ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ մասերով.
«5.1. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեն նաև ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձի ընտանիքի՝ սույն հոդվածում նշված անդամները, եթե անհայտ կորած անձը դատարանի վճռի հիման վրա ճանաչվել է անհայտ բացակայող։
5.2. Սույն հոդվածի 5.1-ին մասում նշված դեպքում անձի անհայտ կորելու օր է համարվում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռում նշված անհայտ կորելու օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի անհայտ կորելու օրը, ապա նրան անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը:»:
Հոդված 2. Օրենքի 32.1-ին հոդվածի 3-րդ մասը «նշանակվում է կերակրողի մահվան» բառերից հետո լրացնել «(սույն օրենքով սահմանված դեպքում անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռում նշված՝ անհայտ կորելու կամ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու)» բառերով, իսկ նույն մասը «ներկայացվել է կերակրողի մահվան» բառերից հետո՝ «(սույն օրենքով սահմանված դեպքում անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու)» բառերով:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026թ. մարտի 30 Երևան ՀՕ-89-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|