ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 37-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 23-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2026
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.03.2026
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«20» մարտ 2026 թ.

N 23-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 37-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 10-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով արտահիվանդանոցային սպորտային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 37-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Հրամանի վերնագրում և 1-ին կետում, հավելվածի վերնագրում և 1-ին կետում «պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով» բառերը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում» բառերով.

2) Հրամանի հավելվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23-րդ կետ.

«23.Սույն հավելվածի Ձև 3-ով, Ձև 4-ով և Ձև 5-ով նախատեսված բժշկական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով վարելու կամ վերջիններս արտատպելու դեպքում` կարող են տարբերվել թղթային եղանակով լրացվող փաստաթղթերի ձևերից` ապահովելով դրանցով սահմանված տեղեկատվության լրացումը:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

20.03.2026

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական: