ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-65-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին

 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերը «որոնք ենթակա չեն հրապարակման» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների եզրափակիչ մասի» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 26.1-ին հոդվածում՝

1) 7.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.1. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացված տվյալների և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տվյալների համադրության արդյունքով արձանագրված խնդիրների և անհամապատասխանությունների առնչությամբ Հանձնաժողովը թեկնածուից պահանջում և ստանում է պարզաբանումներ։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2-րդ և 7.3-րդ մասերով.

«7.2. Թեկնածուից ստացված պարզաբանումների վերլուծության և համադրման արդյունքով կազմվում է անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ եզրակացության նախագիծը: Բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացության նախագիծն ուղարկվում է անձին (թեկնածուին) բարեվարքության հարցաթերթիկում նշված էլեկտրոնային փոստի հասցեով: Նախագծում Հանձնաժողովի անդամների անհատական քվեարկության նախնական արդյունքներն ապանձնավորվում են: Անձը (թեկնածուն) եռօրյա ժամկետում կարող է բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացության նախագծի վերաբերյալ ներկայացնել առարկություններ և լրացուցիչ հիմնավորող փաստաթղթեր:

7.3. Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ բացասական եզրակացության նախագծի և անձի (թեկնածուի) կողմից ներկայացված առարկությունների համադրության արդյունքով կազմում է անձի բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը:».

3) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12․ Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ և չի տրամադրվում այլ անձանց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների եզրափակիչ մասի: Անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը ենթակա է հրապարակման օրենքով սահմանված դեպքերում։».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.

«12.1. Հանձնաժողովն անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը միաժամանակ ներկայացնում է անձին (թեկնածուին) և նրան նշանակելու կամ ընտրելու իրավասություն ունեցող մարմին: Անձը (թեկնածուն) կարող է նշանակող կամ ընտրող մարմին և Հանձնաժողով ներկայացնել նաև բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության վերաբերյալ իր առարկությունները:»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների հիման վրա իրականացվող բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների վրա:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մարտի 26

Երևան

ՀՕ-65-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան