևի հիմնական թերթերն են, 3-րդ և հաջորդող թերթերը՝ լրացուցիչ)։

9. ՄԱՀ-ի լրացման ժամանակ արժեքային և քանակական մեծությունները կլորացվում են մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ։

Հայաստանի Հանրապետությունում ՄԱՀ-ում ազգային արժույթով նշվող արժեքային մեծությունները կլորացվում են մինչև ամբողջ թիվը։

10. Այն դեպքում, երբ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-ի վանդակներում տեղեկություններ նշելու համար բավարար տեղ չկա, այդ տեղեկությունները նշվում են ՄԱՀ-ի դարձերեսին կամ ՄԱՀ-ին լրացուցիչ կցվող թերթերի վրա (А4 ձևաչափի թղթի վրա), որոնք թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-ի անբաժանելի մասն են կազմում (այսուհետ՝ լրացում): Ընդ որում, թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-ի համապատասխան վանդակում կատարվում է «Տե՛ս դարձերեսը» կամ «Տե՛ս լրացումը» գրառումը։ Լրացման բոլոր թերթերը պետք է համարակալված լինեն:

Լրացման յուրաքանչյուր թերթի վերին աջ անկյունում կատարվում է «Թիվ ______ ՄԱՀ-ի լրացում _______ թ. վրա» գրառումը:

ՄԱՀ-ի դարձերեսը կամ լրացումն օգտագործելիս նշվում է ապրանքների հայտարարագրի 32-րդ վանդակի առաջին ենթաբաժնում նշված՝ ապրանքի հերթական համարը՝ «Ապրանք թիվ ____» գրառման տեսքով, և յուրաքանչյուր ապրանքի համար՝ ՄԱՀ-ի վանդակի համարը և այն տեղեկությունները, որոնք նշելու համար ՄԱՀ-ի վանդակում բավարար տեղ չկա։

Նշված տեղեկությունները հաստատվում են ՄԱՀ-ը լրացրած անձի ստորագրությամբ և հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կնիքի դրոշմվածքով, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը պետք է ունենա կնիք։

Յուրաքանչյուր լրացման օրինակների թիվը պետք է համապատասխանի թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-ի օրինակների թվին։

 

II. ՄԱՀ-1-ի լրացման կարգը

 

11. 1-ին վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակում նշվում են տեղեկություններ՝ ներմուծվող ապրանքների վաճառող հանդիսացող անձի վերաբերյալ։

Վանդակը լրացվում է ապրանքների հայտարարագրի «Ուղարկող/Արտահանող» 2-րդ վանդակի լրացման կարգին համապատասխան, որը սահմանված է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգով` հաստատված» կարգի (այսուհետ` Կարգ) II բաժնով:

(11-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 21.05.19 թիվ 83)

12. 2-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

«Ա» բաժնում նշվում են տեղեկություններ՝ ներմուծվող ապրանքների գնորդ հանդիսացող անձի վերաբերյալ։

«Ա» բաժինը լրացվում է ապրանքների հայտարարագրի՝ «Ստացող» 8-րդ վանդակի լրացման կարգին համապատասխան, որը սահմանված է Կարգի II բաժնով։

«Բ» բաժնում նշվում են տեղեկություններ՝ ապրանքների հայտարարատու հանդիսացող անձի վերաբերյալ։

«Բ» բաժինը լրացվում է ապրանքների հայտարարագրի՝ «Հայտարարատու» 14-րդ վանդակի լրացման կարգին համապատասխան, որը սահմանված է Կարգի II բաժնով։

(12-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 21.05.19 թիվ 83)

13. 3-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ վանդակում բացատի նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ ՄԱՀ-1-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում է ապրանքների մատակարարման պայմանների ծածկագիրը՝ մատակարարման պայմանների դասակարգչին համապատասխան, և աշխարհագրական կետի անվանումը։

Եթե ներմուծվող ապրանքներին վերաբերող՝ մատակարարման բազիսային պայմանները տարբեր են, կամ եթե մատակարարման բազիսային պայմանը վերաբերում է բոլոր ներմուծվող ապրանքներին, բայց միևնույն ժամանակ մատակարարումն իրականացվում է տարբեր աշխարհագրական կետեր, ապա վանդակում կատարվում է «Տարբեր» գրառումը։

14. 4-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ վանդակում բացատի նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ ՄԱՀ-1-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են վաճառողի կողմից գնորդին ներկայացված և ներմուծվող ապրանքների արժեքային գնահատականը պարունակող հաշվի (հաշիվների) համարը (համարները) և ամսաթիվը (ամսաթվերը)՝ օօ.աա.տտտտ (օրը, ամիսը, օրացուցային տարին) ձևաչափով։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում յուրաքանչյուր փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները նշվում են նոր տողից:

15. 5-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ վանդակում բացատի նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ ՄԱՀ-1-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են ներմուծվող ապրանքների առքուվաճառքի պայմանագրի (համաձայնագրի) համարը և ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օրը, ամիսը, օրացուցային տարին) ձևաչափով, ինչպես նաև դրա գործող հավելվածների, լրացումների և փոփոխությունների համարներն ու ամսաթվերը։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում յուրաքանչյուր փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները նշվում են նոր տողից:

16. 6-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակը լրացվում է 7-րդ վանդակի «գ» բաժնում, 8-րդ վանդակի «բ» բաժնում, 9-րդ վանդակի «ա» և (կամ) «գ» բաժիններում «Այո» պատասխանի դեպքում։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ի վանդակում՝ բացատի նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ ՄԱՀ-1-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են 7-9-րդ վանդակներում նշված տեղեկություններին վերաբերող փաստաթղթերի համարները և ամսաթվերը՝ օօ.աա.տտտտ (օրը, ամիսը, օրացուցային տարին) ձևաչափով։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում յուրաքանչյուր փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները նշվում են նոր տողից:

(16-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 17. 05. 22 թիվ 79)

17. 7-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

«Ա», «բ» և «գ» բաժիններում՝ ճիշտ պատասխանին համապատասխանող դաշտերում դրվում է «X» նշանը:

«Ա» բաժնում «Ոչ» պատասխանի դեպքում «բ» և «գ» բաժինները չեն լրացվում։

«Գ» բաժնում «Այո» պատասխանի դեպքում «Լրացուցիչ տվյալներ» վանդակում նշվում են տեղեկություններ՝ սույն կարգի 39-րդ կետի երրորդ և հինգերորդ պարբերություններին համապատասխան։

18. 8-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

«Ա» և «բ» բաժիններում՝ ճիշտ պատասխանին համապատասխանող դաշտերում դրվում է «X» նշանը:

Եթե ներմուծվող ապրանքների վաճառքը կամ դրանց գինը կախված է այնպիսի պայմաններից կամ պարտավորություններից, որոնց ազդեցությունը ներմուծվող ապրանքների գնի վրա կարող է քանակապես որոշվել, ապա համապատասխան գումարը նշվում է 11-րդ վանդակի «բ» բաժնում՝ որպես անուղղակի վճարում։

19. 9-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

«ա»-«գ» բաժիններում՝ ճիշտ պատասխանին համապատասխանող դաշտերում դրվում է «X» նշանը:

«ա» և (կամ) «գ» բաժիններում «Այո» պատասխանի դեպքում 15-րդ և 16-րդ վանդակներում նշվում են համապատասխան մեծությունները։

(19-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 17.05.22 թիվ 79)

20. 10-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

«Ա» բաժնում նշվում է ՄԱՀ-1-ի լրացուցիչ թերթերի թիվը (լրացուցիչ թերթերի թիվը համապատասխանում է ՄԱՀ-1-ի վերջին թերթի համարին՝ փոքրացված 2-ով)։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ «բ» բաժնում առանձին տողերով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ ՄԱՀ-1-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են՝

ՄԱՀ-1-ի լրացման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օրը, ամիսը, օրացուցային տարին) ձևաչափով.

ՄԱՀ-1-ը լրացրած անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

այն երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, որի լիազորված մարմինը տրամադրել է ՄԱՀ-1-ը լրացրած անձի՝ անձը հաստատող փաստաթուղթը, ՄԱՀ-1-ը լրացրած անձի՝ անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան (առկայության դեպքում), համարը և տրման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օրը, ամիսը, օրացուցային տարին) ձևաչափով.

ՄԱՀ-1-ը լրացրած անձի կոնտակտային վավերապայմանները՝ կապի տեսակի անվանումը (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն), կապուղու նույնականացուցիչը (հեռախոսի, ֆաքսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն).

ՄԱՀ-1-ը լրացրած անձի՝ հայտարարատուի անձնակազմում զբաղեցրած պաշտոնը, եթե մաքսային հայտարարագրումը կատարվում է հայտարարատուի կողմից, կամ այդ անձի՝ մաքսային ներկայացուցչի անձնակազմում զբաղեցրած պաշտոնը, եթե մաքսային հայտարարագրումը կատարվում է մաքսային ներկայացուցչի կողմից։

Եթե ՄԱՀ-1-ը լրացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից, ապա սույն կետի վեցից ութերորդ պարբերություններում նշված տեղեկությունները չեն նշվում։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում հայտագրված տեղեկությունները հաստատվում են «բ» բաժնում ՄԱՀ-1-ը լրացրած անձի ստորագրությունը և հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կնիքի դրոշմվածքը դնելու միջոցով, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը պետք է ունենա կնիք, իսկ եթե ՄԱՀ-1-ը լրացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը և նրա անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը դնելու միջոցով։

21. «Ապրանք թիվ» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակում նշվում է ապրանքի հերթական համարը, որը նշված է ապրանքների հայտարարագրի «Ապրանք» 32-րդ վանդակում։

22. «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում առանց բացատների նշվում է ներմուծվող ապրանքի տասանիշ ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան։

23. 11-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

«Ա» բաժնի առաջին ենթաբաժնում նշվում է ներմուծվող ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը հաշվի արժույթով։

«Ա» բաժնի երկրորդ ենթաբաժնում նշվում է ներմուծվող ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը՝ վերահաշվարկված այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։ Վերահաշվարկը կատարվում է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող (որոշվող)՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, իսկ ներմուծվող այն ապրանքների մասով, որոնց բացթողումը կատարվել է նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը, նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով։

Հաշվի արժույթի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան, և անդամ պետության արժույթի նկատմամբ հաշվի արժույթի փոխարժեքը նշվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ «ա» բաժնի երկրորդ ենթաբաժնի անվանման մեջ՝ «(վերահաշվարկի փոխարժեքը ____________)» դաշտում, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ ՄԱՀ-1-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։ Նշված դաշտը (ՄԱՀ-1-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) չի լրացվում ներմուծվող այն ապրանքների մասով, որոնց բացթողումը կատարվել է նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ մի քանի դիմումների հիման վրա, եթե այդ դիմումները մաքսային մարմնի կողմից գրանցվել են տարբեր օրերին, և (կամ) ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված և (կամ) վճարման ենթակա գինը հաշիվներում նշված է տարբեր արժույթներով։ Այդ ապրանքների մասով հաշվի արժույթի տառային ծածկագրի և անդամ պետության արժույթի նկատմամբ հաշվի արժույթի փոխարժեքի վերաբերյալ տեղեկությունները յուրաքանչյուր ապրանքի մասով նշվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ «ա» բաժնի երկրորդ ենթաբաժնում առանձին տողով՝ ներմուծվող ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վերաբերյալ տեղեկություններից ներքև, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ ՄԱՀ-1-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։ Հաշվի արժույթի տառային ծածկագրի և անդամ պետության արժույթի նկատմամբ հաշվի արժույթի փոխարժեքի վերաբերյալ տեղեկությունները թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում նշվում են «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ ՄԱՀ-1-ի համապատասխան վավերապայմաններում։

«Բ» բաժնում նշվում է անուղղակի վճարումների մեծությունը, այդ թվում՝ 8-րդ վանդակի «բ» բաժնում նշված այն պայմանների կամ պարտավորությունների արժեքային գնահատականի մեծությունը, որոնց ազդեցությունը ներմուծվող ապրանքների գնի վրա կարող է քանակապես որոշվել վերահաշվարկված այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։ Վերահաշվարկը կատարվում է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող (որոշվող)՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, իսկ ներմուծվող այն ապրանքների մասով, որոնց բացթողումը կատարվել է նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը բացթողման մասին դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով։

Անուղղակի վճարումների արժույթի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան, և անդամ պետության արժույթի նկատմամբ անուղղակի վճարումների արժույթի փոխարժեքը նշվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ «բ» բաժնի անվանման մեջ՝ «(վերահաշվարկի փոխարժեքը ___________)» դաշտում, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ ՄԱՀ-1-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։ Նշված դաշտը (ՄԱՀ-1-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) չի լրացվում ներմուծվող այն ապրանքների մասով, որոնց բացթողումը կատարվել է նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ մի քանի դիմումների հիման վրա, եթե այդ դիմումները մաքսային մարմնի կողմից գրանցվել են տարբեր օրերին, և (կամ) ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված և (կամ) վճարման ենթակա գինը հաշիվներում նշված է տարբեր արժույթներով։ Այդ ապրանքների մասով անուղղակի վճարումների արժույթի տառային ծածկագրի և անուղղակի վճարումների արժույթի փոխարժեքի վերաբերյալ տեղեկությունները յուրաքանչյուր ապրանքի մասով նշվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ «բ» բաժնում առանձին տողով՝ անուղղակի վճարումների մեծության վերաբերյալ տեղեկություններից ներքև, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ ՄԱՀ-1-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։ Անուղղակի վճարումների արժույթի տառային ծածկագրի և անուղղակի վճարումների արժույթի փոխարժեքի վերաբերյալ տեղեկությունները թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում նշվում են «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ ՄԱՀ-1-ի համապատասխան վավերապայմաններում։

Այն դեպքում, երբ «բ» բաժնում նշված է անուղղակի վճարումների ընդհանուր մեծությունը, ընդհանուր մեծության վերծանումը կատարվում է ՄԱՀ-1-ի համապատասխան թերթի «Լրացուցիչ տվյալներ» վանդակում։

24. 12-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է 11-րդ վանդակի «ա» բաժնի երկրորդ ենթաբաժնում և «բ» բաժնում նշված մեծությունների գումարն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

25. 13-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, նշվում է ծախսերի մեծությունն այն չափով, որով դրանք իրականացվել կամ ենթակա են իրականացման գնորդի կողմից, սակայն ներառված չեն ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ, որը նշված է 11-րդ վանդակի «ա» բաժնում։

«Ա» բաժնում նշվում է գործակալների (միջնորդների) վարձատրության և բրոքերների վարձատրության հետ կապված՝ գնորդի ծախսերի մեծությունը՝ բացառությամբ գնման համար այն վարձատրության, որը գնորդը վճարում է իր գործակալին (միջնորդին)՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս, ըստ նրա ներկայացման, ներմուծվող ապրանքների գնման հետ կապված ծառայությունների մատուցման համար։

«Բ» բաժնում նշվում է տարայի հետ կապված գնորդի ծախսերի գումարային մեծությունը, եթե մաքսային նպատակների համար այդ տարան ներմուծվող ապրանքների հետ դիտվում է որպես մեկ ամբողջություն, և փաթեթվածքի հետ կապված ծախսերի գումարային մեծությունը, այդ թվում՝ փաթեթավորման նյութերի և փաթեթավորման աշխատանքների արժեքը։

26. 14-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, նշվում է այն ապրանքների և ծառայությունների բաշխված արժեքը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն գնորդին են տրամադրվել անվճար կամ իջեցված գնով՝ ներմուծվող ապրանքների արտադրության և վաճառքի նպատակով օգտագործելու համար՝ այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ չներառված չափով։

«Ա» բաժնում նշվում է այն հումքի, նյութերի, դետալների, կիսաֆաբրիկատների և այլ ապրանքների արժեքը, որոնցից արտադրված (բաղկացած) են ներմուծվող ապրանքները։

«Բ» բաժնում նշվում է այն գործիքների, դրոշմների, կաղապարների և նմանատիպ այլ առարկաների արժեքը, որոնք օգտագործվել են ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ։

«Գ» բաժնում նշվում է ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ սպառված նյութերի արժեքը։

«Դ» բաժնում նշվում է Միության մաքսային տարածքից դուրս կատարված և ներմուծվող ապրանքների արտադրության համար անհրաժեշտ նախագծման, մշակման, ինժեներական, կոնստրուկտորական աշխատանքների, գեղարվեստական ձևավորման, դիզայնի, էսքիզների և գծագրերի արժեքը։

27. 15-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, նշվում է ներմուծվող ապրանքին վերաբերող մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզիոն և նմանատիպ այլ վճարումների մեծությունը, ներառյալ՝ ռոյալթիները, արտոնագրերի, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքների համար կատարվող վճարումները, որոնք նախատեսված են Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով (այսուհետ սույն կետում՝ լիցենզիոն և նմանատիպ այլ վճարումներ), կամ լիցենզիոն և նմանատիպ այլ վճարումների մեծությունն այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 22-ի «Ապրանքների մաքսային արժեքը որոշելիս լրացուցիչ հաշվեգրումների հաշվարկի մասին» թիվ 83 որոշման 1-ին կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝ լիցենզիոն և նմանատիպ այլ վճարումների այդ գումարային մեծությունը գումարվում է ներմուծվող ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին։ Նշված դեպքում «Լրացուցիչ տվյալներ» վանդակում ներմուծվող ապրանքի մասով նշվում են լրացուցիչ տեղեկություններ՝ սույն կարգի 39-րդ կետի երրորդ և վեցերորդ պարբերություններին համապատասխան։

Վանդակը չի լրացվում ներմուծվող ապրանքի մասով այն դեպքում, երբ լիցենզիոն և նմանատիպ այլ վճարումների գումարային մեծությունը գումարվել է այլ ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին, որի նկատմամբ ներմուծման մաքսատուրքը վճարվում է՝ ելնելով առավելագույն ադվալորային դրույքաչափից (համակցված դրույքաչափի ադվալորային բաղադրիչից), կամ կիրառվում է հարկման առավելագույն մակարդակը։ Նշված դեպքում «Լրացուցիչ տվյալներ» վանդակում ներմուծվող ապրանքի մասով նշվում են լրացուցիչ տեղեկություններ՝ սույն կարգի 39-րդ կետի երրորդ և յոթերորդ պարբերություններին համապատասխան։

(27-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 17.05.22 թիվ 79, ԵՏՀԿ 08.04.25 թիվ 37)

28. 16-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, նշվում է ներմուծվող ապրանքների հետագա վաճառքի, այլ եղանակով դրանք տնօրինելու կամ օգտագործելու արդյունքում ստացված եկամտի (հասույթի)՝ վաճառողին ուղղակիորեն կամ անուղղակիորեն հատկացվելիք մասի մեծությունը։

29. 17-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է ներմուծվող ապրանքների՝ մինչև Միության մաքսային տարածք այդ ապրանքների ժամանման վայր կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայր փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի մեծությունն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

17-րդ վանդակի անվանման մեջ նշվում է ներմուծվող ապրանքների՝ Միության մաքսային տարածք ժամանման վայրը կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայ, և մինչև այդ վայր փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը գումարվում են ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին, իսկ եթե ներմուծվող ապրանքների՝ մինչև Միության մաքսային տարածք այդ ապրանքների ժամանման վայր կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայր, և ժամանման վայրից կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայրից փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի բաշխումը փաստաթղթերով հաստատված չէ՝ ներմուծվող ապրանքների նշանակման վայրը Միության մաքսային տարածքում։

30. 18-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է ներմուծվող ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ վերաբեռնման և մինչև Միության մաքսային տարածք այդ ապրանքների ժամանման վայր կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայր փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված այլ գործողությունների կատարման ծախսերի մեծությունն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

31. 19-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է 17-րդ եւ 18-րդ վանդակներում նշված գործառնությունների հետ կապված ապահովագրման ծախսերի մեծությունը կամ այդ ծախսերի ընդհանուր մեծությունն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, եթե ծախսերի այդ ընդհանուր մեծությունը գումարվում է ներմուծվող ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 22-ի «Ապրանքների մաքսային արժեքի որոշման ժամանակ լրացուցիչ հաշվեգրումները հաշվարկելու մասին» թիվ 83 որոշման 1-ին կետի վեցերորդ պարբերությանը համապատասխան։ Նշված դեպքում «Լրացուցիչ տվյալներ» վանդակում ներմուծվող ապրանքի համար նշվում են լրացուցիչ տեղեկություններ՝ սույն կարգի 39-րդ կետի երրորդ եւ ութերորդ պարբերություններին համապատասխան։

Վանդակը ներմուծվող ապրանքի համար չի լրացվում այն դեպքում, երբ 17-րդ եւ 18-րդ վանդակներում նշված գործառնությունների հետ կապված՝ ապահովագրման ծախսերի ընդհանուր մեծությունը գումարվել է այլ ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին, որի մասով ներմուծման մաքսատուրքը վճարվում է՝ ելնելով առավելագույն ադվալորային դրույքաչափից (համակցված դրույքաչափի ադվալորային բաղադրիչից), կամ կիրառվում է հարկման առավելագույն մակարդակը։ Նշված դեպքում «Լրացուցիչ տվյալներ» վանդակում ներմուծվող ապրանքի համար նշվում են լրացուցիչ տեղեկություններ՝ սույն կարգի 39-րդ կետի երրորդ եւ իններորդ պարբերություններին համապատասխան։

(31-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 08.04.25 թիվ 37)

32. 20-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է 13-19-րդ վանդակներում նշված մեծությունների գումարն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

33. 21-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում մաքսային հայտարարագիրը, նշվում է ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելուց հետո այնպիսի ապրանքների հետ կապված շինարարական, տեղադրման, հավաքման, մոնտաժման, սպասարկման կամ տեխնիկական աջակցության ցուցաբերման ծախսերը, ինչպիսիք են արդյունաբերական կայանքները, մեքենաները կամ սարքավորումները։

34. 22-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է ներմուծվող ապրանքների՝ Միության մաքսային տարածք այդ ապրանքների ժամանման վայրից կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայրից Միության մաքսային տարածքով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի մեծությունն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

35. 23-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման կամ Միության մաքսային տարածքում այդ ապրանքների վաճառքի հետ կապված վճարվող տուրքերի, հարկերի և վճարների գումարն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

36. 24-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է 21-23-րդ վանդակներում նշված մեծությունների գումարն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

37. 25-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

«Ա» բաժնում նշվում է 12-րդ և 20-րդ վանդակներում նշված մեծությունները գումարելու և ստացված գումարից 24-րդ վանդակում նշված մեծությունը հանելու միջոցով հաշվարկված՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

«Բ» բաժնում նշվում է ԱՄՆ դոլարով վերահաշվարկված՝ ներմուծվող ապրանքի մաքսային արժեքը, որը նշված է «ա» բաժնում։ Վերահաշվարկը կատարվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող (որոշվող)՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, իսկ ներմուծվող այն ապրանքների մասով, որոնց բացթողումը կատարվել է նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով։

ԱՄՆ դոլարի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան, և անդամ պետության արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նշվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ «բ» բաժնի անվանման մեջ՝ «(վերահաշվարկի փոխարժեքը ____________)» դաշտում, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ ՄԱՀ-1-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։ Նշված դաշտը (ՄԱՀ-1-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) չի լրացվում ներմուծվող այն ապրանքների մասով, որոնց բացթողումը կատարվել է նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ մի քանի դիմումների հիման վրա, եթե այդ դիմումները մաքսային մարմնի կողմից գրանցվել են տարբեր օրերի։ Այդ ապրանքների մասով ԱՄՆ դոլարի տառային ծածկագրի և անդամ պետության արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի վերաբերյալ տեղեկությունները յուրաքանչյուր ապրանքի մասով նշվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝«բ» բաժնում առանձին տողով՝ ներմուծվող ապրանքի մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններից ներքև, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ ՄԱՀ-1-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։ ԱՄՆ դոլարի տառային ծածկագրի և անդամ պետության արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի վերաբերյալ տեղեկությունները թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում նշվում են «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ ՄԱՀ-1-ի համապատասխան վավերապայմաններում։

38. «*» վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ վանդակում «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ ՄԱՀ-1-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են տեղեկություններ առևտրային և այլ փաստաթղթերում արտարժույթով նշված՝ 13-23-րդ վանդակներում նշման ենթակա մեծություններն այն անդամ պետության արժույթով վերահաշվարկելու մասին, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը՝

ՄԱՀ-1-ում այն ապրանքի հերթական համարը, որին վերաբերում են տեղեկությունները.

ՄԱՀ-1-ի այն վանդակի համարը, որին վերաբերում են տեղեկությունները.

արտարժույթի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.

գումարն արտարժույթով.

անդամ պետության արժույթի նկատմամբ արտարժույթի՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքը, որը սահմանվում (որոշվում) է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, իսկ ներմուծվող այն ապրանքների մասով, որոնց բացթողումը կատարվել է նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը բացթողման մասին դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքը։

13-23 սյունակներում նշման ենթակա մեծությունների կազմից մեծության վերահաշվարկի մասին տեղեկություններ չեն նշվում, եթե առևտրային և այլ փաստաթղթերում չի պահանջվում արտարժույթով նշված տվյալ մեծության վերահաշվարկն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, քանի որ համապատասխան վճարն իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիրն այդ անդամ պետության արժույթով ներկայացնելը։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ը լրացնելիս ՄԱՀ-1-ի տարբեր ապրանքներին կամ տարբեր վանդակներին վերաբերող տեղեկությունները նշվում են առանձին տողերով՝ յուրաքանչյուր ապրանքի կամ յուրաքանչյուր վանդակի համար։

(38-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 15.08.23 թիվ 112)

39. «Լրացուցիչ տվյալներ» վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ վանդակում «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում՝ ՄԱՀ-1-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են՝

ՄԱՀ-1-ում այն ապրանքի հերթական համարը, որին վերաբերում են լրացուցիչ տեղեկությունները կամ հաշվարկները՝ բացառությամբ այն դեպքի, երբ լրացուցիչ տեղեկությունները վերաբերում են բոլոր այն ապրանքներին, որոնց մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները հայտագրվում են ՄԱՀ-ում.

հետևյալ լրացուցիչ տեղեկությունները՝

Օրենսգրքի 39-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ստուգիչ մեծությունների թվից օգտագործվող ստուգիչ մեծության վերաբերյալ՝ համապատասխան գրառման տեսքով (օրինակ՝ «Ներմուծվող ապրանքներով գործարքի արժեքը մոտ է նույնական ապրանքներով գործարքի արժեքին»)՝ սույն կարգի 17-րդ կետով նախատեսված դեպքում.

լիցենզիոն և նմանատիպ այլ վճարումների գումարային մեծությունը ներմուծվող այն ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին գումարելու վերաբերյալ, որի նկատմամբ ներմուծման մաքսատուրքը վճարվում է՝ ելնելով առավելագույն ադվալորային դրույքաչափից (համակցված դրույքաչափի ադվալորային բաղադրիչից), կամ կիրառվում է հարկման առավելագույն մակարդակը՝ «Լիցենզիոն և նմանատիպ այլ վճարումների գումարային մեծությունը գումարվել է ներմուծվող ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին» գրառման տեսքով՝ սույն կարգի 27-րդ կետով նախատեսված դեպքում.

լիցենզիոն և նմանատիպ այլ վճարումների մեծությունը ներմուծվող ապրանքի մաքսային արժեքում չներառելու վերաբերյալ (նշելով այն ապրանքի անվանումը, որի մաքսային արժեքում ներառված է այդ վճարումների գումարային մեծությունը, ապրանքների այն հայտարարագրի գրանցման համարը, որտեղ հայտագրվել են այդպիսի ապրանքի վերաբերյալ տեղեկությունները, և ապրանքների նշված հայտարարագրի մեջ այդ ապրանքի հերթական համարը)՝ «Լիցենզիոն և նմանատիպ այլ վճարումները (արտոնագրերի, ապրանքային նշանների համար կատարվող վճարումները և այլն) ներառված չեն ապրանքի մաքսային արժեքում՝ այդ վճարումների գումարային մեծությունը _____ ԱՀ թիվ _____ ապրանքի թիվ ___ ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին գումարելու հետ կապված» գրառման տեսքով՝ սույն կարգի 27-րդ կետով նախատեսված դեպքում.

17-րդ եւ 18-րդ վանդակներում նշված գործառնությունների հետ կապված՝ ապահովագրման ծախսերի ընդհանուր մեծությունը ներմուծվող այն ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին գումարելու մասին, որի մասով ներմուծման մաքսատուրքը վճարվում է՝ ելնելով առավելագույն ադվալորային դրույքաչափից (համակցված դրույքաչափի ադվալորային բաղադրիչից), կամ կիրառվում է հարկման առավելագույն մակարդակը՝ «Ապահովագրման ծախսերի ընդհանուր մեծությունը գումարվել է ներմուծվող ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին» գրառման տեսքով՝ սույն կարգի 31-րդ կետով նախատեսված դեպքում․

17-րդ եւ 18-րդ վանդակներում նշված գործառնությունների հետ կապված՝ ապահովագրման ծախսերի մեծությունը ներմուծվող ապրանքի մաքսային արժեքի մեջ չներառելու մասին (նշելով այն ապրանքի անվանումը, որի մաքսային արժեքի մեջ ներառվել է այդ ծախսերի ընդհանուր մեծությունը, ապրանքների այն հայտարարագրի գրանցման համարը, որտեղ հայտագրվել են այդպիսի ապրանքի վերաբերյալ տեղեկությունները, եւ ապրանքների նշված հայտարարագրի մեջ այդ ապրանքի հերթական համարը)՝ «Ապահովագրման ծախսերը ներառված չեն ապրանքի մաքսային արժեքի մեջ՝ այդ ծախսերի ընդհանուր մեծությունը թիվ_____ ապրանքի թիվ _____ ԱՀ-ի_____ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին գումարելու հետ կապված» գրառման տեսքով՝ սույն կարգի 31-րդ կետով նախատեսված դեպքում.

ներմուծվող ապրանքի մաքսային արժեքի վերաբերյալ այլ լրացուցիչ տեղեկություններ կամ հաշվարկներ (անհրաժեշտության դեպքում)։

(39-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 17.05.22 թիվ 79, փոփ., լրաց. ԵՏՀԿ 08.04.25 թիվ 37)

40. «Ամսաթիվ, ստորագրություն, կնիք» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակում նշվում է ՄԱՀ-1-ի լրացման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օրը, ամիսը, օրացուցային տարին) ձևաչափով։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-1-ում հայտագրված տեղեկությունները հաստատվում են վանդակում ՄԱՀ-1-ը լրացրած անձի ստորագրությունը և հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կնիքի դրոշմվածքը դնելու միջոցով, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը պետք է ունենա կնիք, իսկ եթե ՄԱՀ-1-ը լրացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը և նրա անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը դնելու միջոցով։

41. «Մաքսային մարմնի նշումների համար» վանդակը լրացվում է հետևյալ կարգով՝

Վանդակում մաքսային մարմնի պաշտոնատար անձը նշում է ապրանքների այն հայտարարագրի գրանցման համարը, որտեղ հայտագրված են ներմուծվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունները, իսկ ապրանքների հայտարարագրում հայտագրված՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ ապրանքների հայտարարագրի ճշգրտման գրանցման համարը։

 

III. ՄԱՀ-2-ի լրացման կարգը

 

1. ՄԱՀ-2-ի լրացման կարգն ապրանքների մաքսային արժեքը 2-6-րդ մեթոդներով որոշելու դեպքում

 

42. 1-ին վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում են տեղեկություններ այն գործարքի կողմ հանդիսացող օտարերկրյա անձի մասին, որին համապատասխան ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք, իսկ միակողմ գործարքի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում՝ այդ ապրանքներն ուղարկողի մասին տեղեկություններ։

Վանդակը լրացվում է ապրանքների հայտարարագրի՝ «Ուղարկող/Արտահանող» 2-րդ վանդակի լրացման կարգին համապատասխան, որը սահմանված է Կարգի II բաժնով։

(42-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 21.05.19 թիվ 83)

43. 2-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

«Ա» բաժնում նշվում են տեղեկություններ այն գործարքի կողմ հանդիսացող՝ անդամ պետության անձի մասին, որին համապատասխան ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք, իսկ միակողմ գործարքի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում՝ այդ ապրանքները ստացողի մասին տեղեկություններ։

«Ա» բաժինը լրացվում է ապրանքների հայտարարագրի՝ «Ստացող» 8-րդ վանդակի լրացման կարգին համապատասխան, որը սահմանված է Հրահանգի II բաժնով։

«Բ» բաժնում նշվում են տեղեկություններ՝ ներմուծվող ապրանքների հայտարարատու հանդիսացող անձի վերաբերյալ։

«Բ» բաժինը լրացվում է ապրանքների հայտարարագրի՝ «Հայտարարատու» 14-րդ վանդակի լրացման կարգին համապատասխան, որը սահմանված է Հրահանգի II բաժնով։

44. 3-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ի վանդակում՝ բացատի նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ ՄԱՀ-2-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում է ներմուծվող ապրանքների մատակարարման պայմանների ծածկագիրը՝ մատակարարման պայմանների դասակարգչին համապատասխան, և աշխարհագրական կետի անվանումը։

Եթե ներմուծվող ապրանքներին վերաբերող՝ մատակարարման բազիսային պայմանները տարբեր են, կամ եթե մատակարարման բազիսային պայմանը վերաբերում է բոլոր ներմուծվող ապրանքներին, բայց միևնույն ժամանակ մատակարարումն իրականացվում է տարբեր աշխարհագրական կետեր, ապա վանդակում կատարվում է «Տարբեր» գրառումը։

45. 4-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ի վանդակում՝ բացատի նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ ՄԱՀ-2-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են այն փաստաթղթի համարները և ամսաթվերը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, որով հաստատվում է այն գործարքի կատարումը, որի կողմերից մեկն օտարերկրյա անձ է, և որի հիման վրա ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք, ինչպես նաև դրա հավելվածների, լրացումների և փոփոխությունների համարները և ամսաթվերը, իսկ այդ գործարքի բացակայության դեպքում՝ ներմուծվող ապրանքների տնօրինման, օգտագործման և (կամ) տիրապետման իրավունքը հաստատող այլ փաստաթղթի համարները և ամսաթվերը։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում յուրաքանչյուր փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները նշվում են նոր տողից:

46. 5-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ի վանդակում՝ բացատի նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ ՄԱՀ-2-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով նշվում են փաստաթղթերի համարները և ամսաթվերը՝ օտարերկրյա անձին որպես կողմերից մեկը ներառող և ապրանքների՝ Միության մաքսային տարածք ներմուծման համար հիմք հանդիսացած գործարքի կատարումը հաստատող մեկ փաստաթղթի շրջանակներում, իսկ այդ գործարքի բացակայության դեպքում՝ այդ ապրանքների տնօրինման, օգտագործման և (կամ) տիրապետման իրավունքը հաստատող այլ փաստաթղթի շրջանակներում ավելի վաղ ներմուծված ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողության արդյունքներով մաքսային մարմինների կողմից ընդունված որոշումների, կամ դատական մարմինների՝ այդ ապրանքների վերաբերյալ որոշումների հետ:

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում յուրաքանչյուր փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները նշվում են նոր տողից:

Վանդակում չեն նշվում 8-րդ վանդակում նշման ենթակա փաստաթղթերը։

47. 6-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման համար կիրառվող մեթոդին համապատասխանող դաշտում դրվում է «X» նշանը։

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը 1-ին մեթոդի հիման վրա 6-րդ մեթոդով որոշելիս կատարվում է նշում միայն «զ» դաշտում:

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը 2-5-րդ մեթոդների հիման վրա 6-րդ մեթոդով որոշելիս կատարվում են նշումներ «ե» դաշտում և այն դաշտում, որը համապատասխանում է 2-5-րդ մեթոդներից մեկին:

Եթե ՄԱՀ-2-ի «Ապրանք թիվ» վանդակներում տարբեր համարների ներքո նշված ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման համար օգտագործվում են ապրանքների մաքսային արժեքի որոշման տարբեր մեթոդներ, ապա կատարվում է նշում «է» դաշտում:

48. 7-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է այն պատճառների հակիրճ հիմնավորումը, որոնց հետ կապված՝ կիրառելի չեն ապրանքների մաքսային արժեքի որոշման այն մեթոդները, որոնք նախորդում են 6-րդ վանդակում նշված՝ ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդին.

1-ին մեթոդի համար՝ կատարվում է «1-ին մեթոդը կիրառելի չէ՝ կապված» գրառումը, և նշվում են 1-ին մեթոդի կիրառման անհնարինության պատճառներն Օրենսգրքի և (կամ) Միության մարմինների ակտերի այն դրույթների հղումներով, որոնց համապատասխան դրա կիրառումը հնարավոր չէ։

2-5-րդ մեթոդների համար՝ կատարվում է « __ մեթոդը կիրառելի չէ՝ կապված» գրառումը, և նշվում են 6-րդ վանդակում նշված՝ ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդին նախորդող՝ ապրանքների մաքսային արժեքի որոշման յուրաքանչյուր մեթոդի կիրառման անհնարինության պատճառները կոնկրետ այն փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների բացակայության նշմամբ, որոնց բացակայության հետ կապված՝ այդ մեթոդների կիրառումը հնարավոր չէ.

6-րդ մեթոդի համար՝ կատարվում է «6-րդ մեթոդը __ մեթոդի ճկուն կիրառմամբ կիրառելի չէ՝ կապված» գրառումը, և նշվում են ապրանքների մաքսային արժեքի որոշման յուրաքանչյուր մեթոդի կիրառման անհնարինության պատճառները՝ հաշվի առնելով 6-րդ մեթոդի շրջանակներում դրանց կիրառման հերթականությունը կոնկրետ այն փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների բացակայության նշմամբ, որոնց բացակայության հետ կապված՝ այդ մեթոդների կիրառումը հնարավոր չէ։

49. 8-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում են տեղեկություններ այն փաստաթղթերի մասին, որոնց հիման վրա լրացվել է ՄԱՀ-2-ը։

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը 2-րդ մեթոդով, 3-րդ մեթոդով և 6-րդ մեթոդով դրանց հիման վրա որոշելիս թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ ՄԱՀ-2-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են՝

ՄԱՀ-2-ում այն ապրանքի հերթական համարը, որին վերաբերում են տեղեկությունները.

ապրանքների այն հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան նույնական կամ համանման ապրանքը ձևակերպվել է մաքսային ընթացակարգով, և այդ ապրանքի հերթական համարն ապրանքների այդ հայտարարագրի 32-րդ վանդակից։

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը 4-րդ մեթոդով և 6-րդ մեթոդով

4-րդ մեթոդի հիման վրա որոշելիս թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ ՄԱՀ-2-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են՝

ՄԱՀ-2-ում այն ապրանքի հերթական համարը, որին վերաբերում են տեղեկությունները.

այն փաստաթղթերի օօ.աա.տտտտ (օրը, ամիսը, օրացուցային տարին) ձևաչափով համարները և ամսաթվերը, որոնք պարունակում են տեղեկություններ՝ ավելի վաղ ներմուծված նույնական, համանման կամ ներմուծվող ապրանքի գնի մասին, որով այդ ապրանքներն ամենամեծ հանրագումարային քանակությամբ վաճառվում են Միության մաքսային տարածքում։

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը 5-րդ մեթոդով, 6-րդ մեթոդով՝ 5-րդ մեթոդի հիման վրա, և 6-րդ մեթոդով՝ 1-ին մեթոդի հիման վրա որոշելիս թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ ՄԱՀ-2-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են՝

ՄԱՀ-2-ում այն ապրանքի հերթական համարը, որին վերաբերում են տեղեկությունները.

այն փաստաթղթերի օօ.աա.տտտտ (օրը, ամիսը, օրացուցային տարին) ձևաչափով համարները և ամսաթվերը, որոնցից տեղեկություններն օգտագործվել են ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սահմանելիս։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում յուրաքանչյուր փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները նշվում են նոր տողից:

50. 9-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է ՄԱՀ-2-ի լրացուցիչ թերթերի քանակը (լրացուցիչ թերթերի քանակը համապատասխանում է ՄԱՀ-2-ի վերջին թերթի համապատասխան համարին՝ փոքրացված 2-ով)։

51. 10-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակը լրացվում է ՄԱՀ-1-ի 10-րդ վանդակի «բ» բաժնի լրացման համար նախատեսված կարգով:

52. «Ապրանք թիվ» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում է ապրանքի հերթական համարը, որը նշված է ապրանքների հայտարարագրի «Ապրանքը» 32-րդ վանդակում։

53. «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում առանց բացատների նշվում է ներմուծվող ծածկագրի տասանիշ ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան։

54. «Լրացուցիչ տվյալներ» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում անհրաժեշտության դեպքում նշվում են ՄԱՀ-2-ում նշված տեղեկություններին վերաբերող ցանկացած լրացուցիչ տեղեկություններ կամ հաշվարկներ։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2 վանդակում՝ «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ ՄԱՀ-2-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են՝

ՄԱՀ-2-ում այն ապրանքի հերթական համարը, որին վերաբերում են տեղեկությունները կամ հաշվարկները՝ բացառությամբ այն դեպքի, երբ լրացուցիչ տեղեկությունները կամ հաշվարկները վերաբերում են բոլոր այն ապրանքներին, որոնց մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները հայտագրվում են ՄԱՀ-ում.

ցանկացած լրացուցիչ տեղեկություններ կամ հաշվարկներ, որոնք վերաբերում են ՄԱՀ-ում նշվող տեղեկություններին։

(54-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 17. 05. 22 թիվ 79)

55. «Ամսաթիվ, ստորագրություն, կնիք» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում նշվում է ՄԱՀ-2-ի լրացման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր/ամիս/օրացուցային տարի) ձևաչափով։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում հայտագրված տեղեկությունները հաստատվում են վանդակում ՄԱՀ-2-ը լրացրած անձի ստորագրությունը կամ հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կնիքի դրոշմվածքը դնելով, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը պետք է ունենա կնիք, իսկ եթե ՄԱՀ-2-ը լրացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը կամ նրա անձնական համարակալված կնիքի դրոշմվածքը դնելու միջոցով։

56. «Մաքսային մարմնի նշումների համար» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Վանդակում մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից նշվում է ապրանքների այն հայտարարագրի գրանցման համարը, որում հայտագրված են ներմուծվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունները, իսկ ապրանքների հայտարարագրում հայտագրված՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ ապրանքների հայտարարագրի ճշգրտման գրանցման համարը։

 

2. ՄԱՀ-2-ի լրացման կարգն ապրանքների մաքսային արժեքը 2-րդ մեթոդով, 3-րդ մեթոդով և 6-րդ մեթոդով դրանց հիման վրա որոշելու դեպքում

 

57. 11-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, նշվում է նույնական կամ համանման ապրանքներով գործարքի այն արժեքը, որն ընդունվում է որպես ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման համար հիմք՝ Օրենսգրքի 41-րդ, 42-րդ կամ 45-րդ հոդվածներին համապատասխան։

58. 12-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

«Ա»-«ե» բաժինները լրացվում են Օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին կամ 42-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան նույնական կամ համանման ապրանքներով գործարքի արժեքի ճշգրտում իրականացնելիս այն դեպքում, երբ «ա»-«ե» բաժիններով նախատեսված նույնական կամ համանման ապրանքների մասով ցանկացած ծախս գերազանցում է ներմուծվող ապրանքների մասով նույնանման ծախսերը։

«Ա» բաժնում այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, նշվում է այն մեծությունը, որով պետք է նվազեցվի 11-րդ վանդակում նշված՝ նույնական կամ համանման ապրանքներով գործարքի արժեքը՝ կապված այն բանի հետ, որ պայմանագրին համապատասխան նույնական կամ համանման ապրանքի միավորի գինը կախված է ապրանքի վաճառված միավորների քանակից, և ներմուծվող ապրանքներն ու նույնական կամ համանման ապրանքները վաճառվել են այն քանակներով, որոնք համապատասխանում են ապրանքի միավորի գների տարբեր մակարդակներին։

«Ա» բաժինը չի լրացվում հետևյալ դեպքերում:

11-րդ վանդակում նշված է նույնական կամ համանման այն ապրանքներով գործարքի արժեքը, որոնք վաճառվել են, ըստ էության, նույն քանակով, ինչ ներմուծվող ապրանքները.

բացակայում է նույնական կամ համանման ապրանքի միավորի գինն այդ ապրանքի վաճառված միավորների քանակից կախված լինելու փաստաթղթերով հաստատումը։

«Բ» բաժնում այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, նշվում է այն մեծությունը, որով պետք է նվազեցվի նույնական կամ համանման ապրանքներով գործարքի՝ 11-րդ վանդակում նշված արժեքն այն բանի հետ կապված, որ այդ ապրանքները վաճառվել են ներմուծվող ապրանքների վաճառքի առևտրային մակարդակից տարբերվող՝ վաճառքի այլ առևտրային մակարդակում։

«Բ» բաժինը չի լրացվում, եթե 11-րդ վանդակում նշված է նույնական կամ համանման այն ապրանքներով գործարքի արժեքը, որոնք վաճառվել են վաճառքի նույն առևտրային մակարդակով, ինչ և ներմուծվող ապրանքները:

«Գ» բաժնում նշվում է մինչև Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայր կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայր նույնական կամ համանման ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի և ներմուծվող ապրանքների մասով նույնանման ծախսերի միջև տարբերությունն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

«Գ» բաժնի անվանման մեջ նշվում է Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ժամանման վայրը կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայր, իսկ եթե ներմուծվող ապրանքների՝ մինչև Միության մաքսային տարածք այդ ապրանքների ժամանման վայր կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայր և ժամանման վայրից կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայրից փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի բաշխումը փաստաթղթերով հաստատված չէ՝ ներմուծվող ապրանքների նշանակման վայրը Միության մաքսային տարածքում։

«Գ» բաժինը չի լրացվում, եթե բացակայում են տարբերություններն այն հեռավորություններում, որոնցով փոխադրվում (տրանսպորտային միջոցներով փոխադրվում) են ներմուծվող ապրանքները և նույնական կամ համանման ապրանքները, և այն տրանսպորտի տեսակներում, որով իրականացվում է այդ ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը)։

«Դ» բաժնում նշվում է բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման և մինչև Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայր կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայր նույնական կամ համանման ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված այլ գործողությունների կատարման ծախսերի և ներմուծվող ապրանքների մասով նույնանման ծախսերի միջև տարբերությունն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

«Դ» բաժինը չի լրացվում, եթե բացակայում են տարբերություններն այն հեռավորություններում, որոնցով փոխադրվում են ներմուծվող ապրանքները և նույնական կամ համանման ապրանքները, և այն տրանսպորտի տեսակներում, որով իրականացվում է այդ ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը)։

«Ե» բաժնում նշվում է Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված գործողությունների հետ կապված՝ նույնական կամ համանման ապրանքների ապահովագրման ծախսերի և ներմուծվող ապրանքների ապահովագրման նույնանման ծախսերի միջև տարբերությունն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

«Ե» բաժինը չի լրացվում, եթե բացակայում են տարբերություններն այն հեռավորություններում, որոնցով փոխադրվում են ներմուծվող ապրանքները և նույնական կամ համանման ապրանքները, և այն տրանսպորտի տեսակներում, որով իրականացվում է այդ ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը)։

59. 13-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է 12-րդ վանդակի «ա»-«ե» բաժիններում նշված մեծությունների գումարն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

60. 14-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

«Ա»-«ե» բաժինները լրացվում են Օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին կամ 42-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան նույնական կամ համանման ապրանքներով գործարքի արժեքի ճշգրտում իրականացնելիս այն դեպքում, երբ «ա»-«ե» բաժիններով նախատեսված նույնական կամ համանման ապրանքների մասով ցանկացած ծախս պակաս է ներմուծվող ապրանքների մասով նույնանման ծախսերից։

«Ա» բաժնում այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, նշվում է այն մեծությունը, որով պետք է մեծացվի 11-րդ վանդակում նշված՝ նույնական կամ համանման ապրանքներով գործարքի արժեքն այն բանի հետ կապված, որ պայմանագրին համապատասխան նույնական կամ համանման ապրանքի միավորի գինը կախված է ապրանքի վաճառված միավորների քանակից, և ներմուծվող ապրանքներն ու նույնական կամ համանման ապրանքները վաճառվել են այն քանակներով, որոնք համապատասխանում են ապրանքի միավորի գների տարբեր մակարդակներին։

«Ա» բաժինը չի լրացվում հետևյալ դեպքերում՝

11-րդ վանդակում նշված է նույնական կամ համանման այն ապրանքներով գործարքի արժեքը, որոնք վաճառվել են, ըստ էության, նույն քանակով, ինչ ներմուծվող ապրանքները.

բացակայում է նույնական կամ համանման ապրանքի միավորի գինն այդ ապրանքի վաճառված միավորների քանակից կախված լինելու փաստաթղթերով հաստատումը։

«Բ» բաժնում այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, նշվում է այն մեծությունը, որով պետք է մեծացվի նույնական կամ համանման ապրանքներով գործարքի՝ 11-րդ վանդակում նշված արժեքն այն բանի հետ կապված, որ այդ ապրանքները վաճառվել են ներմուծվող ապրանքների վաճառքի առևտրային մակարդակից տարբերվող՝ վաճառքի այլ առևտրային մակարդակում։

«Բ» բաժինը չի լրացվում, եթե 11-րդ վանդակում նշված է նույնական կամ համանման այն ապրանքներով գործարքների արժեքը, որոնք վաճառվել են վաճառքի նույն առևտրային մակարդակով, ինչ և ներմուծվող ապրանքները:

«Գ» բաժնում նշվում է մինչև Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայր կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայր ներմուծվող ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի և նույնական կամ համանման ապրանքների մասով նույնանման ծախսերի միջև տարբերությունն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

«Գ» բաժնի անվանման մեջ նշվում է Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ժամանման վայրը կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայր, իսկ եթե ներմուծվող ապրանքների՝ մինչև Միության մաքսային տարածք այդ ապրանքների ժամանման վայր կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայր և ժամանման վայրից կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայրից փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի բաշխումը փաստաթղթերով հաստատված չէ՝ ներմուծվող ապրանքների նշանակման վայրը Միության մաքսային տարածքում։

«Գ» բաժինը չի լրացվում, եթե բացակայում են տարբերություններն այն հեռավորություններում, որոնցով փոխադրվում են ներմուծվող ապրանքները և նույնական կամ համանման ապրանքները, և այն տրանսպորտի տեսակներում, որով իրականացվում է այդ ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը)։

«Դ» բաժնում նշվում է բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման և մինչև Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայր կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայր ներմուծվող ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված այլ գործողությունների կատարման ծախսերի և նույնական կամ համանման ապրանքների մասով նույնանման ծախսերի միջև տարբերությունն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

«Դ» բաժինը չի լրացվում, եթե բացակայում են տարբերություններն այն հեռավորություններում, որոնցով փոխադրվում են ներմուծվող ապրանքները և նույնական կամ համանման ապրանքները, և այն տրանսպորտի տեսակներում, որով իրականացվում է այդ ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը)։

«Ե» բաժնում նշվում է Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված գործողությունների հետ կապված ներմուծվող ապրանքների ապահովագրման ծախսերի և նույնական կամ համանման ապրանքների ապահովագրման նույնանման ծախսերի միջև տարբերությունն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

«Ե» բաժինը չի լրացվում, եթե բացակայում են տարբերություններն այն հեռավորություններում, որոնցով փոխադրվում են ներմուծվող և նույնական կամ համանման ապրանքները, և այն տրանսպորտի տեսակներում, որով իրականացվում է այդ ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը)։

61. 15-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է 14-րդ վանդակի «ա»-«ե» բաժիններում նշված մեծությունների գումարն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

62. 16-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է 11-րդ վանդակում նշված մեծությունից 13-րդ վանդակում նշված մեծությունը հանելու և 15-րդ վանդակում նշված մեծությանը ստացված տարբերությունը գումարելու միջոցով հաշվարկված՝ նույնական կամ համանման ապրանքներով գործարքի արժեքն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

63. 17-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

«Ա» բաժնում նշվում է նույնական կամ համանման ապրանքների քանակը՝ համապատասխան չափման միավորներով (կիլոգրամներ, հատեր և այլն)՝ նշելով այդ չափման միավորներն անմիջապես նշված մեծությունից հետո։

«Բ» բաժնում նշվում է ներմուծվող ապրանքների քանակը՝ համապատասխան չափման միավորներով (կիլոգրամներ, հատեր և այլն)՝ նշելով այդ չափման միավորներն անմիջապես նշված մեծությունից հետո։

Վանդակը չի լրացվում, եթե ներմուծվող ապրանքների և նույնական կամ համանման ապրանքների քանակը նույնն է։

64. 18-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

«Ա» բաժնում այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում հայտարարագիրը, նշվում է ներմուծվող ապրանքի մաքսային արժեքը, որը հաշվարկվել է 16-րդ վանդակում նշված մեծությունը 17-րդ վանդակի «ա» բաժնում նշված մեծության նկատմամբ 17-րդ վանդակի «բ» բաժնում նշված մեծության հարաբերակցությամբ բազմապատկելու միջոցով, իսկ եթե 17-րդ վանդակը չի լրացվել՝ ներմուծվող ապրանքի մաքսային արժեքը, որը հավասար է 16-րդ վանդակում նշված՝ նույնական կամ համանման ապրանքներով գործարքի արժեքին։

«Բ» բաժնում նշվում է ԱՄՆ դոլարով վերահաշվարկված՝ ներմուծվող ապրանքի մաքսային արժեքը, որը նշված է «ա» բաժնում։ Վերահաշվարկը կատարվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող (որոշվող)՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, որի մաքսային մարմին է ներկայացվում հայտարարագիրը, իսկ ներմուծվող այն ապրանքների մասով, որոնց բացթողումը կատարվել է նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը բացթողման մասին դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով։

ԱՄՆ դոլարի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան, և անդամ պետության արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նշվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ «բ» բաժնի անվանման մեջ ՝ «(____________ վերահաշվարկի փոխարժեքը)» դաշտում, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ ՄԱՀ-2-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։ Նշված դաշտը (ՄԱՀ-2-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) չի լրացվում ներմուծվող այն ապրանքների մասով, որոնց բացթողումը կատարվել է նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ մի քանի դիմումների հիման վրա, եթե այդ դիմումները մաքսային մարմնի կողմից գրանցվել են տարբեր օրերի։ Այդ ապրանքների մասով ԱՄՆ դոլարի տառային ծածկագրի և անդամ պետության արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի վերաբերյալ տեղեկությունները յուրաքանչյուր ապրանքի մասով նշվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝«բ» բաժնում առանձին տողով՝ ներմուծվող ապրանքի մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններից ներքև, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ ՄԱՀ-2-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։ ԱՄՆ դոլարի տառային ծածկագրի և անդամ պետության արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի վերաբերյալ տեղեկությունները թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում նշվում են «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ ՄԱՀ-2-ի համապատասխան վավերապայմաններում։

65. «*» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ վանդակում «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ ՄԱՀ-2-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են տեղեկություններ առևտրային և այլ փաստաթղթերում արտարժույթով նշված՝ 12-րդ և 14-րդ վանդակներում նշման ենթակա մեծություններն այն անդամ պետության արժույթով վերահաշվարկելու մասին, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը՝

ՄԱՀ-2-ում այն ապրանքի հերթական համարը, որին վերաբերում են տեղեկությունները.

ՄԱՀ-2-ի այն վանդակի համարը, որին վերաբերում են տեղեկությունները.

արտարժույթի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.

գումարը արտարժույթով.

անդամ պետության արժույթի նկատմամբ արտարժույթի՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքը, որը սահմանվում (որոշվում) է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, իսկ ներմուծվող այն ապրանքների մասով, որոնց բացթողումը կատարվել է նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը բացթողման մասին դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքը։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ը լրացնելիս ներմուծվող տարբեր ապրանքներին կամ ՄԱՀ-2-ի տարբեր վանդակներին վերաբերող տեղեկությունները նշվում են առանձին տողերով՝ յուրաքանչյուր ապրանքի կամ յուրաքանչյուր վանդակի համար։

 

3. ՄԱՀ-2-ի լրացման կարգն ապրանքների մաքսային արժեքը 4-րդ մեթոդով և 6-րդ մեթոդով դրա հիման վրա որոշելու դեպքում

 

66. 11-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, նշվում է ապրանքի միավորի այն գինը, որով ներմուծվող ապրանքները կամ դրանց հետ նույնական կամ դրանց համանման ապրանքներն ամենամեծ հանրագումարային քանակությամբ վաճառվում են Միության մաքսային տարածքում այն նույն վիճակում, որում դրանք ներմուծվել են Միության մաքսային տարածք, այն անձանց, որոնք փոխկապակցված չեն Միության մաքսային տարածքում այդպիսի վաճառք իրականացնող անձանց հետ։

Այն դեպքում, երբ ո՛չ ներմուծվող ապրանքները, ո՛չ ներմուծվող ապրանքների հետ նույնական, ո՛չ դրանց համանման ապրանքները չեն վաճառվում Միության մաքսային տարածքում այն վիճակում, որում դրանք ներմուծվել են Միության մաքսային տարածք, վանդակում այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում հայտարարագիրը, նշվում է ապրանքի միավորի գինը, որով ապրանքներն ամենամեծ հանրագումարային քանակությամբ վաճառվում են դրանց վերամշակումից (մշակումից) հետո այն անձանց, որոնք փոխկապակցված չեն այն անձանց հետ, որոնցից նրանք գնում են այդ ապրանքները Միության մաքսային տարածքում։

67. 12-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, նշվում է գործակալին (միջնորդին) սովորաբար վճարվող կամ վճարման ենթակա վարձատրության գումարը կամ գնի ավելացումը, որը սովորաբար կատարվում է շահույթ ստանալու և ընդհանուր ծախսերը (առևտրային և կառավարչական ծախսերը) ծածկելու համար այն չափերով, որոնցով դրանք սովորաբար կատարվում են Միության մաքսային տարածքում՝ միևնույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքի հետ կապված։

68. 13-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է Միության մաքսային տարածքում իրականացված փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և ապահովագրման սովորական ծախսերի և այդ գործողությունների հետ կապված այլ ծախսերի գումարն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում հայտարարագիրը։

69. 14-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, նշվում է մաքսատուրքերի, հարկերի, վճարների և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կիրառվող այլ հարկերի գումարը, որոնք ենթակա են վճարման անդամ պետությունների տարածքներում ապրանքների ներմուծման և (կամ) վաճառքի հետ կապված, ներառյալ՝ անդամ պետությունների սուբյեկտների հարկերն ու վճարները և տեղական հարկերն ու վճարները։

70. 15-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակը լրացվում է այն դեպքում, երբ 11-րդ վանդակում նշված է ապրանքի միավորի գինը վերամշակումից (մշակումից) հետո։

Վանդակում նշվում է անդամ պետությունում ապրանքների վերամշակման (մշակման) արդյունքում ավելացված արժեքն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

71. 16-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է 12-15-րդ վանդակներում նշված մեծությունների գումարման միջոցով հաշվարկված մեծությունն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

72. 17-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է ներմուծվող ապրանքների քանակն այն չափման միավորներով, որոնց համար սահմանված է գին, որը նշված է 11-րդ վանդակում՝ նշելով այդ չափման միավորները նշված մեծությունից անմիջապես հետո։

73. 18-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

«Ա» բաժնում նշվում է 11-րդ վանդակում նշված մեծությունից 16-րդ վանդակում նշված մեծությունը հանելու և 17-րդ վանդակում նշված մեծությանը ստացված մեծությունը բազմապատկելու միջոցով հաշվարկված՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

«Բ» բաժնում նշվում է ԱՄՆ դոլարով վերահաշվարկված՝ ներմուծվող ապրանքի մաքսային արժեքը, որը նշված է «ա» բաժնում։ Վերահաշվարկը կատարվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող (որոշվող)՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, որի մաքսային մարմին է ներկայացվում հայտարարագիրը, իսկ ներմուծվող այն ապրանքների մասով, որոնց բացթողումը կատարվել է նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը բացթողման մասին դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով։

ԱՄՆ դոլարի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան, և անդամ պետության արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նշվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ «բ» բաժնի անվանման մեջ՝ «(__________ վերահաշվարկի փոխարժեքը)» դաշտում, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ ՄԱՀ-2-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։ Նշված դաշտը (ՄԱՀ-2-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) չի լրացվում ներմուծվող այն ապրանքների մասով, որոնց բացթողումը կատարվել է նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ մի քանի դիմումների հիման վրա, եթե այդ դիմումները մաքսային մարմնի կողմից գրանցվել են տարբեր օրերի։ Այդ ապրանքների մասով ԱՄՆ դոլարի տառային ծածկագրի և անդամ պետության արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի վերաբերյալ տեղեկությունները յուրաքանչյուր ապրանքի մասով նշվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝«բ» բաժնում առանձին տողով՝ ներմուծվող ապրանքի մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններից ներքև, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ ՄԱՀ-2-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։ ԱՄՆ դոլարի տառային ծածկագրի և անդամ պետության արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի վերաբերյալ տեղեկությունները թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում նշվում են «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ ՄԱՀ-2-ի համապատասխան վավերապայմաններում։

 

4. ՄԱՀ-2-ի լրացման կարգն ապրանքների մաքսային արժեքը 5-րդ մեթոդով և 6-րդ մեթոդով դրա հիման վրա որոշելու դեպքում

 

74. 11-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է նյութերի արտադրության կամ ձեռքբերման ծախսերի և արտադրության, ինչպես նաև ներմուծվող ապրանքների արտադրության հետ կապված այլ գործողությունների ծախսերի հանրագումարն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում հայտարարագիրը։

75. 12-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

«Ա» բաժնում նշվում է տարայի հետ կապված գնորդի ծախսերի գումարային մեծությունը, եթե մաքսային նպատակների համար այդ տարան ներմուծվող ապրանքների հետ դիտարկվում է որպես մեկ ամբողջություն, և փաթեթվածքի հետ կապված ծախսերի գումարային մեծությունը, այդ թվում՝ փաթեթավորման նյութերի և փաթեթավորման աշխատանքների արժեքն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

«Բ» բաժնում նշվում է ներմուծվող ապրանքների արտադրության հետ կապված օգտագործման համար գնորդի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրված՝ Միության մաքսային տարածքում արտադրված (տրամադրված) և ներմուծվող ապրանքների արտադրության համար անհրաժեշտ նախագծման, մշակման, ինժեներական, կոնստրուկտորական աշխատանքի, գեղարվեստական ձևավորման, դիզայնի, էսքիզների և գծագրերի արժեքն այնքանով, որքանով այդ ապրանքների ու ծառայությունների համար վճարել է արտադրողն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում հայտարարագիրը։

«Գ» բաժնում նշվում է ներմուծվող ապրանքների արտադրության հետ կապված օգտագործելու համար գնորդի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրված հումքի, նյութերի, դետալների, կիսաֆաբրիկատների և այլ ապրանքների արժեքը, որոնցից արտադրված (բաղկացած) են ներմուծվող ապրանքները, այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում հայտարարագիրը։

«Դ» բաժնում նշվում է ներմուծվող ապրանքների արտադրության հետ կապված օգտագործելու համար գնորդի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրված՝ ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ օգտագործված գործիքների, դրոշմների, ձևերի և այլ նման ապրանքների արժեքն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում հայտարարագիրը։

«Ե» բաժնում նշվում է ներմուծվող ապրանքների արտադրության հետ կապված օգտագործելու համար գնորդի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրված՝ ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ ծախսված նյութերի արժեքն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում հայտարարագիրը։

«Զ» բաժնում նշվում է ներմուծվող ապրանքների արտադրության հետ կապված օգտագործման համար գնորդի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրված՝ Միության մաքսային տարածքից դուրս կատարված և ներմուծվող ապրանքների արտադրության համար անհրաժեշտ նախագծման, մշակման, ինժեներական, կոնստրուկտորական աշխատանքի, գեղարվեստական ձևավորման, դիզայնի, էսքիզների և գծագրերի արժեքն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում հայտարարագիրը։

«Է» բաժնում նշվում է «ա»-«զ» բաժիններում չնշված՝ ներմուծվող ապրանքների արտադրության հետ կապված այլ ծախսերի մեծությունն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում հայտարարագիրը։

76. 13-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է շահույթի և ընդհանուր ծախսերի (առևտրային և կառավարման ծախսերի) գումարն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

77. 14-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է ներմուծվող ապրանքների՝ մինչև Միության մաքսային տարածք այդ ապրանքների ժամանման վայր կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայր փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված ծախսերի մեծությունն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

14-րդ վանդակի անվանման մեջ նշվում է ներմուծվող ապրանքների՝ Միության մաքսային տարածք ժամանման վայրը կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայր, և մինչև այդ վայր փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը գումարվում են ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին, իսկ եթե ներմուծվող ապրանքների՝ մինչև Միության մաքսային տարածք այդ ապրանքների ժամանման վայր կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայր և ժամանման վայրից կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայրից փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված ծախսերի բաշխումը փաստաթղթերով հաստատված չէ՝ ներմուծվող ապրանքների նշանակման վայրը Միության մաքսային տարածքում։

78. 15-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է ներմուծվող ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման և մինչև Միության մաքսային տարածք այդ ապրանքների ժամանման վայր կամ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ վայր փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված այլ գործողությունների կատարման ծախսերի մեծությունն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

79. 16-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

Վանդակում նշվում է 14-րդ և 15-րդ վանդակներում նշված գործողությունների հետ կապված ապահովագրման ծախսերի մեծությունն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

80. 17-րդ վանդակը լրացվում է հետևյալ կարգով:

«Ա» բաժնում նշվում է 11-րդ և 13-16-րդ վանդակներում նշված մեծությունները գումարելու միջոցով հաշվարկված՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը։

«Բ» բաժնում նշվում է ԱՄՆ դոլարով վերահաշվարկված՝ ներմուծվող ապրանքի մաքսային արժեքը, որը նշված է «ա» բաժնում։ Վերահաշվարկը կատարվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող (որոշվող)՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, որի մաքսային մարմին է ներկայացվում հայտարարագիրը, իսկ ներմուծվող այն ապրանքների մասով, որոնց բացթողումը կատարվել է նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը բացթողման մասին դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով։

ԱՄՆ դոլարի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան, և անդամ պետության արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նշվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ «բ» բաժնի անվանման մեջ ՝ «(_________ վերահաշվարկի փոխարժեքը)» դաշտում, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ ՄԱՀ-2-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։ Նշված դաշտը (ՄԱՀ-2-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) չի լրացվում ներմուծվող այն ապրանքների մասով, որոնց բացթողումը կատարվել է նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ մի քանի դիմումների հիման վրա, եթե այդ դիմումները մաքսային մարմնի կողմից գրանցվել են տարբեր օրերի։ Այդ ապրանքների մասով ԱՄՆ դոլարի տառային ծածկագրի և անդամ պետության արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի վերաբերյալ տեղեկությունները յուրաքանչյուր ապրանքի մասով նշվում են թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝«բ» բաժնում առանձին տողով՝ ներմուծվող ապրանքի մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկություններից ներքև, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ ՄԱՀ-2-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։ ԱՄՆ դոլարի տառային ծածկագրի և անդամ պետության արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի վերաբերյալ տեղեկությունները թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում նշվում են «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ ՄԱՀ-2-ի համապատասխան վավերապայմաններում։

81. «*» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ վանդակում «/» բաժանման նշանով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ում՝ ՄԱՀ-2-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են տեղեկություններ առևտրային և այլ փաստաթղթերում արտարժույթով նշված՝ 11-16-րդ վանդակներում նշման ենթակա մեծություններն այն անդամ պետության արժույթով վերահաշվարկելու մասին, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը՝

ՄԱՀ-2-ում այն ապրանքի հերթական համարը, որին վերաբերում են տեղեկությունները.

ՄԱՀ-2-ի այն վանդակի համարը, որին վերաբերում են տեղեկությունները.

արտարժույթի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.

գումարը արտարժույթով.

անդամ պետության արժույթի նկատմամբ արտարժույթի՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքը, որը սահմանվում (որոշվում) է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, իսկ ներմուծվող այն ապրանքների մասով, որոնց բացթողումը կատարվել է նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը բացթողման մասին դիմումի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքը։

Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ՄԱՀ-2-ը լրացնելիս ներմուծվող տարբեր ապրանքներին կամ ՄԱՀ-2-ի տարբեր վանդակներին վերաբերող տեղեկությունները նշվում են առանձին տողերով՝ յուրաքանչյուր ապրանքի կամ յուրաքանչյուր վանդակի համար։

 

5. ՄԱՀ-2-ի լրացման կարգն ապրանքների մաքսային արժեքը 6-րդ մեթոդով 1-ին մեթոդի հիման վրա որոշելու դեպքում

 

82. 11-25-րդ վանդակները լրացվում են ՄԱՀ-1–ի 11-25-րդ վանդակները լրացնելու կարգին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները։

11-րդ վանդակի «ա» բաժնում նշվում են՝

ապրանքների առքուվաճառքի պայմանագրի բացակայության դեպքում՝ այն պայմանագրով նախատեսված (սահմանված) արժեքը, որին համապատասխան իրականացվում է ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք, կամ այլ հիմք՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար, որը սահմանված է Օրենսգրքին համապատասխան.

Օրենսգրքի 40-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան 1-ին մեթոդը չկիրառելու դեպքում՝ ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը.

Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանները չկատարելու դեպքում՝ Օրենսգրքին համապատասխան սահմանված՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման համար հիմքը։

(կարգը փոփ. ԵՏՀԿ 21.05.19 թիվ 83, փոփ. ԵՏՀԿ 17.05.22 թիվ 79, փոփ., լրաց. ԵՏՀԿ 08.04.25 թիվ 37)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հոկտեմբերի 16-ի

թիվ 160 որոշմամբ

 

ՁԵՎ

 

մաքսային արժեքի հայտարարագրի ՄԱՀ-1

 

Ձև ՄԱՀ-1

1 Վաճառող

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2 ա) Գնորդ
բ) Հայտարարատու

3 Մատակարարման պայմանները

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայտարարատուն, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն է կրում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտականությունները չկատարելու, մաքսային հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ հայտագրելու, ինչպես նաև մաքսային ներկայացուցչին անվավեր, այդ թվում՝ կեղծ և (կամ) ակնհայտ ոչ հավաստի (սուտ) տեղեկություններ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու համար:

4 Հաշվի (հաշիվների) համարը և ամսաթիվը

5 Պայմանագրի (համաձայնագրի) համարը և ամսաթիվը

6 7-9-րդ վանդակներում նշված տեղեկությունների հետ կապ ունեցող փաստաթղթերի համարները և ամսաթվերը

7 ա) Արդյո՞ք վաճառողի և գնորդի միջև կա ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածում նշված իմաստով։ <*>

Ճիշտ պատասխանը նշել

X

 
 

ԱՅՈ ՈՉ

բ) Արդյո՞ք վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածությունն ազդել է ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի վրա։

ԱՅՈ ՈՉ

գ) Արդյո՞ք ներմուծվող ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը մոտ է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 39-րդ հոդվածի 5-րդ կետում նշված հնարավոր ստուգիչ մեծություններից որևէ մեկին։

ԱՅՈ ՈՉ

8 ա) Արդյո՞ք կան ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ գնորդի՝ ներմուծվող ապրանքների օգտագործման և տնօրինման իրավունքների նկատմամբ՝ բացառությամբ այն սահմանափակումների, որոնք՝
- սահմանափակում են այն աշխարհագրական շրջանը, որտեղ ներմուծվող ապրանքները կարող են վերավաճառվել.
- էականորեն չեն ազդում ներմուծվող ապրանքների արժեքի վրա.
- սահմանված են Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ

ԱՅՈ ՈՉ

բ) Արդյո՞ք ներմուծվող ապրանքների վաճառքը կամ դրանց գինը կախված է որևէ ՊԱՅՄԱՆԻՑ կամ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ, որն ազդում է ներմուծվող ապրանքների գնի վրա։
Եթե ներմուծվող ապրանքների գնի վրա այդ պայմանների կամ պարտավորությունների ազդեցությունը կարելի է քանակապես որոշել, այդ պայմանների կամ պարտավորությունների արժեքային գնահատման գումարը նշվում է 11-րդ վանդակի «բ» բաժնում:

ԱՅՈ ՈՉ

9 ա) Արդյո՞ք առկա են ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (լիցենզիոն պայմանագիր (համաձայնագիր), ենթալիցենզիոն պայմանագիր (համաձայնագիր), առևտրային կոնցեսիայի (ֆրանչայզինգի) պայմանագիր, առևտրային ենթակոնցեսիայի (ենթաֆրանչայզինգի) պայմանագիր կամ այլ պայմանագիր (համաձայնագիր)), որոնցով նախատեսվում է ներմուծվող ապրանքների նկատմամբ իրավատիրոջ կողմից ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ օբյեկտների օգտագործման իրավունքների տրամադրում։

ԱՅՈ ՈՉ

բ) Արդյո՞ք նախատեսված են ԼԻՑԵՆԶԻՈՆ և նմանատիպ այլ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ այն օբյեկտների օգտագործման համար, որոնք դասվում են ներմուծվող ապրանքների շարքին և որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կատարել է կամ պետք է կատարի գնորդը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանելու համար ներմուծվող ապրանքների վաճառքի պայման։

ԱՅՈ ՈՉ

գ) Արդյո՞ք վաճառքը կախված է այն պայմանի կատարումից, որին համապատասխան՝ ներմուծվող ապրանքների ՀԵՏԱԳԱ ՎԱՃԱՌՔԻ, այլ եղանակով դրանք ՏՆՕՐԻՆԵԼՈՒ կամ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ արդյունքում ստացված ԵԿԱՄՏԻ (ՀԱՍՈՒՅԹԻ) ՄԻ ՄԱՍՆ ուղղակիորեն կամ անուղղակիորեն հատկացվում է վաճառողին:
«բ» և (կամ) «գ» բաժինների հարցերին «ԱՅՈ» պատասխան տալու դեպքում 15-րդ և 16-րդ վանդակներում նշվում են համապատասխան մեծությունները

ԱՅՈ ՈՉ

<*> Անձինք համարվում են փոխկապակցված բացառապես այն դեպքում, երբ՝
ա) մեկը մյուսի կազմակերպության աշխատակիցներ են կամ տնօրեն (ղեկավար).
բ) իրավաբանորեն ճանաչված գործընկերներ են, այսինքն՝ միմյանց հետ կապված են պայմանագրային հարաբերություններով, գործում են շահույթ ստանալու նպատակով և միասին են կրում համատեղ գործունեության իրականացման հետ կապված ծախսերն ու վնասները.
գ) հանդիսանում են գործատու և աշխատող.
դ) որևէ անձ ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում, վերահսկում կամ հանդիսանում է երկուսի՝ շրջանառության մեջ դրված քվեարկող բաժնետոմսերի 5 կամ ավելի տոկոսի բաժնետերը.
ե) նրանցից մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է մյուսին.
զ) երկուսն էլ ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում են երրորդ անձի կողմից.
է) նրանք միասին ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում են երրորդ անձին.
ը) ազգականներ կամ նույն ընտանիքի անդամներ են:
Փոխկապակցվածության փաստն ինքնին չպետք է հիմք ծառայի ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով գործարքի արժեքն անընդունելի համարելու համար (Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ կետ):

10 ա) Լրացուցիչ թերթերի քանակը

բ) ՄԱՀ-ը լրացրած անձի մասին տեղեկություններ

(ձևը խմբ. ԵՏՀԿ 17. 05. 22 թիվ 79)

 

1-ին մեթոդ

Ձև ՄԱՀ-1

Թերթ թիվ ___

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

ՀԱՇՎԱՐԿԻ ՀԻՄՔԸ

11 ա) ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը ՀԱՇՎԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ

     

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ
(վերահաշվարկի փոխարժեքը _________)

     

բ) անուղղակի վճարումները (պայմանները կամ պարտավորությունները)
ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ
(վերահաշվարկի փոխարժեքը _________)

     

12 Ընդամենը՝ ըստ 11-րդ վանդակի «ա» և «բ» բաժինների՝ ազգային արժույթով

     

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՎԵԼԱԳՐՈՒՄՆԵՐ

ազգային արժույթով ծախսեր, որոնք ներառված չեն 12-րդ վանդակում<*>

13 Գնորդի կողմից հետևյալի մասով կատարված ծախսեր՝
ա) գործակալի (միջնորդի), բրոքերի վարձատրություն՝ բացառությամբ ներմուծվող ապրանքների գնման համար վարձատրությունների

     

բ) տարա և փաթեթվածք, այդ թվում՝ փաթեթավորման նյութերի և փաթեթավորման աշխատանքների արժեքը

     

14 Հետևյալ այն ապրանքների և ծառայությունների՝ համապատասխան ձևով բաշխված արժեքը, որոնք գնորդի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրվել են անվճար կամ իջեցված գնով՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանելու նպատակով ներմուծվող ապրանքների արտադրության և վաճառքի հետ կապված օգտագործման համար՝ այնքանով, որքանով այն ներառված չէ փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ՝

     

ա) հումք, նյութեր, դետալներ, կիսաֆաբրիկատներ և այլ ապրանքներ, որոնցից արտադրված (բաղկացած) են ներմուծվող ապրանքները

     

բ) գործիքներ, դրոշմներ, կաղապարներ և նմանատիպ այլ ապրանքներ, որոնք օգտագործվել են ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ

     

գ) նյութեր, որոնք ծախսվել են ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ

     

դ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից դուրս կատարված և ներմուծվող ապրանքների արտադրության համար անհրաժեշտ՝ նախագծում, մշակում, ինժեներական, կոնստրուկտորական աշխատանքներ, գեղարվեստական ձևավորում, դիզայն, էսքիզներ և գծագրեր

     

15 Մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզիոն և նմանատիպ այլ վճարումներ

     

16 Ներմուծվող ապրանքների հետագա վաճառքի, այլ եղանակով տնօրինելու կամ օգտագործելու արդյունքում ստացված՝ վաճառողին ուղղակիորեն կամ անուղղակիորեն հատկացվելիք եկամտի (հասույթի) մասը

     

17 Մինչև ___________________ ներմուծվող ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը

     

18 Ներմուծվող ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման և դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված այլ գործողությունների կատարման ծախսերը

     

19 17-րդ և 18-րդ վանդակներում նշված գործողությունների հետ կապված ապահովագրական ծախսերը

     

20 Ընդամենը՝ ըստ 13-19-րդ վանդակների՝ ազգային արժույթով

     

ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐ՝

ազգային արժույթով ծախսեր, որոնք ներառված են 12-րդ վանդակում<*>

21 Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծումից հետո կատարվող շինարարական, կառուցման, հավաքման, մոնտաժման, սպասարկման կամ տեխնիկական աջակցության ցուցաբերման ծախսերը

     

22 Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով ներմուծվող ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը

     

23 Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման կամ այդ մաքսային տարածքում ապրանքների վաճառքի հետ կապված վճարվող տուրքերի, հարկերի և վճարների գումարը

     

24 Ընդամենը՝ ըստ 21-23-րդ վանդակների՝ ազգային արժույթով

     

25 Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը (12 + 20 - 24)՝
ա) ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ
բ) ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ (վերահաշվարկի փոխարժեքը __________)

     
     

 

<*> Եթե գումարը վճարվել է արտարժույթով, նշվում են գումարն արտարժույթով և վերահաշվարկի փոխարժեքը՝ յուրաքանչյուր ապրանքի և վանդակի համար։

 

ՄԱՀ-1-ում ապրանքի հերթական համարը և ՄԱՀ-1-ի վանդակի համարը

Արժույթի տառային ծածկագիրը, գումարը

Վերահաշվարկի փոխարժեքը

 

Լրացուցիչ տվյալներ

Ամսաթիվ, ստորագրություն, կնիք

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հոկտեմբերի 16-ի

թիվ 160 որոշմամբ

 

ՁԵՎ

 

մաքսային արժեքի հայտարարագրի ՄԱՀ-2

 

Ձև ՄԱՀ-2

1 Վաճառող (ուղարկող)

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2 ա) Գնորդ (ստացող)

բ) Հայտարարատու

 

3 Մատակարարման պայմանները

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայտարարատուն, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն է կրում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտականությունները չկատարելու, մաքսային հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ հայտագրելու, ինչպես նաև մաքսային ներկայացուցչին անվավեր, այդ թվում՝ կեղծ և (կամ) ակնհայտ ոչ հավաստի (սուտ) տեղեկություններ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու համար:

4 Ապրանքների մատակարարման համար հիմք հանդիսացող փաստաթղթի համարը և ամսաթիվը

5 Փաստաթղթի համարն ու ամսաթիվը 4-րդ վանդակում նշված փաստաթղթով ավելի վաղ ներմուծված ապրանքների վերաբերյալ (մաքսային մարմինների/դատական մարմինների կողմից) ընդունված որոշումների հետ

6 Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է՝

Ճիշտ պատասխանը նշել Ներմուծեք նկարագրությունը_24602

ա) ըստ նույնական ապրանքներով գործարքի արժեքի մեթոդով (2-րդ մեթոդ)                                      

բ) ըստ համանման ապրանքներով գործարքի արժեքի մեթոդով (3-րդ մեթոդ)                                      

գ) նվազեցման մեթոդով (4-րդ մեթոդ)                                                                                                  

դ) գումարման մեթոդով (5-րդ մեթոդ)                                                                                                 

ե) <*> պահուստային մեթոդով (6-րդ մեթոդ)                                                                                      

զ) պահուստային մեթոդով (6-րդ մեթոդ)՝ ըստ ներմուծվող ապրանքներով գործարքի արժեքի մեթոդի հիման վրա (1-ին մեթոդ)                                                                                                                    

է) տարբեր (եթե տարբեր ապրանքների համար օգտագործվում են տարբեր մեթոդներ)                        

7 Պատճառները, որոնց հետ կապված՝ կիրառելի չեն 6-րդ վանդակում նշված մեթոդին նախորդող մեթոդները

 

8 Այն փաստաթղթերի անվանումները, համարները և ամսաթվերը, որոնց հիման վրա լրացվել է մաքսային արժեքի հայտարարագիրը

 

<*> ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 45-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ 6-ՐԴ ՄԵԹՈԴՈՎ ՉՊԵՏՔ Է ՈՐՈՇՎԻ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝

9 Լրացուցիչ թերթերի քանակը

1) Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրված ապրանքների գին.
2) համակարգ, որը մաքսային նպատակների համար նախատեսում է երկու այլընտրանքային արժեքներից ընդունել ավելի բարձրը.
3) արտահանման երկրի ներքին շուկայում ապրանքների գին.
4) նույնական կամ համանման ապրանքների համար Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 44-րդ հոդվածին համապատասխան որոշված հաշվարկային արժեքում ներառված ծախսերից տարբեր այլ ծախսեր.
5) ապրանքների արտահանման երկրից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ մատակարարվող ապրանքների գին,
6) ապրանքների նվազագույն մաքսային արժեք.
7) կամայական կամ շինծու (ֆիկտիվ) արժեք։

10 ՄԱՀ-ը լրացրած անձի մասին տեղեկություններ


2-րդ, 3-րդ, 6-րդ մեթոդներ

Ձև ՄԱՀ-2

Թերթ թիվ ___

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

ՀԱՇՎԱՐԿԻ ՀԻՄՔԸ

11 Նույնական (համանման) ապրանքներով գործարքի արժեքն ազգային արժույթով

     

ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺԵՔԻ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ<*>

12 ա) ճշգրտում քանակի մասով

     

բ) ճշգրտում առևտրային մակարդակի մասով

     

գ) ճշգրտում մինչև __________________ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի տարբերության մասով

     

դ) ճշգրտում ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման ծախսերի տարբերության և ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված այլ գործողությունների կատարման մասով

     

ե) ճշգրտում 12-րդ վանդակի «գ» և «դ» բաժիններում նշված գործողությունների հետ կապված ապահովագրական ծախսերի տարբերության մասով

     

13 Ընդամենը՝ ըստ 12-րդ վանդակի՝ ազգային արժույթով

     

14 ա) ճշգրտում քանակի մասով

     

բ) ճշգրտում առևտրային մակարդակի մասով

     

գ) ճշգրտում մինչև ______________ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերի տարբերության մասով

     

դ) ճշգրտում ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման ծախսերի տարբերության և ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված այլ գործողությունների կատարման մասով

     

ե) ճշգրտում 14-րդ վանդակի «գ» և «դ» բաժիններում նշված գործողությունների հետ կապված ապահովագրական ծախսերի տարբերության մասով

     

15 Ընդամենը՝ ըստ 14-րդ վանդակի՝ ազգային արժույթով

     

16 Գործարքի արժեքն ազգային արժույթով՝ հաշվի առնելով ճշգրտումները (11 - 13 + 15)

     

17 Քանակը՝
ա) նույնական (համանման) ապրանքների

     

բ) ներմուծվող ապրանքների

     

18 Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը ((16 x 17բ / 17ա) կամ (16))՝
ա) ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ
բ) ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ (վերահաշվարկի փոխարժեքը ____)

     
     

<*> Եթե գումարը վճարվել է արտարժույթով, նշվում են գումարն արտարժույթով և վերահաշվարկի փոխարժեքը՝ յուրաքանչյուր ապրանքի և յուրաքանչյուր վանդակի համար։

Ապրանքի հերթական համարը և ՄԱՀ-2-ի վանդակի համարը

Արժույթի տառային ծածկագիրը, գումարը

Վերահաշվարկի փոխարժեքը

 

Լրացուցիչ տվյալներ

Ամսաթիվ, ստորագրություն, կնիք

4-րդ, 6-րդ մեթոդներ

Ձև ՄԱՀ-2

Թերթ թիվ ___

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

ՀԱՇՎԱՐԿԻ ՀԻՄՔԸ

11 Ապրանքի միավորի այն գինը, որով ներմուծվող ապրանքները կամ դրանց հետ նույնական կամ դրանց համանման ապրանքներն ամենամեծ հանրագումարային քանակությամբ վաճառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այն վիճակում, որում դրանք ներմուծվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, այն անձանց, որոնք փոխկապակցված չեն Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում այդպիսի վաճառք իրականացնող անձանց հետ

     

Այն գումարների ՆՎԱԶԵՑՈՒՄ-ՆԵՐԸ, որոնք ներառված են 11-րդ վանդակում (ապրանքի միավորի հաշվարկով)

 

12 Գործակալին (միջնորդին) սովորաբար վճարվող կամ վճարման ենթակա վարձատրության կամ գնի հավելման գումարը, որը սովորաբար կատարվում է շահույթ ստանալու և ընդհանուր ծախսերը (առևտրային և կառավարչական ծախսերը) ծածկելու համար

     

13 Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում փոխադրման (տրանսպորտային փոխադրման) իրականացման և ապահովագրության սովորական ծախսերի և այդպիսի գործողությունների հետ կապված այլ ծախսերի գումարը

     

14 Մաքսատուրքերի, հարկերի, վճարների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կիրառվող այլ հարկերի գումարը, որոնք ենթակա են վճարման Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում ապրանքների ներմուծման և (կամ) վաճառքի հետ կապված, ներառյալ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սուբյեկտների հարկերն ու վճարները և տեղական հարկերն ու վճարները

     

15 Վերամշակման (մշակման) արդյունքում ավելացված արժեքը՝ ազգային արժույթով

     

16 Ընդամենը՝ ըստ 12-15-րդ վանդակների՝ ազգային արժույթով

     

17 Ներմուծվող ապրանքների քանակը

     

18 Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը ((11 - 16) x 17)՝
ա) ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ
բ) ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ (վերահաշվարկի փոխարժեքը ___)

     
     

Լրացուցիչ տվյալներ

Ամսաթիվ, ստորագրություն, կնիք


5-րդ, 6-րդ մեթոդներ

Ձև ՄԱՀ-2

Թերթ թիվ ___

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Նյութերի պատրաստման կամ ձեռքբերման ԾԱԽՍԵՐԸ և արտադրության ծախսերը <*>

11 Նյութերի պատրաստման կամ ձեռքբերման ծախսերը և արտադրության, ինչպես նաև ներմուծվող ապրանքների արտադրության հետ կապված այլ գործողությունների ծախսերը

     

12 11-րդ վանդակում ներառված ծախսերը՝

     

ա) տարայի և փաթեթվածքի հետ կապված ծախսերը, այդ թվում՝ փաթեթավորման նյութերի և փաթեթավորման աշխատանքների արժեքը

     

բ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կատարված նախագծման, մշակման, ինժեներական, կոնստրուկտորական աշխատանքների, գեղարվեստական ձևավորման, դիզայնի, էսքիզների և գծագրերի արժեքն այնքանով, որքանով այդ ապրանքների և ծառայությունների համար արտադրողը վճարել է

     

գ) ներմուծվող ապրանքների արտադրության հետ կապված օգտագործման համար գնորդի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրված հումքի, նյութերի, դետալների, կիսաֆաբրիկատների և այլ ապրանքների արժեքը, որոնցից արտադրված (բաղկացած) են ներմուծվող ապրանքները

     

դ) ներմուծվող ապրանքների արտադրության հետ կապված օգտագործման համար գնորդի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրված՝ ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ օգտագործված գործիքների, դրոշմների, կաղապարների և նմանատիպ այլ ապրանքների արժեքը

     

ե) ներմուծվող ապրանքների արտադրության հետ կապված օգտագործման համար գնորդի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրված՝ ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ ծախսված նյութերի արժեքը

     

զ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից դուրս կատարված և ներմուծվող ապրանքների արտադրության համար անհրաժեշտ՝ նախագծման, մշակման, ինժեներական, կոնստրուկտորական աշխատանքների, գեղարվեստական ձևավորման, դիզայնի, էսքիզների և գծագրերի արժեքը

     

է) ներմուծվող ապրանքների արտադրության հետ կապված այլ ծախսեր

     

Շահույթի և ընդհանուր ծախսերի ԳՈՒՄԱՐԸ <*>

13 Շահույթի և ընդհանուր (առևտրային ու կառավարչական) ծախսերի գումարը

     

ԱՅԼ ԾԱԽՍԵՐ<*>

14 Մինչև __________________ ներմուծվող ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը

     

15 Ներմուծվող ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման և դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված այլ գործողությունների կատարման ծախսերը

     

16 14-րդ և 15-րդ վանդակներում նշված գործողությունների հետ կապված ապահովագրական ծախսերը

     

17 Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը (ընդամենը՝ ըստ 11-րդ, 13-16-րդ վանդակների)՝
ա) ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ
բ) ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ (վերահաշվարկի փոխարժեքը ____)

     
     

<*> Եթե գումարը սահմանված է արտարժույթով, նշվում են գումարն արտարժույթով և վերահաշվարկի փոխարժեքը՝ յուրաքանչյուր ապրանքի և յուրաքանչյուր վանդակի համար։

Ապրանքի հերթական համարը և ՄԱՀ-2-ի վանդակի համարը

Արժույթի տառային ծածկագիրը, գումարը

Վերահաշվարկի փոխարժեքը

Լրացուցիչ տվյալներ

Ամսաթիվ, ստորագրություն, կնիք

6-րդ մեթոդ՝ 1-ին մեթոդի հիման վրա

Ձև ՄԱՀ-2

Թերթ թիվ ___

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

Ապրանք թիվ

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

ՀԱՇՎԱՐԿԻ ՀԻՄՔԸ

11 ա) ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման հիմքը ՀԱՇՎԻ ԱՐԺՈՒՅԹՈՎ

     

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ(վերահաշվարկի փոխարժեքը ________________)

     

բ) անուղղակի վճարումները (պայմանները կամ պարտավորությունները)
ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ
(վերահաշվարկի փոխարժեքը _______)

     

12 Ընդամենը՝ ըստ 11-րդ վանդակի «ա» և «բ» բաժինների՝ ազգային արժույթով

     

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՎԵԼԱԳՐՈՒՄՆԵՐ. ազգային արժույթով ծախսեր, որոնք ներառված չեն 12-րդ վանդակում<*>

13 Գնորդի կողմից հետևյալի մասով կատարված ծախսերը՝

     

ա) գործակալի (միջնորդի), բրոքերի վարձատրություն՝ բացառությամբ ներմուծվող ապրանքների գնման համար վարձատրությունների

     

բ) տարա և փաթեթվածք, այդ թվում՝ փաթեթավորման նյութերի և փաթեթավորման աշխատանքների արժեքը

     

14 Հետևյալ այն ապրանքների և ծառայությունների՝ համապատասխան ձևով բաշխված արժեքը, որոնք գնորդի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տրամադրվել են անվճար կամ իջեցված գնով՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանելու նպատակով ներմուծվող ապրանքների արտադրության և վաճառքի հետ կապված օգտագործման համար՝ այնքանով, որքանով այն ներառված չէ փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ՝

     

ա) հումք, նյութեր, դետալներ, կիսաֆաբրիկատներ և այլ ապրանքներ, որոնցից արտադրված (բաղկացած) են ներմուծվող ապրանքները

     

բ) գործիքներ, դրոշմներ, կաղապարներ և նմանատիպ այլ ապրանքներ, որոնք օգտագործվել են ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ

     

գ) նյութեր, որոնք ծախսվել են ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ

     

դ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից դուրս կատարված և ներմուծվող ապրանքների արտադրության համար անհրաժեշտ՝ նախագծում, մշակում, ինժեներական, կոնստրուկտորական աշխատանքներ, գեղարվեստական ձևավորում, դիզայն, էսքիզներ և գծագրեր

     

15 Մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզիոն և նմանատիպ այլ վճարումներ

     

16 Ներմուծվող ապրանքների հետագա վաճառքի, այլ եղանակով տնօրինելու կամ օգտագործելու արդյունքում ստացված՝ վաճառողին ուղղակիորեն կամ անուղղակիորեն հատկացվելիք եկամտի (հասույթի) մասը

     

17 Մինչև _________________ ներմուծվող ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը

     

18 Ներմուծվող ապրանքների բեռնման, բեռնաթափման կամ փոխաբեռնման և դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հետ կապված այլ գործողությունների կատարման ծախսերը

     

19 17-րդ և 18-րդ վանդակներում նշված գործողությունների հետ կապված ապահովագրական ծախսերը

     

20 Ընդամենը՝ ըստ 13-19-րդ վանդակների՝ ազգային արժույթով

     

ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐ՝ ազգային արժույթով ծախսեր, որոնք ներառված են 12-րդ վանդակում<*>

21 Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծումից հետո կատարվող շինարարական, կառուցման, հավաքման, մոնտաժման, սպասարկման կամ տեխնիկական աջակցության ցուցաբերման ծախսերը

     

22 Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով ներմուծվող ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ծախսերը

     

23 Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման կամ այդ մաքսային տարածքում ապրանքների վաճառքի հետ կապված վճարվող տուրքերի, հարկերի և վճարների գումարը

     

24 Ընդամենը՝ ըստ 21-23-րդ վանդակների՝ ազգային արժույթով

     

25 Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը (12 + 20 - 24)՝
ա) ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՈՎ
բ) ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ (վերահաշվարկի փոխարժեքը ____)

     
     

<*> Եթե գումարը վճարվել է արտարժույթով, նշվում են գումարն արտարժույթով և վերահաշվարկի փոխարժեքը՝ յուրաքանչյուր ապրանքի և յուրաքանչյուր վանդակի համար։

ՄԱՀ-2-ում ապրանքի հերթական համարը և ՄԱՀ-2-ի վանդակի համարը

Արժույթի տառային ծածկագիրը, գումարը

Վերահաշվարկի փոխարժեքը

Լրացուցիչ տվյալներ

Ամսաթիվ, ստորագրություն, կնիք

 

__________________________

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Մաքսային արժեքի հայտարարագրի լրացման դեպքերի, մաքսային արժեքի հայտարարագրի ձևերի և Մաքսային արժեքի հայտարարագրի լրացման կարգի հաստատման մասին» թիվ 160 որոշում

 (հավելվածը փոփ. ԵՏՀԿ 21.05.19 թիվ 83, խմբ., փոփ. ԵՏՀԿ 17.05.22 թիվ 79, լրաց. ԵՏՀԿ 15.08.23 թիվ 112)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: