ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-83-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2027-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.30-2026.04.12 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 74-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. ապահովում է գնորդի ձեռք բերած ապրանքների դիմաց անկանխիկ եղանակով վճարումների ընդունումը.».

2) 75-րդ կետից հանել «ինտերնետ տեղեկատվական համակարգերի կիրառմամբ» և «ոչ ռեզիդենտ» բառերը, նույն կետի «իրացում» բառը փոխարինել «մատակարարում» բառով, իսկ «իրացման» բառը՝ «մատակարարման» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 75.1-ին կետով.

«75.1) առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ԵՏՄ անդամ պետության կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (այդ թվում՝ ապրանքի սեփականատեր հանդիսացող), որի առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվում և (կամ) կազմակերպվում է ապրանքների էլեկտրոնային առևտուր.»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.2) ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքների դեպքում առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի մասով հարկման բազան և եկամուտը որոշվում են ապրանքի մատակարարման պահը համարվող օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատակարարվող ապրանքները փոխադրման (փոխանցման) ավարտի պահին գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:»:

 

Հոդված 4 Օրենսգրքի 38-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից, օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ԱԱՀ-ի գծով պարտավորության հաշվարկման համար ապրանքի մատակարարման պահ է համարվում ապրանքի դիմաց անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարումը կատարելու օրը ներառող ամսվա վերջին օրը:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 42-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատակարարված ապրանքի վերադարձի կամ վճարված ապրանքից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի հրաժարվելու դեպքում.».

2) 4-րդ մասի «5-րդ մասով» բառերը փոխարինել «5-րդ և 7-րդ մասերով» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատակարարված ապրանքի վերադարձի կամ վճարված ապրանքից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի հրաժարվելու դեպքում առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը պարտավոր է գործարքի ճշգրտման արդյունքներն ԱԱՀ-ի մասով արտացոլել այն հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում, որում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ամբողջությամբ կամ մասնակի վերադարձվել է ապրանքի դիմաց վճարված գումարը:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի 1-ին կետից հանել «բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի,» բառերը.

2) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենսգրքի 61-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «Ապրանքի մատակարարման,» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ապրանքների մատակարարման դեպքերի,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատակարարվող ապրանքի արժեքը՝ դրամական արտահայտությամբ՝ առանց ԱԱՀ-ի:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով.

«14) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ այլ պետության տարածք արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների՝ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարումը: Սույն կետով սահմանված դեպքում ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է հարկային մարմին ներկայացվող՝ Օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվությամբ:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 69-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «դեպքերի» բառը փոխարինել «դեպքի» բառով.

2) 2-րդ մասի «9.1-ին և 9.2-րդ մասերով» բառերը փոխարինել «9.1-ին մասով» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 70-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 5-րդ կետից հանել «, կամ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքներ է մատակարարում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում, եթե ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, ապա մատակարարվող ապրանքների մասով՝ անկախ ԱԱՀ-ի շեմից, Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում՝

1) ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող ԵՏՄ անդամ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը այն դեպքում, երբ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքները մատակարարվում են անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետության տարածքում.

2) ԱԱՀ-ն հաշվարկում և վճարում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը այն դեպքում, երբ իր կողմից շահագործվող առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանքները մատակարարվում են անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետության տարածքում:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 75-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել «կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքների մատակարարման» և «կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման մասով առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 76-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է արտահանման հարկային հայտարարագիրը արտահանողի կողմից հարկային մարմին ներկայացնելու օրը» բառերը փոխարինել «գործարքի նկատմամբ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է հարկային մարմին ներկայացված արտահանման հարկային հայտարարագրով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով սահմանված դեպքում ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացված տեղեկատվությամբ: Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից ներկայացվող տեղեկատվության շրջանակը, տեղեկատվության հասանելիության և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 13. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 76.1-ին հոդվածով.

 

«Հոդված 76.1. Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելը

 

1. Օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող ԵՏՄ անդամ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը յուրաքանչյուր ամսվա համար, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացնում տեղեկատվություն՝ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԵՏՄ անդամ այլ պետությունում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման, ինչպես նաև այդ ապրանքների վերադարձի կամ վճարված ապրանքներից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հրաժարվելու դեպքերի վերաբերյալ: Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակը և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 77-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «(այդ թվում՝ Օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման մասով կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը այդ ապրանքներն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հանձնելու (փոխանցելու) օրը ներառող ամսվա համար, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ներմուծման հարկային հայտարարագիր:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 78-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել «կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքների մատակարարման» և «կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման մասով առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային առևտրի շրջանակներում մատակարարված ապրանքների մասով ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե է վճարում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, Կառավարության սահմանած կարգով:».

3) 6-րդ մասի «7-րդ և 8-րդ մասերով» բառերը փոխարինել «7-րդ, 8-րդ և 9-րդ մասերով» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին հանձնելու (փոխանցելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը «փաստաբանական ծառայություն մատուցողները» բառերից հետո լրացնել «, առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողները» բառերով:

 

Հոդված 17. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը «անհատ ձեռնարկատերերը» բառերից հետո լրացնել «, առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողները» բառերով:

 

Հոդված 18. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.2-րդ մասում՝

1) «ԵՏՄ անդամ այլ պետության» բառերից հետո հանել «ոչ ռեզիդենտ» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Հարկային մարմնում հաշվառված առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողների ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

 

Հոդված 19.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի, 15-րդ հոդվածի 2-րդ կետի և 13-րդ հոդվածի դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մարտի 30

Երևան

ՀՕ-83-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական: