ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 255-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ կետերի, 2-րդ մասի 2-րդ կետի, 21-րդ հոդվածի 1-2-րդ և 5-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝
1. Կադաստրի կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`
1) «Ապարան», «Սևան», «Ջերմուկ», «Մեղրի» և «Սիսիան» սպասարկման գրասենյակների գործունեությունը դադարեցնել.
2) ստեղծել «Արագածոտնի խորհրդատվական կենտրոն», «Արմավիրի խորհրդատվական կենտրոն», «Արարատի խորհրդատվական կենտրոն», «Գեղարքունիքի խորհրդատվական կենտրոն», «Վայոց ձորի խորհրդատվական կենտրոն», «Կոտայքի խորհրդատվական կենտրոն», «Տավուշի խորհրդատվական կենտրոն», «Երևանի «Շենգավիթ» խորհրդատվական կենտրոն» և «Երևանի «Կենտրոն» խորհրդատվական կենտրոն» կառուցվածքային ստորաբաժանումներ.
3) «Աշտարակ» և «Թալին» սպասարկման գրասենյակները միացնել «Արագածոտնի խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը.
4) «Արմավիր» և «Վաղարշապատ» սպասարկման գրասենյակները միացնել «Արմավիրի խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը.
5) «Մասիս» և «Արտաշատ» սպասարկման գրասենյակները միացնել «Արարատի խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը.
6) «Մարտունի», «Վարդենիս» և «Գավառ» սպասարկման գրասենյակները միացնել «Գեղարքունիքի խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը.
7) «Եղեգնաձոր» սպասարկման գրասենյակը միացնել «Վայոց ձորի խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը.
8) «Աբովյան», «Հրազդան», «Եղվարդ» և «Չարենցավան» սպասարկման գրասենյակները միացնել «Կոտայքի խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը.
9) «Գորիս» սպասարկման գրասենյակը միացնել «Սյունիքի խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը.
10) «Դիլիջան» և «Իջևան» սպասարկման գրասենյակները միացնել «Տավուշի խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը.
11) «Արաբկիր» և «Շենգավիթ» սպասարկման գրասենյակները միացնել «Երևանի «Շենգավիթ» խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը.
12) «Կենտրոն» սպասարկման գրասենյակը միացնել «Երևանի «Կենտրոն» խորհրդատվական կենտրոն» անվանումով ստորաբաժանմանը։
2. Սահմանել, որ «Արագածոտնի խորհրդատվական կենտրոն», «Արմավիրի խորհրդատվական կենտրոն», «Արարատի խորհրդատվական կենտրոն», «Գեղարքունիքի խորհրդատվական կենտրոն», «Վայոց ձորի խորհրդատվական կենտրոն», «Կոտայքի խորհրդատվական կենտրոն», «Տավուշի խորհրդատվական կենտրոն», «Երևանի «Շենգավիթ» խորհրդատվական կենտրոն» և «Երևանի «Կենտրոն» խորհրդատվական կենտրոն» կառուցվածքային ստորաբաժանումները գործում են բաժնի կարգավիճակով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Կադաստրի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 749-Լ որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) 8-րդ կետում «Արշակունյաց 7» բառերը փոխարինել «Կոմիտասի պողոտա 35/2» բառերով։
4. Հավելվածի 11-րդ կետի 16. 1-ին ենթակետում «տրամադրում» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանագրերում կողմերի կամ նրանց կողմից նոտարական կարգով լիազորված անձանց ստորագրությունների իսկության ճանաչում» բառերը։
5. Հավելվածի 26-րդ կետում՝
1) 9-րդ ենթակետի «բ» պարբերությունից հանել «Ապարան», «ե» պարբերությունից՝ «Սևան», «ժ» պարբերությունից՝ «Ջերմուկ», «ժա» պարբերությունից՝ «Սիսիան» և «Մեղրի» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել 9-րդ ենթակետը.
3) 12-րդ ենթակետի «գ» պարբերությունում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.
4) 12-րդ ենթակետը լրացնել նոր «դ»-«ժբ» պարբերություններով հետևյալ բովանդակությամբ՝
«դ. «Արագածոտնի խորհրդատվական կենտրոն»,
ե. «Արմավիրի խորհրդատվական կենտրոն»,
զ. «Արարատի խորհրդատվական կենտրոն»,
է. «Գեղարքունիքի խորհրդատվական կենտրոն»,
ը. «Վայոց ձորի խորհրդատվական կենտրոն»,
թ. «Կոտայքի խորհրդատվական կենտրոն»,
ժ. «Տավուշի խորհրդատվական կենտրոն»,
ժա. «Երևանի «Շենգավիթ» խորհրդատվական կենտրոն»,
ժբ. «Երևանի «Կենտրոն» խորհրդատվական կենտրոն»։»։
6. Հավելվածի 16-րդ կետի 12-րդ և 18-րդ կետի 2-րդ ենթակետերում «սպասարկման գրասենյակների» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոնների» բառերով։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, 2-րդ կետի և 5-րդ կետի 3-4-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից, իսկ սույն որոշման 1-ին կետի 3-12-րդ ենթակետերը, 5-րդ կետի 2-րդ ենթակետը և 6-րդ կետն ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունիսի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
30.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|