ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին բաժնով.
«6.1 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
| 6.1․1. | անասնաբուժական դեղատնային գործունեության համար՝ |
բազային տուրքի տարեկան |
2) «18․ Գործունեության այլ բնագավառներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.18․1-18.18.4-րդ ենթակետերով․
|
«18.18.1․ Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների վարակազերծման գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի տրման համար (5 տարի գործողության ժամկետով) |
բազային տուրքի |
|
18․18․2․ 18.18․1-ին ենթակետում նշված լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման կամ լիցենզիայի վերաձևակերպման համար (5 տարի գործողության ժամկետով) |
բազային տուրքի |
|
18.18.3․ Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրության համար՝ ֆիզիկական անձանցից՝ տարեկան |
բազային տուրքի բազային տուրքի |
|
18.18.4․ Պեստիցիդների կամ ագրոքիմիկատների վաճառքի համար՝ ֆիզիկական անձանցից՝ տարեկան |
բազային տուրքի բազային տուրքի |
Հոդված 2․ Օրենքի 20․1-ին հոդվածի 1-ին մասի 21-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մարտի 27 Երևան ՀՕ-77-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2026 թվական: