ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՎԱՆ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԶԱՐԻՇԱՏ (ԱՐԱՄ) ՄԱՐՏԻՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, «ՀՀ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 379-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2026 թվականի N 379-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՎԱՆ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԶԱՐԻՇԱՏ (ԱՐԱՄ) ՄԱՐՏԻՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու» միջոցով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալն ավելացնել 101,000,000.0 (մեկ հարյուր մեկ միլիոն) դրամով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով:

2. «Լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու» միջոցով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալն ավելացնել 97,420,000.0 (իննսունյոթ միլիոն չորս հարյուր քսան հազար) դրամով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված դրամական միջոցների ներդրումը ընկերությունների կանոնադրական կապիտալում, ընկերությունների կանոնադրության փոփոխության հաստատումը և կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված՝ կանոնադրության փոփոխության պետական գրանցումը, ինչպես նաև կանոնադրական կապիտալի փոփոխության հետ կապված այլ ծախսերն իրականացնել ընկերությունների միջոցների հաշվին:

4. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, 2-րդ և 3-րդ հոդվածների աղյուսակներում, N 1 հավելվածի NN 1, 3 և 5 աղյուսակներում, N 3 հավելվածի NN 1 և 1.1 աղյուսակներում կատարել փոփոխություններ ու լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2 և 5 աղյուսակներում, N 5 հավելվածի NN 1, 2, 4 և 5 աղյուսակներում, NN 3, 4, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15 և 16 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 379-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 379-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 379-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 379-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 379-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 379-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 379-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 379-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 379-Ն որոշման

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 379-Ն որոշման

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 379-Ն որոշման

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 379-Ն որոշման

 

Հավելված N 13

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 379-Ն որոշման

 

Հավելված N 14

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 379-Ն որոշման

 

Հավելված N 15

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 379-Ն որոշման

 

Հավելված N 16

ՀՀ կառավարության 2026 թվականի

մարտի 26-ի N 379-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2026 թվական: