ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-73-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 30.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «պետական պաշտոն զբաղեցնող անձինք,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամները,» բառերով.

2) 2-րդ մասը «Պետական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց),» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամները,» բառերով։

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող դատավոր չհանդիսացող անդամները և «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրանց ընտանիքի անդամները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում միայն պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու և տարեկան հայտարարագրեր:

3. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող դատավոր չհանդիսացող անդամները և «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով նրանց ընտանիքի անդամներն առաջին տարեկան հայտարարագիրը ներկայացնում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա համար՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 31-ը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մարտի 27

Երևան

ՀՕ-73-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան