Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 234.11-րդ հոդվածի 1-ին մասում «Պատվիրատուի» բառը փոխարինել «Բացառությամբ «Գնումների մասին» օրենքով նախատեսված դեպքերի, պատվիրատուի» բառերով։
Հոդված 2․ Օրենսգրքի 234․12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3․ Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի եզրափակիչ դատական ակտերի կատարումը սույն օրենսգրքի 370-րդ հոդվածի 5-րդ մասի և 394-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով չի կարող կասեցվել:»։
Հոդված 3․ Օրենսգրքի 391-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․2-րդ մասով.
«2.2. Գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների դեմ բերված բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումների, բացառությամբ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, ինչպես նաև վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումների դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այդ ակտերի հրապարակման պահից տասնհինգօրյա ժամկետում:»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մարտի 26 Երևան ՀՕ-56-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|